Ալեն Թերզյան [Alen Terzyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ կինոգործիչ Ծննդյան ամսաթիվը՝2 մայիսի 1949թ. Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա Ամբողջական անունը՝Ալեն Թերզյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ կինոգործիչ
Ծննդյան ամսաթիվը՝2 մայիսի 1949թ.
Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա
Ամբողջական անունը՝Ալեն Թերզյան

Ալեն Թերզյան (ծնվ. 2 մայիսի 1949թ., Փարիզ), ֆրանսահայ անվանի կինոգործիչ, Կաննի կինոփառատոնի ժյուրիի ադմինիստրատոր, ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ, «Alter films» պրոդյուսերական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Ֆրանսիայի պրոդյուսերների ասոցիացիայի նախագահ։

Ծնվել է 1949թ. մայիսի 2-ին, Փարիզում: Որպես դերասան՝ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Գնչուական» (1986թ.), «Ակումբային հանդիպումներ» (1987թ.), «Promotion canapé» (1990թ.), «Դրախտի բանալին» (1991թ.), «Opération Corned Beef» (1991թ.) և այլն: Որպես պրոդյուսեր հանդես է եկել շուրջ 50 ֆիլմերում, հեռուստատեսային սերիալներում, տարբեր նախագծերում: Համագործակցել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են` Ալեն Դելոնը, Ժերար Դեպարդիեն, Ժան Ռենոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Անդրե Տեշինեն, Քրիստոֆեր Ֆրանկը, Քրիստեան Կլավյեն, Մարի Լաֆորեն, Սոֆի Մարսոն, Ժան Մարի Պուարեն և այլք: Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է (ժյուրիի ադմինիստրատոր), ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի նախագահն է, «Alter Films» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենն ու Ֆրանսիայի Պրոդյուսերների միության նախագահը: Արժանացել է Ֆրանսիայի մի քանի հեղինակավոր մրցանակների, կոչումների, մեդալների, 2009թ.` ՀՀ «Պատվո նշան» շքանշանի:

Պարգևներ

Պատվո լեգեոնի շքանշանի սպա,
Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր,
Ազգային արժեքների շքանշանի սպա
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ,
«Ծառայությունների համար» շքանշանի ասպետ,
Պատվո շքանշանի ասպետ (2009),
Փարիզ քաղաքի մեդալակիր։

Հետաքրքիր փաստեր

2012թ. Ֆրանսիայի Նախագահի ընտրություններին եղել է Նիկոլա Սարկոզիի վստահված անձ։

2009թ. Շառլ Ազնավուրի, Հելեն Սեգարայի և Անդրե Սանտինիի հետ մասնակցել է Փարիզում Երևանյան պուրակի բացմանը։