Առնոլդ Շվարցենեգեր [Arnold Schwarzenegger]

Առնոլդ Ալոիս Շվարցենեգեր (German – Arnold Alois Schwarzenegger):
Ծնվել է 1947թ. հուլիսի 30-ին: Ծննդավայրը` Տալ գյուղ, Ավստրիա – Գրաց քաղաքի շրջակայք: Ավստրիական ծագումով ամերիկացի դերասան, բիզնեսմեն և հասարակական գործիչ է, Հանրապետական: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 38-րդ նահանգապետը:

Հասարակական գործունեություն և քաղաքականություն

Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում ընտրվել է 2003թ.-ին: Երկրորդ անգամ վերընտրվել է 2006թ.-ին: «Field Poll» ծառայության կողմից անցկացված Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքում հարցվածների 71%-ը նշել է, որ Շվարցենեգերն իր պաշտոնում չի կարողացել ամբողջությամբ կատարել իր պարտականությունները և 2010թ.-ի նա արդեն չէր կարող առաջադրել իր թեկկնածությունը: 2011թ.-ին պաշտոնաթող է եղել:

Դերասանական Կարիերա, ֆիլմեր

Terminator 2 - Arnold Schwarzenegger

Terminator 2 – Arnold Schwarzenegger

Առնոլդ Շվարցենեգերը գլխավորի դերում նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում.
«Կոնան-Բարբարոս» (Conan The Barbarian) (1982), «Տերմինատոր» (Terminator) (1984), «Կոմանդո» (Commandos) (1985), «Գիշատիչը» (Тhe Predator) (1987), «Վազող մարդը» (The running man) (1987), «Կարմիր շոգը» (Red Heat) (1988), «Հիշել ամենը» (Total recall) (1990), «Terminator 2: Judgement Day» (1991), «Ճշմարտացի սուտ» (True Lies) (1994), «Վերացնողը» (The cleaner) (1996), «Բեթմեն և Ռոբին» (1997), «Աշխարհի վերջը» (1999), «Terminator 3: Rise of the Machines» (2003), «Հերոսի վերադարձը» (The last stand) (2013) և այլն:

Բոդիբիլդինգի մի շարք մրցույթների հաղթող է, այդ թվում «Միստր Օլիմպիա» յոթակի տիտղոսակիր: Կինոյի ասպարեզում ունի մի շարք մրցանակներ:

Շվարցենեգերը նաև հանդիսանում է 200 մլն ԱՄԴ դոլար ակտիվների սեփականատեր: