Անդրեա Մարտին [Andrea Martin]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ 15 հունվարի1947թ․ Ծննդյան վայրը՝ Պորտլենդ, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Անդրեա Մարտին

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 15 հունվարի1947թ․
Ծննդյան վայրը՝ Պորտլենդ, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Անդրեա Մարտին

Անդրեա Մարտին  (անգլ. Andrea Martin) —ազգությամբ հայ ամերիկյան դերասանուհի և կատակերգու։

ԱAndrea Martinնդրեա Մարտինը ծնվել է  1947 թվականի հունվարի  15-ին Պորտլենդում հայկական ընտանիքում։  Առաջին հաջողություններին  հասել  է Կանադայում 1970-ականների սկզբին, որտեղ հանդես է եկել երկու ֆիլմերի ոչ այնքան մեծ դերերում, որոնցից մեկը «Սև Սուրբ Ծնունդ» սարսափ ֆիլմն էր, որը երիտասարդական սարսափ ժանրում առաջիններից մեկն էր։ Շուտով նա դառնում է  «SCTV» հեռուստատեսային սկեթչ-շոուի Andrea Martinմշտական անդամը։ Նրա կրկնօրինակման օբյեկտ են դարձել շատ ամերիկացի հայտնիներ, այդ թվում՝ Բարբրա Սթրեյզանդը, Էտել Մերմանը, Սոֆի Լորենը, Լայզա Մինելին, Լինն Ռեդգրեյվը, Սալլի Ֆիլդը, Մայր Թերեզան, Փոլին Քեյլը, Ալիսա Բ․ Տոկլասը և Ինդիրա Գանդին։ 1992 Andrea Martinթվականին Մարտինը դեբյուտ է ունեցել Բրոդվեյում «Իմ լավագույն տարին» մյուզիքլում, որտեղ կատարած դերի համար արժանացել է  «Թոնի» մրցանակի և ևս մի քանի հեղինակավոր թատերական մրցանակների։ Բացի դրանից, նա նաև հանդես է եկել բրոդվեյյան  «Կանդիդ կամ օպտիմիզմ», «Օկլահոմա!» և «Ջութակահարը տանիքին» ներկայացումներում, որոնցից առաջին երկուսի համար ստացել է «Թոնիի» նոմինացիաներ։ Նրա Andrea Martinկինոաշխատանքներից առավել հայտնի են   «Այն ամենն, ինչ ես ուզում են Սուրբ Ծնունդին» («All I Want for Christmas»), «Վագ շունը» («Wag the Dog»), «Իմ մեծ հունական հարսանիքը» («My Big Fat Greek Wedding»), «Պրոդյուսերներ» («The Producers») ֆիլմերը, ինչպես նաև՝ «Սև Սուրբ Ծնունդ» սարսափ ֆիլմի ռիմեյքը, որը 1970-ականներին նրա կինոկարիերայում առաջիններից մեկն էր։ Անդրեա Մարտինը ամուսնացած է եղել սցենարիստ Բոբ Դալմանի հետ, ումից երկու որդի է ունեցել։