Ադելը թողարկել է իր նոր երգի թիզերը X Factor շոուի եթերում

X Factor շոուի բրիտանական տարբերակի վերջին էպիզոտի երկրորդ ցուցադրման  գովազդային ընդմիջման ժամանակ ցուցադրվել է նոր երգի թիզեր, որի հեղինակը, բլոգերների և լրագրողների կարծիքով, երգչուհի Ադելն է․ գրում է  Billboard-ը։

adele_25_by_camboheyes

Երգի կեսրոպեանոց հատվածում կատարողը ներկայացրել է մի քանի տող նոր կոմպոզիցիայից, որն ուղեկցվել է սև էկրանով և դրա վրա հայտնվող երգի բառերով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Ադելը կթողարկի 2011 թվականից հետո իր առաջին ալբոմը նոյեմբերի  20-ին։  Sony Music Entertainment-ը դեռևս չի հաստատել այդ տեղեկատվությունը։