Ավրիլ Լավին [Avril Lavigne]

Avril Lavigne

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝27 սեպտեմբեր 1984 թ.
Ծննդյան վայրը՝ Կանադա, Բելվիլ
Ամբողջական անունը՝ Avril Ramona Lavigne

Ավրիլ Ռամոնա Լավին (1984)-կանադացի երգչուհի:

Ավրիլ Լավինը ծնվել է  1984  թվականի սեպտեմբերի 27-ին Օնտարիո նահանգի Բելվիլ  քաղաքում: Դեռևս մանկության տարիներին  Ավրիլը տարված էր երաժշտությամբ. նա երգում էր երգչախմբում և կիթառ նվագում:

Քանթրի ոճի հանդեպ սերը օգնեց Ավրիլի երաժշտական կարիերային: Նա մի քանի երգ կատարեց Սթիվ Մեդի ալբոմների համար: Այնուհետև, որոշելով ձայնագրել սեփական ալբոմը, մեկնել Լոս Անջելես: Նրա առաջին  «Let Go» ալբոմը մեծ ճանաչում ունեցով: Այդ ալբոմից մի քանի երգ (օրինակ՝ «Complicated», «Losing Grip») տարբեր երկրներում զբաղեցրին վարկանիշային ամենաբարձր հորիզոնականները: Այդպիսով, Ավրիլը ստացավ միջազգային ճանաչում  և դրա հետ մեկտեղ մի քանի  տիտղոս («լավագույն հայտնություն»  Video Music Awards MTV-ում): Դրանից հետո Ավրիլ Լավինը թողարկեց ևս երկու ալբոմ. 2004-ին«Under My Skin», 2007-ին «The Best Damn Thing»:

Ավրիլ Լավինի հինգ երգերը` «Complicated», «Sk8er Boi», «I’m With You», «My Happy Ending» և «Girlfriend», զբաղեցնում էին համաշխարհային տրամագրերի առաջին հորիզոնականները։ Ամբողջ աշխարհում վաճառվել է Լավինի ալբոմների ավելի քան 30 մլն կրկնօրինակները։ 2011 թվականի հունվարի ժամանակահատվածով նա եղել է ԱՄՆ-ի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ 11.5 մլն վաճառված ալբոմներով: Billboard ամսագիրը Լավինին գնահատել է 10-րդը, 2000 արտիստներից, և այդպես 28-րդը` ըստ առևտրային հաջողության:

Լավինի չորրորդ ալբոմը` Goodbye Lullaby, թողարկվել է 2011 թվականի մարտին։ Այս պահին հեռարձակվել է նրա հինգերորդ ալբոմը, որը վաճառքի դուրս եկավ 2013 թվականի նոյեմբերի 5-ին։ Երաժշտական կարիերային զուգահեռ Ավրիլ Լավինն զբաղվում է դիզայնով և կինոմատոգրաֆիական գործունեությամբ։ 2006 թվականին նա ձայնել է«Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի հերոսին և նկարահանվել է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմում։ 2008 թվականին Լավինը ներկայացրել է իր հագուստի գիծը` Abbey Dawn անունով, իսկ 2009-2011 թվականներին թողարկեց «Black Star»-ը, «Forbidden Rose»-ն և «Wild Rose»-ը։

2006 թվականին Լավինը ամուսնացել է Դերեկ Ուիբլիի հետ:   2009 թվականի սեպտեմբեր 17-ին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ 2009 թվականի հոկտեմբերի 9-ին նրանք ամուսնալուծվեցին: 2012 թվականի օգոստոսի 8-ին Լավինը ընդունեց «Nickelback» խմբի ֆրոնտմենի` Չեդ Կրյուգերի ամուսնության առաջարկը։ Նրանց շփումը սկսվել է 2012 թվականի փետրվարին: Հարսանիքը կայացավ 2013 թվականի հուլիսի 1-ին Ֆրանսիայի հարավում, Կանադայի անկախության օրը: