Ավետ Տերտերյան [Avet Terteryan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ կոմպոզիտոր Ծննդյան ամսաթիվը՝ 29 հուլիսի 1929թ․ Մահվան ամսաթիվը՝11 դեկտեմբերի 1994թ․ Ծննդյան վայրը՝ Բաքու, Ադրբեջան Ամբողջական անունը՝ Ալֆրեդ Ռուբենի Տերտերյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ կոմպոզիտոր
Ծննդյան ամսաթիվը՝ 29 հուլիսի 1929թ․
Մահվան ամսաթիվը՝11 դեկտեմբերի 1994թ․
Ծննդյան վայրը՝ Բաքու, Ադրբեջան
Ամբողջական անունը՝ Ալֆրեդ Ռուբենի Տերտերյան

Ավետ (Ալֆրեդ) Ռուբենի Տերտերյան -հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991)։

Ավետ Տերտերյանը ծնվել  է 1929 թվականի հուլիսի 29-ին Բաքվում ընտանիքում, որտեղ գնահատել են  երաժշտությունն ու օպերային արվեստը։

1948—1951 թվականներին սովորել է Բաքվի երաժշտական ուսումնարանում։ 1951 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ շարունակել է երաժշտական կրթությունը Ռ․Օ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (ներկայումս՝ Երևանի  Ռ․ Մեիլքյանի անվան պետական երաժշտական քոլեջ)։  1952—1957 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում՝ Է․ Մ․ Միրզոյանի դասարանում, նրա մոտ է նաև կատարելագործվել ասպիրանտուրայում (1963—1967)։

1970—1974 թվականներին աշխատել է Հայաստանի ԽՍՀ  մշակույթի նախարարությունում։

Avet Terteryan 1970 թվականից սկսած դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1978 թվականից կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի դոցենտ,  1983 թվականից՝ պրոֆեսոր է։

1960—1963 թվականներին եղել է  Հայաստանի ԽՍՀ Կոմպոզիտորների միության քարտուղարը,  1963—1965 թվականներին՝ նախագահի տեղակալը։  1986 թվականից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության նախագահի քարտուղար։

Եղբայրը՝ Գերման Տերտերյանը, օպերային դիրիժոր է։

80-ականներին Տերտերյանը տեղափոխվել է Այրիվանք գյուղ, որը գտնվում է Սևանա լճի արևմտյան Avet Terteryan ափին։ Գյուղում՝ բլրի վրա, կառուցել է տուն սեփական նախագծով։  Պտուտակավոր աստիճաններով նա բարձրացել է իր աշխատասենյակը, որտեղ այժմ էլ պահպանվում են նրա անձնական օգտագործման իրերը՝ աշխատանքային սեղանը՝ լի նոտաներով, վառարանը, մահճակալը։ Տան ներքին հարդարմամբ զբաղվել է անձամբ մաեստրոն։ Տերտերյանի այդ հակումների մասին գիտեին նաև նրա հարազատներն ու բարեկամները․ նրա մայրաքաղաքային բնակարանում կարելի է հանդիպել իր իսկ ձեռքով պատրաստված կահույք և այլ իրեր։ Ապրելով Սևանում՝ նա լիովին կտրվել է աշխարհիկ իրարանցումից և ամբողջովին իրեն նվիրել ստեղծագործական աշխատանքին։

Avet TerteryanԿյանքի վերջին տարիներին ապրել է Բեռլինում  (Գերմանիա)։ Մահացել է  1994 թվականի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում  (Ռուսաստան)։ Հուղարկավորված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։

Որպես կոմպոզիտոր լայն ճանաչում է գտել  1980-ական թվականներին, երբ նրա նորարարական սիմֆոնիաները, որոնք առանձնանում էին փիլիսոփայալան ոչ Avet Terteryanավանդական մտածողությամբ և խորը ազգային կոլորիտով, սկսեցին կատարել դիրիժորներ Գենադի Ռոժդենստվենսկին, Ալեքսանդր Լազարևը, Ջանսուգ Կախիձեն, Ռոբերտ Սատանովսկին։ Ավետ Տերտերյանի երաժշտությունը յուրահատուկ կերպով է ներկայացրել հայ դիրիժոր Դավիթ Խանջյանը՝  № 1-4 սիմֆոնիաների (վերջինը նվիրված է նրան) առաջին կատարողը։  Տերտերյանի սիմֆոնիաների մյուս դիրիժորներից են Մ․ Աննամմամեդովը, Դ․ Լիսսը։

1990-ական թվականներին Ա․ Տերտերյանը ստեղծագորական սերտ կապեր էր Avet Terteryan հաստատել գերմանական երաժշտական արվեստի հետ, հատկապես՝ Գալլե քաղաքում։   1992—1993 թվականներին վարպետության դասեր է անցկացրել Ուրալի կոնսերվատորիայում (Եկատերինբուրգ)։ Սվերդլովսկի ֆիլհարմոնիկը իրականացրել նրա երաժշտության երկու երաժշտական ​​փառատոն՝  «Երեք երեկո Ավետ Տերտերյանի հետ» (դեկտեմբեր, 1994) և  «Ավետ Տերտերյանի գծերը» (մայիս, 2002)։