Էնն Կոկս Չեմբերս [Anne Cox Chambers]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ մեդիամագնատ Ծննդյան ամսաթիվը՝  1 դեկտեմբերի 1919թ․ Ծննդյան վայրը՝ Դեյթոն, Օհայո, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Anne Cox Chambers

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ մեդիամագնատ
Ծննդյան ամսաթիվը՝ 1 դեկտեմբերի 1919թ․
Ծննդյան վայրը՝ Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Anne Cox Chambers

Էնն Կոկս Չեմբերս- Cox Enterprises մասնավոր մեդիա կայսրության գլխավոր բաժնետեր, որը ներառում է թերթեր, հեռուստա- և ռադիոընկերություններ, մալուխային հեռուստատեսություն և այլն։ Forbes ամսագրի 2014 թվականի սեպտեմբերի տվյալներով Չեմբերսի սեփական կապիտալը կազմում է 16.1  միլիարդ Anne Cox Chambersդոլար։  Նա հայտնվել է Միացյալ Նահանգների հարուստների ցանկի 28-րդ հորիզոնականում, իսկ մոլորակի ամենահարուստ մարդկանց թվում  53-րդն է։

Էնն Բո Կոկս Չեմբերսը ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում (Dayton, Ohio) 1919 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նրա հայրը՝  թերթի հրատարակիչ Ջեյմս Մ․ Կոկսը,  1920 թվականին Anne Cox Chambersհավակնել է դառնալ ԱՄՆ նախագահ՝ առաջադրվելով դեմոկրատների կողմից։ Էննը ծնվել է Ջեյմսի երկրորդ ամուսնությունից Մարգարետ Պարկեր Բլերի հետ։

Չեմբերսը սովորել է Նյու Յորքի Ֆինչ քոլեջում (Finch College, New York)։ Նա տնօրինում և կառավարում է հոր ակտիվները Cox Enterprises կայսրությունում։  33 տարեկանում  Էննը դառնում է ընտանեկան ընկերության համանախագահ քրոջ՝ Բարբարա Կոկս Էնթոնիի (Barbara Cox Anthony) հետ, ով մահացել է 2007 թվականի մայիսի 28-ին։

Anne Cox ChambersԷնն ամուսնացած է եղել Լուի Ջ․ Ջոնսոնի հետ, ով նրա երկու երեխաների՝ Քեթրին Էննի և Մարգարետի հայրն է։  հարաբերությունները ամուսնու հետ ավարտվել են ամուսնալուծությամբ։  1955-ին նա ամուսնացել է Ռոբերտ Ուիլյամ Չեմբերսի հետ, ումից որդի է ունեցել՝ դերասան, պարող և պարուսույց Ջեյմս Կոկս Չեմբերսին։

1974 թվականին իր եղբոր՝ Ջեյմս Մ․ Կոկսի մահից հետո, ով հայտնի էր որպես Ջիմ կրտսեր, Էննը և Բարբարան ստանում են ընտանեկան ընկերության  բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Նույն թվականին Չեմբերսը դառնում է Atlanta Newspapers Boardընկերության համանախագահը։ Նրա քույրը համանախագահում է Dayton Newspapers ընկերությունում, իսկ նրա ամուսինը՝ Գարներ Էնթոնին, դառնում  Cox Enterprises ընկերության ադմինիստրատիվ ղեկավարը։ 1983 թվականին Չեմբերսը ստանում է Օգլտորպ Anne Cox Chambersհամալսարանի (Oglethorpe University) իրավաբանական գիտությունների դոկտորի պատվավոր  աստիճան։ 1988 թվականին Բարբարայի որդին՝ Ջեյմս Կոկս Քեննեդին (James Cox Kennedy) դառնում է Cox Enterprises-ի համանախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։

Anne Cox ChambersԱկտիվություն ցուցաբերելով բիզնեսի և քաղաքականության աշխարհում՝ Չեմբերսը Բելգիայում դեսպանի պաշտոն է ստանում նախագահ Ջիմմի Քարտերից (Jimmy Carter)։ Նա զբաղեցրել է այդ դիրքը 1977-ից 1981 թվականներին։ Anne Cox ChambersԷննը եղել է Coca-Cola ընկերության ղեկավարը 1980-ականներին և Ատլանտայի առաջին կինը, ով զբաղեցրել է բանկի տնօրենի պաշտոն՝ Fulton National Bank։ Նա նաև եղել է Ատլանտայի առաջին կինը, ով նշանակվել է այդ քաղաքի առևտրային պալատի խորհրդում։

Ներկայումս Չեմբերսը Atlanta Newspapers ընկերության համանախագահն է և  Cox Enterprises-ի տնօրենը, որը Միացյալ Նահանգների խոշորագույն  դիվերսիֆիկացված մեդիա ընկերությունն է։ Cox Enterprises-ին են  պատկանում երկրի խոշորագույն մալուխային հեռուստատեսությունը՝ Cox Communications-ը,  The Atlanta Journal-Constitution և The Palm Anne Cox ChambersBeach Post թերթի հրատարակչությունները, հեռուստա- և ռադիոընկերություններ և Manheim Auctions աճուրդային ընկերությունը, որը վաճառքի է հանում ավտոմեքենաներ։ Բացի այդ, Cox Enterprises-ը բաժնետեր է այնպիսի ինտերնետ ընկերությունների, ինչպիսին է՝ Autotrader-ը՝ աշխարհի խոշորագույն կայքը, որը զբաղվում է ավտոմեքենաների մանրածախ առևտրով։

Չեմբերսը աջակցում է մի շարք բարեգործական կազմակերպությունների, որոնք անմիջականորեն կապված են մշակույթի, կրթության և միջազգային հարաբերությունների զարգացման հետ։ Նա ստացել է մի շարք պատվավոր դոկտորական աստիճաններ և մրցանակներ՝ բարեգործության Anne Cox Chambersոլորտում իր ձեռքբերումների համար։ Էննը ընդգրկված է Ատլանդայի Բուսաբանական այգու խորհրդի, Ատլանտայի պատմական  խորհրդի, և Վուդրաֆֆ արվեստի կենտրոնի կազմում։ Նա նաև ներկայացնում է Մետրոպոլիտեն թանգարանի և Նյու Յորքի Ուիթնի ամերիկյան արվեստի թանգարանի Anne Cox Chambersխորհուրդը։

2005 թվականին Ատլանտայի Հայ արվեստի թանգարանի մասնաճյուղերից մեկը ստացել է Էնն Չեմբերսի անունը՝ թանգարանին նրա շարունակական աջակցության համար։  Նրա աշխատանքը թանգարանում սկսվել է 1965 թվականին, երբ նա օգնել է բացել Forward Arts Foundation-ը, որը դարձել է թանգարանային կարիքների համար միջոցներ հավաքելու հայտնի հիմնադրամ։

Էնն Չեմբերսը ապրում է Ատլանտայում, Ջորջիա։