Անաստասիա Վոլոչկովա [Anastasia Volochkova]

 

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ պարուհի Ծննդյան ամսաթիվը՝ 20 հունվարի 1976թ․ Ծննդյան վայրը՝ Լենինգրադ, Ռուսաստան Ամբողջական անունը՝ Անաստասիա Վոլոչկովա

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ պարուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 20 հունվարի 1976թ․
Ծննդյան վայրը՝ Լենինգրադ, Ռուսաստան
Ամբողջական անունը՝ Անաստասիա Վոլոչկովա

Անաստասիա Վոլոչկովա-ռուս բալետի պարուհի, հասարակական գործիչ։

Մանկությունը

Անաստասիա Վոլոչկովան ծնվել է ԽՍՀՄ սեղանի թենիսի չեմպիոնի, սպորտային դպրոցում թեթև ատլետիկայի մարզիչ Յուրի Ֆեոդորի և Սանկտ Պետերբուրգի գիդ էքսկուրսավար Anastasia VolochkovaԹամարա Վլադիմիրի ընտանիքում։ Անաստասիան միակ, երկար սպասված երեխան էր, այդ պատճառով նա երբեք ընտանեկան ուշադրության պակաս չի զգացել։ Անաստասիայի կոչումը որոշվել է վաղ մանկությունից, երբ մայրը հինգ տարեկան հասակում նրան տարել է Մարիանյան թատրոն «Շելկունչիկ» բալետը դիտելու։
Anastasia VolochkovaԱստղային Ուղին
1994 թվականին, լինելով Սանկտ Պետերբուրգի ռուսական բալետի ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի, Անաստասիա Վոլոչկովան սկսում է Մարիանյան թատրոնի առաջնակարգ բալետի Anastasia Volochkovaպարուհու իր կարիերան։ Ակադեմիայում Վոլոչկովային նկատում է պարուսույց Նատալիա Դուդինսկայան։ Անաստասիան գլխավոր դերերով հանդես է գալիս այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են՝ «Ժիզել»-ը, «Ռայմոնդա»-ն, «Դոն Կիխոտ»-ը, «Քնած գեղեցկուհին», «Շելկունչիկ»-ը և այլն։
Անաստասիան Մարիանյան թատրոնի բալետի խմբով հյուրախաղերի է մեկնում Միացյալ Anastasia VolochkovaՆահանգներ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Բելգիա։
1996 թվականին Անաստասիան Կիևում տեղի ունեցող Բալետի միջազգային մրցույթում գրավում է առաջին հորիզոնականը և ոսկե մեդալ նվաճում։ 1998 թվականին Անաստասիան Վլադիմիր Վասիլևի կողմից հրավեր է ստանում Մեծ թատրոնում իր նոր  «Կարապի լիճ» ներկայացումում Արքայադուստր Կարապի դերում հանդես գալու համար։ Այս ամենին զուգընթաց նա սկսում է իր Anastasia Volochkovaհյուրախաղային գործունեությունը։  2000 թվականին բալերինան մասնակցում է Ավստրիայի Սեն Պելտենում կայացած մրցույթի, որտեղ ստանում է «Ոսկե առյուծ»՝ որպես Եվրոպայի ամենատաղանդավոր  բալերինա։ Դրանից հետո Վալաչկովային հրավիրում են հանդես գալու  Ազգային անգլիական բալետի «Քնած գեղեցկուհին» ներկայացուցում։
Anastasia Volochkova2000-ից  2005 թվականներին շարունակվում է Վալաչկովայի կոնֆլիկտը Մեծ թատրոնի ադմինիստրացիայի հետ։ Վալաչկովան դեմ է դուրս գալիս մի տարվա փոխարեն մի քանի ամսվա աշխատանքային պայմանագիր կնքելու առաջարկին։ Բացի այդ, բալերինային չի առաջարկվում նոր խաղընկեր աշխատանքից հեռացված Եվգենի Իվանչենկոյի փոխարեն։ Վալաչկովային պարզապես հանում էին ներկայացումից։ Anastasia VolochkovaԻնչպես բացատրել է Մեծ Թատրոնի մամուլի ծառայությունը՝ խմբի ուրիշ ոչ մի անդամ չէր համապատասխանում բալերինայի պարամետրերին․  Վալաչկովայի հասակը  171 սմ է, քաշը՝ հեռացման պահին՝ 48 կգ։
2000 թվականին Անաստասիան հեռանում է Մեծ թատրոնից։ Բայց վերադառնում է Anastasia Volochkovaայնտեղ մեկ տարի անց պարուսույց Յուրի Գրիգորևիչի խնդրանքով   «Կարապի լճում» հանդես գալու համար։ 2002 թվականին Անաստասիա Վոլոչկովան ճանաչվում է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի։  2003 թվականին Մեծ թատրոնի ադմինստրացիան հրաժարվում է ստորագրել հերթական մեկ տարվա պայմանագիրը, և սեպտեմբերին նա պաշտոնապես հեռացվում է թատրոնից։ 2005 թվականից Վոլոչկովան աշխատում է սեփական նախագծերում, նկարահանվում ֆիլմերում, հեռուստասերիալներում և գովազդային հոլովակներում։  2009 Anastasia Volochkovaթվականին թողարկվում է  Անաստասիա Վոլոչկովայի  «Ռուս բալերինայի պատմություն» ինքնակենսագրականը։
Անաստասիա Վոլոչկովան կարծում է, որ կինը առաջին հերթին պետք  է ունենա լավ ընտանիք և լինի երջանիկ մայր։ Երեք տարի նա քաղաքացիական ամուսնությամբ ապրել է գործարար Իգոր Վդովինի հետ։ Նրանց ծանոթության պահին Իգորը ամուսնացած էր և Anastasia Volochkovaուներ երեք երեխա։ Բայց, հանդիպելով Վոլոչկովային, Իգորը որոշում է լքել ընտանիքին և ամուսնանալ բալերինայի հետ։ Անաստասիան և Իգորը դուստր են ունենում՝ Արիադնային։ 2007 թվականի հուլիսի 7  («երեք յոթերի» օրը) զույգը որոշում է օրինականացնել ամուսնությունը։ Anastasia VolochkovaԲայց մեկ տարի անց նրանք բաժանվում են։ Բալերինայի խոսքերով՝ իրենց բաժանման գլխավոր պատճառը Իգորի նոր հոբբին էր՝ յոգան։ Վդովինը դադարում է կրել քրիստոնեական խաչ և ամուսնական մատանի, սկսում խիստ դիետա պահել և նույնիսկ առաձին բնակարան վարձակալում։