Օդրի Հեփբերն [Audrey Hepburn]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝   1929 թ., մայիսի 4 Մահվան ամսաթիվը՝հունվարի 20, 1993թ. Ծննդյան վայրը՝ Բրյուսել, Բելգիա Ամբողջական անունը՝Audrey Kathleen van Heemstra Hepburn-Ruston

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 1929 թ., մայիսի 4
Մահվան ամսաթիվը՝հունվարի 20, 1993թ.
Ծննդյան վայրը՝ Բրյուսել, Բելգիա
Ամբողջական անունը՝Audrey Kathleen van Heemstra Hepburn-Ruston

Օդրի Հեփբերն (Մայիս 4, 1929 – Հունվար 20, 1993)-բրիտանացի և ամերիկացի դերասանուհի, պարուհի, ֆոտոմոդել, նորաձևության աստղ և հումանիստ։

Ծնվել է Բելգիայում՝ Օդրի Քեթլին Րասթոն անվամբ, հետագայում իր հայրիկի կողմից վերագրանցվել է` որպես Օդրի Քեթլին Հեփբերն-Րասթոն։ Մանկությունը և պատանեկությունն անց է կացրել Նիդերլանդներում։ Ապրել և գործել է ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլ երկրներում, իր փայլուն գործունեության արդյունքում դառնալով բոլոր ժամանակների ամենաերանելի աստղերից մեկը և՛ որպես կինոյի գերաստղ, և՛ որպես Audrey Kathleen van Heemstra Hepburn-Rustonնորաձևության աշխարհի դիցուհի, ինչպես նաև՝ որպես UNICEF կազմակերպության «բարի կամքի դեսպան»։

 Մանկության տարիներին սովորել է Լոնդոնում, որտեղ նաև զբաղվել է բալետով՝ նպատակ ունենալով դառնալ պարուհի, և մեծ դառնությամբ է հետագայում հրաժարվել իր երազանքից, երբ պարզվել է որ ֆիզիկական պարամետրերով չի բավարարում պրիմա բալերինայի պահանջներին։ Դերասանական առաջին փորձերն արել է բրիտանական մի քանի երաժշտական ֆիլմերում նկարահանվելով։ Հոլիվուդյան կինոյի իր առաջին իսկ գլխավոր դերի համար Օդրին արժանացել է ԱՄՆ Audrey Kathleen van Heemstra Hepburn-Rustonկինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, Հոլիվուդյան «Ոսկե Գլոբուս» մրցանակի, և բրիտանական կինոակադեմիայի «BAFTA» մրցանակի։
 «Սաբրինա» ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթանանալով ֆրանսիացի նորաձևության դիզայներ կոմս Հուբերտ Դ՛Ջիվենշիի հետ, դարձել է Ջիվենշի բրենդի ներկայացուցիչն ու քարոզողը և Հուբերտ Դ՛Ջիվենշիի մտերիմ ընկերն ու մուսան։ Իսկ Ջիվենշին դարձել է Օդրիի միակ գործընկերը հետագա բոլոր ֆիլմերի նկարահանման ժամանակ, ինչպես նաև՝ նրա անձնական զգեստերի մեծ մասի դիզայները, և իր առաջին՝ L’Interdit օծանելիքը ստեղծել է Օդրի Հեփբերնի համար։
Audrey Kathleen van Heemstra Hepburn-RustonՕդրի Հեփբերնի անունն ընդգրկված է միջազգային լավագույն զգեստակիրների ցանկում և Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկի  պատվավոր 3-րդ տեղում:
Ութսուն-իննսունականներին Օդրի Հեփբերնը իր ժամանակի մեծ մասը նվիրել է UNICEF կազմակերպությանը՝ աշխատելով Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի առավել կարիքավոր երկրներում, ինչի համար 1992 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահական Ազատության մեդալի:
Audrey Kathleen van Heemstra Hepburn-Ruston
Մահացել է քաղցկեղից 1993թ.-ին 63 տարեկան հասակում  Շվեյցարիայի իր տանը։