Արմեն Օհանյան [Armen Ohanian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ պարուհի, գրող Ծննդյան ամսաթիվը՝ 1887թ․ Մահվան ամսաթիվը՝ 1976թ․ Ծննդյան վայրը՝ Շամախի, Ադրբեջան Ամբողջական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ պարուհի, գրող
Ծննդյան ամսաթիվը՝ 1887թ․
Մահվան ամսաթիվը՝ 1976թ․
Ծննդյան վայրը՝ Շամախի, Ադրբեջան
Ամբողջական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան

Արմեն Օհանյան (ի ծնե՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան) —հայազգի պարուհի, դերասանուհի, գրող, թարգմանչուհի, գրականագետ։

Արմեն (Արմենուհի) Տեր-Օհանյանը ծնվել է 1887 թվականին։ Իր առաջին քայլերը Սոֆյա Տեր-Օհանյան բեմական անունով նա սկսել է Բաքվի հայկական թատրոնում։ Սովորել է Մոկվայի Լ․Ռ․ Նելիդովայի պլաստիկայի դպրոցում, ինչպես նաև՝ Ստանիսլավսկու ստուդիայում։ Որոշ ժամանակ աշխատել է Փոքր թատրոնում։

Տեղափոխվելով Պարսկաստան՝ նա դարձել է եվրոպական տիպի առաջին պարսկական թատրոնի հիմնադիրը։  1910 թվականին Թեհրանում պարսերեն լեզվով  բեմադրվել է Գոգոլի   «Ռևիզոր» կատակերգությունը՝ Օհանյանի բեմադրությամբ։ Իսկ ինքը մարմնավորել է Մարիա Անտոնովնային։

Պարսկաստանում Արմեն Օհանյանը ուսումնասիրում է արևելյան պարերը և 1911 թվականից սկսած մինչև  1930-ականների սկիզբը հանդես գալիս աշխարհի շատ երկրներում՝ որպես  «պարսիկ պարուհի»՝ առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմից հանդիսատեսին  ցուցադրելով Արևելյան ժողովուրդների հնագույն պարերը։ Օգտագործելով պարուհի Այսեդորա Դունկանի  «ալիքային պարի» մեթոդը՝  հայ, ռուս և պարսիկ կոմպոզիտորների երաժշտությունների ներքո տարատեսակ դիմակներով Armen OhanianՕհանյանը ներկայացրել է «Սալոմե», «Անահիտի տաճարում», «Մենություն», «Հաշիշ», «Դավաճանություն», «Շամախեցի մեծ խանը» և այլ պարային համարներ։ Ելույթներ է ունեցել Լոնդոնում, Բրյուսելում, Միլանում, Սոֆիայում, Բուխարեստում, Կահիրեում և ԱՄՆ-ի քաղաքներում։

Տեղափոխվելով Փարիզ՝ Օհանյանը իրեն նվիրել է գրականությանը, հրատարակել ինքնակենսագրական գրքեր ֆրանսերեն լեզվով։ Դրանցից առաջինը Անատոլի Ֆրանսի  (1918) նախաբանով  «Շեմախեցի պարուհին» է, որը  թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, ֆիներեն, եբրայերեն։ Այնուհետև Օհանյանը  հրատարակել է «Քաղաքակրթության ճիրաններում» (1921), «Աշխարհի մեկ վեցերորդ մասում», «Նորին մեծության մենակատարը» (1929) և «Օձեր Armen Ohanianգայթակղող կնոջ ծիծաղը» (1931) գրքերը։ Փարիզում խաղացել է Սեդայի դերը Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ում։

Էքսցենտրիկ արտիստուհին սիրային հարաբերությունների մեջ է եղել փարիզյան վերնախավի ազդեցիկ դեմքերի հետ, որոնց թվում եղել են գրող և քաղաքական գործիչ Մորիս Բարրեսը, նկարիչ Էմիլ Բեռնարը,   արձակագիր Անդրե Ժերմենը, գրող Նատալի Բառնին և այլոք։

1927 թվականին Օհանյանը ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ կոմունիստ Մակեդոնիո Գարսայի հետ, որից հետո բնակություն է հաստատել Մեքսիկայում։ Armen OhanianՆա դարձել է Մեքսիկայի կոմունիստական կուսակցության անդամ։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից իսպաներեն, իսպաներենով մենագրություններ գրել ռուսական, խորհրդային և մեքսիկական գրականության մասին։ Իր բոլոր գրվածքներից նա ամենաշատը գնահատում էր իր  «Վտարանդու երազանքը» պոեմը, որը գրված էր հայերեն լեզվով։

1958 թվականին Օհանյանը ամուսնու հետ այցելում է Խորհրդային Միություն, լինում Հայաստանում։

Մահացել է 1976 թվականին Մեքսիկայում։