Ավո Ուվեզյան [Avo Uvezian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երաժիշտ Ծննդյան ամսաթիվը՝ 1926 թ. Ծննդյան վայրը՝ Բեյրութ, Լիբանան Ամբողջական անունը՝ Ավո Ուվեզյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երաժիշտ
Ծննդյան ամսաթիվը՝ 1926 թ.
Ծննդյան վայրը՝ Բեյրութ, Լիբանան
Ամբողջական անունը՝ Ավո Ուվեզյան

Ավո Ուվեզյան-հայազգի հայտնի ջազային դաշնակահար, ով հայտնի  AVO սիգարների ստեղծողն է։

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թվականին Լիբանանի Բեյրութ քաղաքում  երաժիշտների ընտանիքում։ Հայրը եղել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը։ Մայրը և կրտսեր քույրը նույնպես պրոֆեսիոնալ երաժիշտներ են։

Avo Uvezian16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խմբով Մերձավոր Արևելքում շրջագայություններից հետո այն ժամանակ դեռևս երիտասարդ Ավոյին իր ջազային տրիոյի հետ հրավիրում են հանդես գալու Թեհրանում շահ Ռեզա Փեհլևիի համար։ Այդ մարդու խորհրդով Ավոն մեկնում է Նյու Յորք, որտեղ Avo Uvezianընդունվում է հայտնի Ջուլիարդ երաժշտական դպրոցը։

 

50-60-ական թվականներին նրան հաջողվում է հանդես գալ այդ ժամանակաշրջանի մեծագույն ջազմենների հետ։ Նրա մեղեդիները հայտնի են ջազի սիրահարներին, իսկ  «Strangers in the night» երգը, որը կատարում է Ֆրենկ Սինատրան, Avo Uvezianորի երաժշտության հեղինակը Ավոն է, ճանաչված է ամբողջ աշխարհում։

Ուվեզյանի գրած «Broken Guitar» (Կոտրված կիթառ) երգը ներկայացվում է  Ֆրենկ Սինատրային։ Երաժշտությամբ հիացած՝ Սինատրան առաջարկում է փոփոխել միայն բառերը։ Հետագայում երգը ընդգրկվում է A Man Could Get Killed ֆիլմի սաունդթրեքների կազմում, որի բոլոր երաժշտությունները գրվել էին Քեմփֆերտի Avo Uvezianկողմից։  Ուվեզյանը վաճառում է  հիթի  իրավունքը Քեմփֆերտին, և վերջինս խոստանում է պատմել այն մասին, որ դրա հեղինակը Ուվեզյանն է։ Այնուամենայնիվ, Ուվեզյանին է մնում «Կոտրված կիթառ» երգի իրավունքը։

Avo UvezianAVO  սիգարները ի հայտ են գալիս շատ  «պատահաբար»։ 1980-ական թվականների սկզբին հայտնի ջազային երաժիշտ Ավո Ուվեզյանը աշխարհով երկար շրջագայություններից հետո կանգ է առնում Պուերտո Ռիկոյում, ամուսնանում, բացում ռեստորան և ստեղծում ջազային խումբ։ Երեկոյան ռեստորանում սիգարներ էր  Avo UvezianԱվոն հյուրասիրում  ընկերներին։ «Ավոյից» սիգարները հաջողություն էին վայելում, և նախասիրությունը  վերածվում է բիզնեսի։  Ավո Ուվեզյանը ծանոթանում է Դոմինիկյան Հանրապետությունից հայտնի ծխախոտագործի՝ Հենդրիկ Քելների Avo Uvezianհետ, ով Tobadom ընկերության սեփականատերն էր, որն էլ  1986 թվականին թողարկում է նոր ապրանքանիշի առաջին արտադրանքը։ Նորածնի համար լոգոտիպ է ստեղծում հայտնի դիզայներ Դարրելլ Այրլենդը։

Avo UvezianԵրկու տարի անց՝ 1988 թվականին,  Ավոն իր սիգարների քիչ խմբաքանակ ուղարկում է  հայտնի Davidoff ընկերության նյույուրքյան բուտիկ։ Ապրանքը արագ սպառվում է, և խանութը նոր պատվեր է տալիս։ Այդ ժամանակից ի վեր Ուվեզյանն ու  Davidoff-ը չեն բաժանվում։ 1996 թվականին Ավոն իր սիգարների արտադրության և վաճառքի բացառիկ իրավունքը վաճառում է Oettinger Imex AG ընկերությանը, որին
Avo Uvezianպատկանում էր  Davidoff, Griffin, Zino և այլ ապրանքանիշների իրավունքները։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ տասը միլիոն դոլար։ Ուվեզյանը իրեն է պահում որակի վերահսկման իրավունքը  (այնուամենայնիվ, այն անվանական ապրանքանիշ էր) և  PR-աջակցությունը, որով նա հաջողությամբ զբաղվում էր ՝ համերգներով շրջելով աշխարհում և գովազդելով իր արտադրանքը։

  • Ավոյի կարգախոսն է․ «Պատրաստել միայն լավ որակով, մատուցել Avo Uvezianմիայն լավ փաթեթավորմամբ և վաճառել խելամիտ գնով»։
  • 1995 թվականին հայտնի  Davidoff ընկերությունը Ուվեզյանին վճարում է տասը միլիոն դոլար նրա սիգարները տարածելու իրավունքի Avo Uvezianհամար, որոնք տարեկան շուրջ  3 միլիոն վաճառվում են։
  •  Uvezian ապրանքանիշը համարվում է ամենաբարձրորակ ապրանքանիշերից մեկը և լյուքս ապրանքանիշների շարքում է, ինչպիսիք են՝ Rolls Royce-ի ավտոմեքենաները։ Ամեն տարի աշխարհում վաճառվում է այդ ապրանքանիշի ավելի քան  երեք միլիոն սիգար։
  • Avo UvezianՆրա  Avo Belisco և Avo XO Pyramid սիգարները կայուն կերպով զբաղեցնում են Cigar Aficionado ամսագրի վարկանիշային աղյուսակի բարձր հորիզոնականները։
  • Ժամանակ առ ժամանակ AVO ապրանքանիշը թողարկում է փոքրիկ շարքեր՝ նվիրված ինչ որ իրադարձության։ Վերջին անգամ այն թողարրկել է  AVO 75th Anniversary շարքը, որը սպառվել է մի քանի ամսվա ընթացքում։