Արիանա Գրանդե [Ariana Grande]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի, դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ 26 հունիսի 1993թ․ Ծննդյան վայրը՝ բոկա Ռատոն, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Ariana Grande-Butera

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի, դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 26 հունիսի 1993թ․
Ծննդյան վայրը՝ Բոկա Ռատոն, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Ariana Grande-Butera

Արիանա Գրանդե-ամերիկացի երգչուհի և դերասանուհի, ունի յուրահատուկ  ձայնային տեմբր։ Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է գրավել հազարավոր դեռահաս երկրպագուների սրտերը ամբողջ աշխարհից՝ շնորհիվ իր Ariana Grande յուրահատուկ   «տիկնիկային» արտաքինի։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է դեռևս մանկությունից, ներկայումս ձայնագրում է ալբոմներ, խաղում  կինոյում, սերիալներում և թատրոնում։

Արիանա Բուտերա-Գրանդեն (Ariana Grande-Butera) լույս աշխարհ է եկել Ֆլորիդայի արևելյան ափին գտնվող փոքրիկ քաղաքում՝ Բոկա Ռատոնում, 1993 թվականի հունիսի 26-ին։
Ծնողները՝ Ջոան Գրանդեն և Էդվարդ Բուտերան, մանկուց երեխաների մեջ սեր են արթնացրել դեպի արվեստը։  Արիանայի ավագ եղբայրը՝ Ֆրենկի Գրանդեն, ներկայումս հաջող դերասան  և պրոդյուսեր է։ Ի Ariana Grandeդեպ, հենց նա է հանդիսանում կրտսեր քրոջ պրոդյուսերը։

Առաջին քայլերը դեպի բարձր արվեստ Արիանան սկսել է անել դեռևս վաղ մանկության տարիներին։ Երբ
Ariana Grande աղջիկը սկսել է խոսել, ծնողները նրան տարել են «Little Palm Theatre» տեղի մանկական թատրոն։ Այնտեղ նա հաջողությամբ հանդես է եկել և ժամանակի ընթացքում տեղափոխվել մեկ այլ՝ «Fort Lauderdale» թատրոն, որը նույնպես գտնվում է Արիանայի հարազատ քաղաքում։

Ariana Grande Վոկալը ամրացնելու համար Արիանան մեկնում է  հայտնի հոլիվուդյան ուսուցիչ Էրիկ Վետրոյի մոտ, ում մոտ իրենց ձայն են մշակել մի շարք ամերիկյան աստղեր, այդ թվում՝ Փինքը, Քեթի Պերին, Ջոյսոն Դերուլոն և այլոք։ Վարպետության դասերից հետո Էրիկը Արիանային դրական բնութագիր է տալիս և նրա կարիերայով սկսում է զբաղվել արդեն եղբայրը։

Ariana Grande 2008 թվականին Արիանան հաջողությամբ անցնում է Ջեյսոն Ռոբերտ Բրաունի «13» բրոդվեյյան մյուզիքլում Շարլոտայի դերի քասթինգը։ Գրանդեյի դերասանական դեբյուտը բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից, և նա մրցանակ է ստանում Ազգային երիտասարդական թատերական ասոցիացիայի Ariana Grande մրցանակաբաշխությանը։ Մասնակցությունը ներկայացմանը թույլ չի տալիս Արիանային ավարտել կրթությունը Հյուսիսային Բրոդվեյի Նախապատրաստական դպրոցում։ Այդ պատճառով առկա ուսուցումը նա ստիպված է լինում թողնել, բայց, փոխարենը, երիտասարդ դերասանուհին Ariana Grande ուսումնական նյութերը վերցնում և տանը պարապում է ուսուցիչների հետ։

Հաջողությամբ դեբյուտ կատարելով Բրոդվեյում՝ Արիանան հայտնվում է ռեժիսորների և քասթինգ-պրոդյուսերների տեսադաշտում։ 2010 թվականին աղջիկը դեր է ստանում ռեժիսոր Դեն Շնայդերի հեռուստատեսային «Վիկտորիա-հաղթող» սերիալում։ Քեթ Վալենտայնի դերի համար Արիանան Ariana Grande ստիպված է լինում կտրուկ  փոխել իր արտաքին տեսքը։  Հմայիչ, նրբիկ աղջկանից նա վերածվում է վառ վարսերով  կրակոտ գեղեցկուհու։ Նույն թվականին Արիանան Քոլլին Բալլինջերի հետ, ով համացանցում հայտնի է որպես Միրանդա Սինգզ, սկսում է հանդես գալ  Նյու Յորքի Birdland գիշերային ակումբում։ Նա մասնակցում է հեռուստատեսային խաղարկային Brain Surge շոուին։ Հաջորդ տարի Ariana Grande երկրպագուները հնարավորություն են ստանում տեսնել Արիանային Գրեյսոն Չենսի «Unfriend You» երգի հիման վրա  նկարահանած տեսահոլովակում։ Սյուժեի համաձայն՝ Գրանդեն հանդես է գալիս երգչի նախկին սիրելիի դերում։ Երաժշտական արդյունաբերությունը վաղուց ձգում էր Արիանային և նույն թվականին  18-ամյա դերասանուհին Ariana Grande թողարկում է իր դեբյուտային «Put Your Hearts Up» ալբոմը։ Կարճ ժամանակում սկավառակը գտնում է իր լսարանը և մեծ ճանաչում գտնում ամերիկացի երիտասարդների շրջանում։ Շատ չանցած լույս է տեսնում նաև Արիանա Գրանդեյի դեբյուտային համանուն Ariana Grande տեսահոլովակը։

Բացի այդ, աղջիկը շարունակում է նկարահանվել սերիալներում։ Այսպիսով, «Վինքս ակումբ․ հրաշագործուհիների դպրոց» սիթքոմում Արիանան մարմնավորում է Դիասպրո արքայադստերը։  2012 թվականին Արիանան կրկին վերադառնում է թատերական ներկայացումներին։ Գրանդեի հաջորդ դերն է դառնում Միրիամի դերը Դեսմոնդ Չայլդի «Cuba Libre» մյուզիքլում։ Նույն թվականին Արիանա Գրանդեն հաջողությամբ վերածվում է Սպիտակաձյունիկի  «Սպիտակաձյունիկի Սուրբ Ծնունդ» Ariana Grande ներկայացման մեջ։ Դերասանուհու հերթական հեռուստատեսային աշխատանքը դառնում է նույն Քեթ Վալենտայնը։ Բայց այս անգամ արդեն   «Սեմ և Քեթ» սերիալում։ Նոր սերիալը թողարկվում է նույն  Nickelodeon հեռուստաալիքով։

Ariana Grande 2013 թվականը կարևորվում է երիտասարդ կատարողի համար․ նա թողարկում է միանգամից երկու ստուդիական ալբոմ՝ «Yours Truly» և «Christmas Kisses»։ Քննադատները նշում են, որ Գրանդեի ձայնը  դառնում է ավելի խորը և «հասուն»։ Ի դեպ, Արիանան Ariana Grande կարողանում է նմանօրինակել այլ հայտնի աստղերի ձայները, օրինակ՝ Շակիրային կամ Բրիթնի Սփիրսին։

Այժմ Արիանա Գրանդեն աշխատում է նոր ստուդիական ալբոմի վրա և մասնակցում բարեգործական ակցիաների և նախագծերի։ Նա հանդիսանում է  «Broadway in South Africa» նախագծի ակտիվիստ։ Դրա շրջանակներում Ariana Grande դերասանուհին ամեն տարի այցելում է Հարավային Աֆրիկա, որտեղ անվճար երգի և պարի  վարպետության դասեր է տալիս տեղի երեխաներին։

Ներկայումս իր ողջ ազատ ժամանակը աղջիկը տալիս է ստեղծագործությանն ու ինքնառեալիզացիային։ Երաժշտությունը առաջին տեղում է։  Նրա համար դա կյանքի իմաստ է։ Այդ պատճառով տղաների հետ լուրջ հարաբերությունների մասին նա դեռևս չի մտածում։

Ariana Grande Համենայնդեպս, նա դա պնդում է հարցազրույցներում։ Բայց արդեն վաղուց և համառորեն շշուկներ են պտտվում նրա և բրիտանական The Wanted խմբի անդամ Նեթան Սայքսի սիրավեպի մասին։

Աղջկա հասակը բավականին ցածր ՝ ընդամենը  155 սմ, այդ պատճառով նա մշտապես կրում է բարձրակրունկ կոշիկներ։ Դպրոցում Արիանային ծաղրել են փոքր կրծքերի համար։ Թեև դա նրա tumblr_nmi82o6RVt1qejhejo1_1280համար բարդույթ չի դարձել․ դերասանուհին կրում է համարձակ զգեստներ։

Արիանայի ամենամեծ վախը կարմիր գորգն է։ Թեև աղջիկը ստիպված է դրանց սովորել, քանի որ դրանց վրա նրան հաճախ կարելի է տեսնել։ Գրանդեի սիրելի գիրքը Հարրի Փոթերի մասին վեպերն են։ Արիանա Գրանդեյի Twitter-յան էջը համարվում է ամենաշատ այցելվողներից մեկը․ միջինում նա ունի շուրջ   3,1 միլիոն հետևորդ։