Ամանսիո Օրտեգա [Amancio Ortega]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝գործարար Ծննդյան ամսաթիվը՝  28 մարտի 1936թ․ Ծննդյան վայրը՝ Բուսդոնգո, Լեոն, Իսպանիա Ամբողջական անունը՝ Amancio Ortega Gaona

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝գործարար
Ծննդյան ամսաթիվը՝ 28 մարտի 1936թ․
Ծննդյան վայրը՝ Բուսդոնգո, Լեոն, Իսպանիա
Ամբողջական անունը՝ Amancio Ortega Gaona

Ամանսիո Օրտեգա Գաոնա  (իսպ. Amancio Ortega Gaona; ծնվել է 1936 թ-ի մարտի  28-ին, Բուսդոնգո, Լեոն, Իսպանիա) ձեռնարկատեր, հիմնադիր (նախկին կնոջ՝ Ռոսալիա Մերիի հետ միասին) և  Inditex-ի նախկին նախագահ, ընկերությանն է պատկանում աշխարհի 77 երկրներում գտնվող  5000 խանութ: Բացի դրանից, Օրտեգան  ներդրումներ է կատարել անշարժ գույքի բնագավառում՝ Ֆլորիդայում, Մադրիդում, Լոնդոնում և Լիսսաբոնում, գազի արդյունաբերության, զբոսաշրջության և բանկերի մեջ: Տնօրինում է ֆուտբոլային լիգայի բաժնետոմսերին: 2009 թվականի վերջին Իսպանիայի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների նախարարությունը Ամանսիո Օրտեգային պարգևատրել է «Քաղաքացիական արժանիքների» շքանշանով:

Amancio Ortega2012 թվականի հունիսին  Bloomberg գործակալության կողմից ճանաչվել է Եվրոպայի ամենահարուստ մարդը, ում կարողությունը ավելի քան  39,5 միլիարդ ԱՄՆ  դոլար է: Աշխարհի ամենահարուստ մարդկանց  հերթական վարկանիշային աղյուսակում, որը հրապարակվել է  Forbes ամսագրի կողմից 2013 թվականին, Ամանսիո Օրտեգան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը  57 միլիարդ դոլար կարողությամբ` բարձրանալով երկու հորիզոնականով`  համեմատած 2012 թվականին կազմված վարկանիշային Amancio Ortegaաղյուսակի հետ: 2014 թվականին Ամանսիո Օրտեգան կրկին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը  Forbes ամսագրի տարբերակով: Միլիարդատիրոջ կարողությունը տարեկան աճել է 7 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 64 միլիարդի: 

Կենսագրությունը

Ամանսիո Օրտեգան ծնվել է երկաթգծի բանվորի ընտանիքում, մայրը աշխատել է՝ որպես սպասուհի: Ընտանիքի աղքատ լինելու պատճառով Ամանսիոն  չի կարողանում անգամ ավարտել միջնակարգ դպրոցը և 13 տարեկանից սկսում է աշխատել՝ որպես սուրհանդակ վերնաշապիկի խանութում: Այնուհետև,  1950 թվականին նրան ընդունում են աշխատանքի գալանտերեայի La Maja  խանութում, որտեղ  արդեն աշխատում էին նրա եղբայրը՝ Անտոնիոն, քույրը և Ռոսալիա Մերան, ով Amancio Ortegaհետագայում դառնում է Ամանսիոյի  առաջին կինը:

Երբ Ամանսիոն դառնում է տասնչորս տարեկան ընտանիքը տեղափոխվում է Լա-Կորունյու  (Գալիսիյա) հոր աշխատանքային տեղափոխումից հետո: Այստեղ սկզբում նա զբաղվում է  կտորեղենի գոֆրեով, այնուհետև՝ գործվածներով, իսկ հետագայում դառնում իտալացի մոդելյորներից մեկի աշակերտը։ Կարի արվեստանոցի սեփականատերը նորաձևության արդյունաբերության ապագա մագնատի հորը մի անգամ ասել է․«Գիտես՝ նրանից դերձակ դուրս չի գա, դերձակը պետք է պարզ լինի, շփվող»:

1960-ական թվականներին Ամանսիոն դառնում է խանութներից մեկի մենեջերը:

Amancio Ortega1972 թվականին  37-ամյա Ամանսիոն բացում է իր գործվածքեղենի արտադրամասը, որը անվանվեց Confecciones GOA (անվան սկզբնատառերի հակառակ պատկերը):

Սկզբից նա իր կնոջ՝ Ռոսալիա Մերայի հետ իրենց սեփական տան հյուրասենյակում կարում է խալաթներ, գիշերային վերնաշապիկներ և կանացի ներքնազգեստներ:

