Անջելինա Ջոլի [Angelina Jolie]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝4 հունիսի 1975թ․ Ծննդյան վայրը՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ Ամբողջական անունը`Անջելինա Ջոլի

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝4 հունիսի 1975թ․
Ծննդյան վայրը՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ամբողջական անունը`Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլի- ամերիկացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել, Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը, «Օսկարի», երեք  «Ոսկե գլոբուսի» և այլ հեղինակավոր կինոմրցանակների մրցանակակիր։  2001 թվականից ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Վեց երեխաների մայր  (երեք կենսաբանական, երեք որդեգրված)։

Անջելինա Ջոլին  (Angelina Jolie) ծնվել է 1975 թվականի հունիսի 4-ին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայտնի հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթի (Jon Voight) և ֆրանսիական ծագում ունեցող կանադուհի նախկին ֆոտոմոդել Մարչելինա Բերտրանի  (Marcheline Bertrand) Angelina Jolieընտանիքում։ Jolie ֆրանսերեն նշանակում է  «հմայիչ», այդ պատճառով Անջելինա Ջոլիի ամբողջական անունը կարելի է թարգմանել՝ որպես  «հմայիչ հրեշտակ»։ Ֆրանսերենին տիրապետող մայրը դստերը կնքել է երկու անունով, որպեսզի նա հետագայում կարողանա օգտագործել այն՝ որպես բեմական անուն։ Անջելինան ունի ավագ եղբայր՝ Ջեյմս Հեվեն Վոյթը (James Haven Voight, ծնվ․ 11 մայիսի 1973 թ.)։

1976  թվականին Ջոլիի ծնողները ամուսնալուծվում են, մայրը որդու և դստեր հետ Angelina Jolieտեղափոխվում է ԱՄՆ-ի Արևմտյան ափ՝ Նյու Յորք նահանգի Պալիսադես քաղաք։ Այնտեղ ընտանիքը ապրում է լիովին  երջանիք։ Մայրը հաճախ է երեխաներին տանում կինո, իսկ արդեն 7 տարեկանում Անջելինան նկարահանվում է  «Ելքի որոնումներում» (Lookin’ to Get Out) ֆիլմում, որի համահեղինակ է լինում նրա հայրը։  9 տարեկանում ներկա լինելով պապիկի թաղմանը՝ Անջելինա Ջոլին տպավորվում է թաղման հանդիսավոր արարողությամբ, Angelina Jolieծաղիկների առատությամբ, երաժշտությամբ, սև զգեստներով։ Դերասանուհի դառնալու երազանքը նահանջում է, և աղջիկը ցանկանում է դառնալ սգո ծառայության սեփականատեր։ Մահը նրան սկսում է թվալ ավելի գունեղ և գայթակղիչ, քան առօրյան։

Երբ Անջելինա Ջոլին 11 տարեկան է լինում, ընտանիքի հետ տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ ընդունվում է Լի Ստրասբերգի թատերական ինստիտուտ և սովորում այնտեղ երկու տարի։ Ջոլին իրեն վտարանդի է զգում Բևեռլի Հիլզի հարուստ երեխաների շրջապատում։ Նա շատ նիհար էր, կրում էր բրեկեդներ և հագուստ գնում  էժան խանութներից։  16 տարեկանում Angelina Jolieնա ցույց է տալիս իր ըմբոստ բնավորությունը՝ հեռանալով տնից և բնակվելով իր փանկ ընկերոջ հետ։  Անջելինան ներկում է մազերը մանուշակագույն, կրում ամբողջովին սև հագուստ և կտրվածքներ անում իր վրա սառը զենքով, որոնցից նա հավաքածու ուներ։ Տասնվեց տարեկանում նա քիչ է մնում մահանա քներակին արված կտրվածքից հետո․ բժիշկներին դժվարությամբ է Angelina Jolieհաջողվում փրկել ապագա դերասանուհուն։  14 տարեկանից Անջելինա Ջոլին սկսում է ֆոտոմոդել աշխատել, իսկ 1993 թվականին նկարահանվում է իր առաջին պաշտոնական ֆիլմում՝  «Կիբորգ-2: Ապակե ստվեր» («Cyborg 2: Glass Shadow»)։

Անջելինա Ջոլին խաղում է Acid Burn-ի դերը  Hackers ֆիլմում, որը դառնում է կուլտային՝ չնայած ֆինանսական անհաջողության։ Հենց այս ֆիլմի նկարահանման հրապարակում էլ նա ծանոթանում է իր ապագա աառջին ամուսնու՝ Ջոննի Լի Միլլերի  (Jonny Lee Miller) հետ։ Հարսանիքին նա Angelina Jolieներկայանում է սև, կիպ  տաբատով և սպիտակ շապիկով, որի վրա արյունով գրված է լինում ապագա ամուսնու անունը։ «Հաքերներից» հետո Անջելինա Ջոլին սկսում է հաճախ նկարահանվել, երբեմն երկար ժամանակով բացակայել տանից։ Ամուսնությունից անմիջապես հետո նա մեկնում է Ամերիկա Angelina Jolie «Խաղալով Աստծուն» (Playing God, 1997) ֆիլմում նկարահանվելու համար, իսկ նրա ամուսինը՝ Շոտլանդիայում նկարահանվում է  Trainspotting ֆիլմում։ Նրանց ամուսնությունը չի դիմանում այդ կյանքին և կես տարի անց Ջոլի-Միլլեր զույգը ամուսնալուծվում է։ Անհաջողության համար ամբողջ պատասխանատվությունը Ջոլին վերցնում է իր վրա։

–Ինձ հետ դժվար է ապրել։ Ես չեմ պատրաստում, չեմ սիրում, որ ինձ հպվում են, չեմ ցանկանում որևէ մեկին բացատրություն տալ։ Ինձ հետ ապրելու համար տղամարդը պետք է կարողանա ինձ հրամայել։

Angelina Jolie1997 թվականին Անջելինա Ջոլին նկարահանվում է  «Ջորջ Ուոլլես» (George Wallace) ֆիլմում, և այդ դերը նրան բերում է «Ոսկե գլոբուս» մրցանակ։ Նրան հաջորդում է  «Ջիա» (Gia, 1998) ֆիլմը՝  1970-ականների ՁԻԱՀ-ից մահացած մոդելի մասին։

-Ես չէի զգում, թե որքան եմ տալիս։ Նա այնքան նման էր ինձ։ Նա պարզապես տալիս էր։ Հենց դա էլ ինձ կոտրեց։ Ես կարծես մահացա նրա հետ։

Angelina JolieԱյդ դերը հեշտ չի լինում Ջոլիի համար։ Նկարահանումներից հետո նա մեկնում է Նյու Յորք, որտեղ հաճախում է կինոմատոգրաֆիական դասընթացների Նյու Յորքի համալսարանում։ Շարունակելով մասնագիտական աճը՝  Ջոլին  1999 թվականին նկարահանվում է  «Ընդհատված կյանք» (Girl, Interrupted) ֆիլմում, որը նրան բերում է  «Օսկար» երկրորդ պլանի կանացի դերակատարման համար։ Հաջորդը դառնում է  «Գողանալ 60 վայրկյանում» (Gone in Sixty Seconds, 2000) ֆիլմը Նիկոլաս Քեյջի հետ։ Angelina JolieԱյդ ժամանակ Ջոլին կրկին ամուսնանում է, այս անգամ դերասան, սցենարիստ, ռեժիսոր և երգիչ Բիլլի Բոբ Տորնտոնի (Billy Bob Thornton) հետ, ով նրանից մեծ էր 15 տարի։ Ամուսնությունը Տորնտոնի հետ տևում է ընդամենը երեք տարի։ Ամուսնալուծության պատճառը չի բարձրաձայնվում, բայց, վարկածներից մեկի համաձայն, դա լինում է Ջոլիի բիսեքսուալությունը, մասնավորապես՝ դերասանուհու սիրավեպը Foxfire ֆիլմի իր գործընկերությու՝ Ջեննի Շիմիցի հետ։ Մեկ այլ վարկածով՝ ամուսնությունը չի հաղթահարում  երեխայի փորձությունը, ում զույգը Angelina Jolieորդեգրել էր 2002 թվականին Կամբոջայից։  2001 թվականին լույս է տեսնում  «Լառա Քրոֆթ- Դամբարաններ թալանողը» (Lara Croft: Tomb Raider) ֆիլմը Անջելինա Ջոլիի գլխավոր դերակատարմամբ, որը ցուցադրման առաջին շաբաթում հավաքում է 48 միլիոն դոլար։ Սակայն 2003 թվականին թողարկված «Լառա Քրոֆթ» սիքվելը դառնում է ֆինանսական ձախողում։ Մեծ ֆինանսական հաջողություն չեն ունեցել նաև Ջոլիի մասնակցությամբ  հաջորդ ֆիլմերը՝  «Ալեքսանդր» (Alexander, 2004) և «Երկնային կապիտան և ապագայի աշխարհ» (Sky Captain and the World of Angelina-Lola-SHARK-TALETomorrow, 2004)։ Միայն  «Ստորջրյա եղբայրություն» (Shark Tale, 2004) անիմացիոն ֆիլմը, որտեղ Ջոլին հնչյունավորում էր ձկնիկի, հիթ է դառնում վարձույթում։  2005 թվականին Անջելինա Ջոլին նկարահանվում է «Տեր և տիկին Սմիթ» (Mr. & Mrs. Smith) ֆիլմում, որի Angelina Jolieնկարահանումների ընթացքում ծանոթանում է Բրեդ Փիթի հետ, ով կատարում է իր ամուսնու և վարձու մարդասպանի դեր։ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները էկրանից տեղափոխվում են կյանք։ Մեկ տարի անց Փիթը պաշտոնապես որդեգրում է Ջոլիի երկու որդեգրված երեխաներին՝ Մեդոքսին (ծնվ. 2001) և Զահարին (ծնվ. 2005), ինչը նրանց չորսին դարձնում է երջանիկ ընտանիք։ Փիթը ստիպված է լինում ամուսնալուծվել  «Ընկերներ» (Friends) սերիալի աստղ Ջենիֆեր Angelina JolieԷնիսթոնից, ով շատ ծանր է տանում բաժանումը։ «Տեր և տիկին Սմիթը» մեծ հաջողություն է ունենում և հավաքում շուրջ  400 միլիոն դոլար եկամուտ։ 2006 թվականին ծնվում է զույգի առաջին կենսաբանական երեխան՝ դուստր Շայլոն, իսկ 2007 թվականին նրանք որդեգրում են ևս մեկ փոքրիկի՝ վիետնամցի Պաքս Տիենին։ Նույն թվականին Անջելինա Ջոլին ծանր վիշտ է ունենում․ քաղցկեղից մահանում է նրա մայրը, ով ընդամենը 56 տարեկան էր։  2008 թվականին Ջոլին երկվորյակներ է ունենում՝ որդի Նոքս Լեոնին և դուստր Վիվիեն Մարչելին։

– Մենք մեծ ընտանիք ենք և ուզում ենք, որ ամեն ինչ կարգին լինի։ Դեռևս մենք փորձում ենք սովորել մեկս մյուսից։ Ես և Բրեդը շատ ենք սիրում երեխաներին և անպայման ժամանակ ենք հատկացնում նրանց անհատապես։  Մենք երբեք մեզ չենք թույլ տա այնքան երեխաներ ունենալ, որ կորցնենք հնարավորությունը յուրաքանչյուրի հետ անհատապես շփվելու համար։ Երբ մեր երեխաները մեծանան, գուցե ժամանակ ունենանք ևս մեկ փոքրիկի համար։ Այդ ժամանակ գուցե մտածենք մեր ընտանիքի համալրման մասին։

Angelina JolieՆերկայումս Ջոլին և Փիթը ամուր պահպանում են ամենահայտնի աստղային զույգի կարգավիճակը։ Երկուսն էլ հաջողությամբ առաջ են տանում իրենց կինոկարիերան, ինչպես նաև՝ զբաղվում բարեգործությամբ։ Անջելինա Ջոլիին հաճախ են հարցնում, թե իր մոտ առաջանում է մեղքի զգացում, երբ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան շրջում է ամբողջ աշխարհում և տեսնում, թե ինչպես են տանջվում և զոհվում մարդիկ։ Ջոլին պատասպանում է․

-Այն էլ ինչպես է առաջանում։ Ես երբեմն գալով այդ սարսափելի վայրերը, չգիտես ինչու, ուժեղ սով եմ զգում։ Բայց երբ սկսում եմ ուտել, սկսում եմ ուժեղ լաց լինել և ներսից նախատել ինձ։ Բայց հետո հանսգտացնում եմ ինձ նրանով, որ շուտով կնկարահանվեմ որևէ ֆիլմում, շատ գումար կվաստակեմ և կտամ այն ամենն, ինչ կարող են։ Այդպես ես կարող են ներդաշնակ ապրել ինքս ինձ հետ՝ իմանալով, որ ես, այնուամենայնիվ, վատ մարդ չեմ։

Angelina Jolie2013  թվականի ապրիլին բարդ գենետիկ թեստերից հետո, որոնք ցույց տվեցին քաղցկեղով հիվանդանալու չափազանց բարձր ռիսկ, Անջելինա Ջոլին վիրահատությամբ հեռացրեց կրծքագեղձերը: 2014 թվականի օգոստոսի 3-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնացան։