Արթուր Կոնան Դոյլ [Arthur Conan Doyle]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝գրող Ծննդյան ամսաթիվը՝  1859թ. մայիսի 22 Մահվան ամսաթիվը՝1930 թ.հուլիսի 7 Ծննդյան վայրը՝ Էդինբուրգ, Շոտլանդիա Ամբողջական անունը` Sir Arthur Ignatius Conan Doyle

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝գրող
Ծննդյան ամսաթիվը՝ 1859թ. մայիսի 22
Մահվան ամսաթիվը՝1930 թ.հուլիսի 7
Ծննդյան վայրը՝ Էդինբուրգ, Շոտլանդիա
Ամբողջական անունը` Sir Arthur Ignatius Conan Doyle

Արթուր Կոնան Դոյլ-շոտլանդացի բժիշկ և գրող, գիտաֆանտաստիկ և պատմական վեպերի, պիեսների և բանաստեղծությունների հեղինակ, ում լայն ճանաչում են բերել Շերլոկ Հոլսի մասին դետեկտիվ վեպերը։

Սըր Արթուր Իգնատիուս Կոնան Դոյլը ծնվել է  1859 թվականի մայիսի  22-ին Էդինբուրգում։ Նրա ծնողները՝ Չարլզ Ալտամոնտ Դոյլը և Մերի Ֆոլին, ծագումով եղել են իռլանդացիներ։ 9 տարեկանում Արթուրին ուղարկում են կաթոլիկ դպրոց, 1875 թվականին նա շարունակում է ուսումը ճիզվիտական դպրոցում Ավստրիայում, որտեղ մեկ տարի է անցկացնում։ 1876 Arthur Conan Doyleթվականին վերադառնալով Շոտլանդիա՝ Կոնան Դոյլը ընդունվում է Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Իրա առաջին պատմվածքները Արթուր Կոնան Դոյլը գրել է դեռևս ուսանողական տարիներին։ 1879 թվականին Էդինբուրգի ամսագրում առաջին անգամ հրապարակվում է նրա «Սեսասսյան հովտի առեղծվածը» պատմվածքը։ Նույն թվականին լույս է տեսնում Կոնան Դոյլի հոդվածը Բրիտանական բժշկական ամսագրում։ 1881 թվականին ուսումն ավարտելուց հետո Արթուր Կոնան Դոյլը նավային բժշկի աշխատանք է ստանում Արևմտյան Աֆրիկա ուղևորվող նավում։ Մինչ այդ նա Arthur Conan Doyleնավով արդեն ուղևորվել էր Արկտիկա։ 1882 թվականին նա սկսում է իր բժշկական պրակտիկան Պորտսմուտում։  1885 թվականին Կոնան Դոյլը ավարտում է դոկտորականը՝ նվիրված ողնուղեղային հիվանդություններին։

Հիվանդներին սպասելիս Արթուր Կոնան Դոյլը հորինում էր պատմվածքներ և վեպեր։ 1886 թվականին հրապարակվում է Շերլոկ Հոլմսի մասին առաջին վեպը՝  «Ալ կարմիր գույներով էտյուդ»։  1890 թվականին ամսագրում լույս է տեսնում նրա շարունակությունը՝  «Չորսի նշան» պատմվածքը։

Հետախույզի նախատիպն էր Կոնան Դոյլի համալսարանական դասախոս Ժոզեֆ Բելլը։

Arthur Conan Doyle1890 թվականին Արթուր Կոնան Դոյլը ակնաբուժություն է սովորում Վիեննայում, որից հետո տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սկսում է մասնագիտական պրակտիկան, որը, սակայն, մեծ հաջողություն չի ունենում․ առավել մեծ եկամուտ և փառք նրան բերում են Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքները։ 1893 թվականին, զգալով, որ դետեկտիվների հաջողությունը շեղում է նրան պատմական վեպերի վրա աշխատանքից, Կոնան Դոյլը որոշում է վերջ դնել Հոլմսի պատմությանը Մորիարտի պրոֆեսորի ձեռքով  «Հոլմսի վերջին գործը» պատմվածքում։ Սակայն
Arthur Conan Doyleընթերցողները պահանջում են վերադարձնել հերոսին։ Արդյունքում,  1901 թվականին հայտնվում է «Բասկերվիլների շունը»  վեպը, որի գործողությունները կատարվում են մինչև «Վերջին գործի» իրադարձությունները։  1903 թվականին ընթերցողների սպասումները պարգևատրվում են Հոլմսի վերադարձով «Դատարկ տուն» պատմվածքում։ Ընդ հանուր առմամբ Արթուր Կոնան Դոյլը գրել է 56 պատմվածք և չորս վեպ՝ Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի  արկածների մասին։ Անգլո-Բրուսյան պատերազմի սկզբին Կոնան Դոյլը վերադառնում
Arthur Conan Doyleէ Աֆրիկա՝ որպես կամավոր բժիշկ։ 1902 թվականին «Պատերազմ Հարավային Աֆրիկայում․ պատճառը և հետևանքները» վեպի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ը գրողին պարգևատրում  է ասպետի տիտղոսով։ 20-րդ դարի սկզբին՝ շնորհիվ Արթուր Կոնան Դոյլի ակտիվ մասնակցության, արդարացվում են դատական սխալի երկու զոհ․ գրողը հետաքրքրվում է նրանց գործերով և կարողանում ապացուցել նրանց  անմեղությունը։ 1912 թվականին Արթուր Կոնան Դոյլը  գրում է առաջին գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելլինջերի արկածների մասին՝ «Կորուսյալ աշխարհ»։ Մեկ տարի անց հետևում է  «Թունավորված գոտին», իսկ  20-ականների վերջին՝ Կոնան Դոյլը հրապարակում է այդ շարքի վերջին երեք վեպերը։

Arthur Conan DoyleԵրբ սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, Դոյլը ցանկություն է հայտնում մեկնել  ռազմաճակատ որպես կամավոր, բայց նրա խնդրանքը մերժում են։ Պատերազմում մահանում են նրա ավագ որդին, եղբայրը և երկու զարմիկները։

1885 թվականին Արթուր Կոնան Դոյլը ամուսնանում է Լուիզա Հոկինսի հետ։ Նրանք ունենում են դստերը՝ Մերիին, և որդուն՝ Քինգսլիին։ Լուիզան վաղաժամ մահանում է տուբերկուլոզից  1906 թվականին։  1907 թվականին Կոնան Դոյլի կինն է դառնում Ջին Լեկկին, ով նրան պարգևում է մեկ դուստր և երկու որդի։  Գրողը մահացել է  սրտի կաթվածից 1930 թվականի հուլիսի 7-ին 71 տարեկան հասակում։