Amancio Ortega1975 թվականին գերմանացի գործընկերը հանկարծակի չեղյալ է հայտարարում սպիտակեղենի մեծածավալ պատվերը, որտեղ Ամանսիոն արդեն ներդրել  էր իր ողջ ազատ կապիտալը: Որպեսզի փրկեն բիզնեսը, ամուսինները որոշում են վաճառել հագուստը ինքնուրույն և 1975 թվականի մայիսի 15-ին  բացում են իրենց սեփական Zorba անվանումով խանութը Լա-Կորունիի կենտրոնական փողոցներից մեկում:

Ի սկզբանե խանութը անվանվել է՝ ի պատիվ իրենց սիրելի Էնթոնի Քուինի «Գրեք Զորբա» ֆիլմի կերպարի անվանումով, սակայն խանութի գրանցման պատճառով Amancio Ortegaանհապաղ վերանվանել են  Zara-ի:

1985 թվականին Zara խանութների ցանցի հիմնադրման ճանապարհին ստեղծում է  Inditex ընկերությունը: 1986 թվականին խզում է իր առաջին կնոջ հետ հարաբերությունները:

Zara-ի առաջին խանութը արտերկրում հայտնվել է միայն  1988 թվականին Պորտուում՝ հարևան Պորտուգալիայում: 1989 թվականին Zara խանութ հայտնվեց Նյու Յորքում, 1990 թ-ին Փարիզում: Եվ արդեն  առաջին խանութի բացումից  10 տարի անց Amancio OrtegaԱմանսիո Օրտեգան ստեղծում է արտադրողաառևտրային հոլդինգ՝ Industria de Diseno Textil Sociedad Anonima (Inditex), որը 1990 թ-ի վերջին զիջում էր միայն  Gap (ԱՄՆ) և H&M (Hennes & Mauritz; Շվեդիա) ընկերություններին:

1991 թվականին ստեղծվում է  «Pull and Bear» ցանցը, բացի դրանից «Inditex»-ը ձեռք է բերում «Massimo Dutti» ընկերության 65 % բաժնետոմսերը, իսկ հինգ տարի անց այդ Zaraապրանքանիշը ամբողջապես դառնում է  «Inditex»-ի սեփականությունը:

1998 թվականին ստեղծվում է «Bershka» խանութների ցանցը, որը մասնագիտանում է երիտասարդ կանանց հագուստի բնագավառում: 1999 թ-ին՝ «Stradivarius» խանութների ցանցը:

2001 թվականին  Inditex-ը անցկացնում է առաջին  IPO-ն՝ վաճառելով 25 % բաժնետոմսեր, որը  2,3 միլիարդ դոլարի օգուտ բերեց: Այդ ժամանակ էլ հայտնվում է  Amancio Ortega«Oysho» ապրանքանիշը, որը մասնագիտանում է ներքնաշորերի խանութների ցանցի գործում: Նույն տարում ստեղծում է  «Ամանսիո Օրտեգա» հիմնադրամը (մասնավոր ոչ կոմերցիոն կազմակերպություն, որը ուղղված է խթանել բոլոր տեսակի հետազոտական, կրթական և գիտական գործունեությունները):

2003 թվականին Օրտեգան բացում է իր առաջին  Zara-ն Ռուսաստանում:

2011 թվականին Ամանսիո Օրտեգան թողնում է Inditex ընկերության նախագահի Amancio Ortegaպաշտոնը: Այդ տարվա դեկտեմբերին  536 միլիոն դոլարով Օրտեգան Էսթեր Կոպլովիցից ձեռք է բերում Torre Picasso-ն՝ 43-հարկանի երկնաքերը Մադրիդում: Նախկինում նա ձեռք է բերել նաև Epic Residences & Hotel-ը, 54-հարկանի կոնդոմինիումը և Մայամիի լողափում հյուրանոց:

Ընտանիքը

Ամանսիոն ունի քույր՝ Խոսեֆան, և եղբայր՝ Անտոնիոն:

Ամուսնացել է երկու անգամ. առաջին կինը՝ Ռոսալիա Մերան  (մինչև 1986 թ.), երկրորդ Amancio Ortegaկինը՝ Ֆլորա Պերես Մարկոտեն  ( 2001 թվականից մինչև այսօր):

Ունի երեք երեխա՝ Սանդրա, Մարկոս (ի ծնե ծանր հաշմանդամություն ունի), Մարտան  (երկրորդ ամուսնությունից): 2012 թվականին Մարտա Օրտեգա Պերեսը, ով աշխատում է  Inditex-ում, ամուսնանում է իսպանական ձիասպորտի աստղ Սերխիո Ալվարես Մոյուի հետ:

Նախասիրությունները

Ամանսիո Օրտեգան հետաքրքրված  է ձիավարժությամբ, ավտոմեքենաներով և գեղանկարչությամբ: