Առնոլդ Ադամյան [Arnold Adamyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ վիրաբույժ Ծննդյան ամսաթիվը՝ 6 սեպտեմբերի 1935թ. Մահվան ամսաթիվը՝ 11 սեպտեմբերի 2012թ․ Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան Ամբողջական անունը՝ Առնոլդ Արամի Ադամյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ վիրաբույժ
Ծննդյան ամսաթիվը՝ 6 սեպտեմբերի 1935թ.
Մահվան ամսաթիվը՝ 11 սեպտեմբերի 2012թ․
Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան
Ամբողջական անունը՝ Առնոլդ Արամի Ադամյան

Առնոլդ Արամի Ադամյան-ՌԲԳԱ-ի ակադեմիկոս, ռուսական պլաստիկ վիրաբուժության ժամանակակից դպրոցի հիմնադիրներից մեկը, ՌԴ կառավարության մրցանակակիր, պրոֆեսոր։

Առնոլդ Ադամյանը ծնվել է 1935  թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։

1943 թվականին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից օժտված երեխաների դասարան։

1944 թվականին ընդունվել է Չկալովի անվան  № 30  միջնակարգ դպրոց։

1954 թվականին Առնոլդ Ադամյանը ընդունվում է Երևանի պետական բժշկական համալսարանի  (ներկայումս՝ Երևանի Մխիթան Հերացու անվան պետական բժշկական համալսարան) բուժական ֆակուլտետ։ Չորրորդ կուրսում պրոֆեսոր Սուրեն Գալստյանը թույլատրում է Ադամյանին ինքնուրույն վիրահատություն կատարել։

1960  թվականին համալսարանն ավարտելուց հետո Ադամյանը դառնում  է Նոյեմբերյանի շրջանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։

1961-ից  1962 թվականներին եղել է Կալինինա  (ներկայումս՝ Տվեր)  քաղաքի տարածաշրջանային ուռուցքաբանական դիսպանսերի վիրաբուժական բաժնի ինտերն բժիշկ, որտեղ իրականացրել է մի շարք ուռուցքային վիրահատություններ։

Arnold Adamyan1962-ից  1963 թվականներին եղել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․Վ․ Վիշնովսկու անվան Վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատոր։

1963-ից  1966 թվականներին եղել է  Ա․Վ․ Վիշնովսկու անվան Վիրաբուժության ինստիտուտի ասպիրանտ։

1966-ից  1970 թվականներին եղել է Ա․Վ․ Վիշնովսկու անվան Վիրաբուժության ինստիտուտի  կրծքային վիրաբուժության բաժանմունքի կրտսեր գիտաշխատող։

1970-ից 1983 թվականներին Ադամյանը աշխատել է՝ որպես ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․
Վ․ Վիշնովսկու անվան Վիրաբուժության ինստիտուտի  կրծքային վիրաբուժության բաժանմունքի ավագ գիտաշխատող։

1983-ից  1988 թվականներին ղեկավարել է վիրաբուժության ինստիտուտի վիրակապման, կարի և պոլիմերային նյութերի լաբորատորիան։

1988-ից  2012 թվականներին զբաղեցրել է վիրակապման, կարի և  պոլիմերային նյութերի բաժնի ղեկավարի պաշտոնը։

Arnold Adamyan1971 թվականին Ադամյանը դառնում է բժշկական գիտությունների դոկտոր։ 1989 թվականին Առնոլդ Ադամյանը ստանում է  պրոֆեսորի կոչում։ 1997 թվականին նա ընտրվում է ՌԲԳԱ թղթակից անդամ, իսկ  2005 թվականին՝ դառնում մասնակից անդամ։

Առնոլդ Ադամյանը Ռուսաստանում առաջիններից մեկն է  1965 թվականին զբաղվել թոքերի փոխպատվաստմամբ, ուսումնասիրել լազերային հնարավորությունները բժշկությունում։

Առաջին անգամ նա է առաջարկել և փորձարկել թոքերից ռումբերի բեկորների և մետաղական փամփուշտների հեռացման մեթոդը էլեկտրոնային պատկերի ուժեղացուցիչների վերահսկողությամբ։ Ադամյանը նաև մշակել և հիմնավորել է ծայրամասային թոքերի քաղցկեղի տնտեսող վիրահատությունների գործառնությունները։ Նա է մշակել մի շարք պլաստիկ վիրաբուժություններ տարաբնույթ իմպլանտների կիրառմամբ։

Առնոլդ Ադամյանի ղեկավարությամբ ստեղծված բազմաֆունկցիոնալ կենսաբանորեն ակտիվ վիրակապերի տեսականին, որը նմանը չունի աշխարհում, ոսկե շքանշանի է արժանացել Ժնևի և Բրյուսելի միջազգային ցուցահանդեսներում։

Arnold AdamyanՆրա գիտական գործունեության արդյունքները ներկայացված են ռուսական և արտասահմանյան պարբերականների  693 հրապարակումներում։ Ադամյանը  94 գյուտերի հեղինակ է։

Երկար ժամանակ Ադամյանը եղել է Մոսկվայի վիրաբույժների ասոցիացիայի նախագահը։

Նրա ղեկավարությամբ իրականացվել են մի շարք գիտական հետազոտություններ։

Ադամյանը եղել է Ռուսաստանում Հայերի միության հիմնադիրներից մեկը։

Առնոլդ Ադամյանը արժանացել է մի շարք պետական մրցանակների։ Նա կրել է ՌԴ վաստակավոր գյուտարարի կոչումը։

Առնոլդ Ադամյանը ամուսնացած է եղել ՌԲԳԱ-ի անդամ Լեյլա Ադամյանի հետ, ում  կենսագրությունը կարող եք կարդալ People.am-ի հետևյալ հղումով։  Նրանք ունեցել են երկու դուստր։

Առնոլդ Ադամյանը մահացել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին։