Բեռնար Առնո [Bernard Arnault]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝գործարար Ծննդյան ամսաթիվը՝  5 մարտի 1949թ․ Ծննդյան վայրը՝ Ռուբե, Ֆրանսիա Ամբողջական անունը՝ Bernard Arnault

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝գործարար
Ծննդյան ամսաթիվը՝ 5 մարտի 1949թ․
Ծննդյան վայրը՝ Ռուբե, Ֆրանսիա
Ամբողջական անունը՝ Bernard Arnault

Բեռնար Առնո՝ LVMH ընկերության սեփականատեր, հաջողակ ֆրանսիացի գործարար: Ծնվել է  1949 թվականի մարտի 5-ին  ապահովված ընտանիքում: Արդեն երիտասարդ տարիքում Բեռնար Առնոյին սկսում են  հետաքրքրել շքեղ իրերը, նա ուսումնասիրում էր նորաձևության միտումները, արվեստը և լավ հասկանում  գինիներից:

Բեռնար Առնոն հայտնի է աշխարհում՝ որպես շքեղության և հարստության իրերի արտադրության թիվ մեկ գործիչ: Առնոյի հսկողության տակ է գտնվում համաշխարհային հայտնության ավելի քան 60  բրենդ՝ Kenzo, Guerlain, Berluti, Christian Dior, Givenchy, Loewe, Christian Lacroix, Celine: Բեռնար Առնոյին է պատկանում Bernard ArnaultCarrefour  ֆրանսիական ընկերության բաժնետոմսերի ամենամեծ բաժինը՝  13,6 %:

Ինչպես նաև միլիարդատիրոջ անունը կապում են ալկոհոլի բազմաթիվ ապրանքանիշերի հետ: Նա ոսկերչական ընկերությունների սեփականատեր է: Բեռնար Առնոն մինչև այժմ էլ ակտիվորեն գնում  է մոլորակում հայտնի ընկերություններ և ապրանքանիշներ, և դա բացատրում է իր՝ արվեստի հանդեպ ձգտումներով, հետագա ինքնաբարելավման համար:

Bernard ArnaultԵրիտասարդ տարիներից Բեռնարին ծնողները պատրաստել են ընտանեկան բիզնեսը՝ շինարարական Ferret-Savinel ընկերությունը  կառավարելու համար, որը գտնվում է Ռուբե քաղաքում (Ֆրանսիայի հյուսիսային մասում): Բեռնարի յոթ տարին լրանալուց հետո պապիկը սկսեց թոռանը շինհրապարակ տանել: Այդ տարիքից տղային շինհրապարակ տանելու նպատակն էր  սովորեցնել  քրտնաջան աշխատանքի կարևորության ըմբռնումը, հետաքրքրություն մտցնել ձեռնարկատիրական գործի մեջ:

Մինչև նախորդ դարի 71 թվականը Բերնարը սովորել է Փարիզի Bernard Arnaultհեղինակավոր Պոլիտեխնիկական դպրոցում ինժիների մասնագիտությամբ: Նույն տարում հաջողությամբ այն ավարտում է: Մասնագիտությամբ երիտասարդը այդպես էլ  չաշխատեց, նա դարձավ ընտանեկան շինարարական ընկերությունում հոր գործընկերը:  Չորս տարի ղեկավարեց այն: Բայց Բեռնար Առնոյին նման հեռանկարը չբավարարեց: Նրա երազանքները կապված էին մեծ նվաճումների հետ: Հենց այդ պատճառով ընտանեկան բիզնեսը վաճառում է (Բերնարի հայրը սկզբնական շրջանում այդ մասին անգամ չգիտեր), իսկ ինքը՝ Առնոն, Bernard Arnaultուղևորվում է Ամերիկա, որտեղ նա տեսնում է մի շարք նոր հեռանկարներ և,  համեմատած իր ծննդավայրի հետ, ավելի մասշտաբային բիզնես:

Հարստության հասնելու համար Առնոն առաջին հերթին գնեց Christian Dior ապրանքանիշը: Նրա նախաձեռնությամբ գլխավոր դիզայներ Ջանֆրանկո Ֆերրեն փոխարինվեց Ջոն Գալյանոյով: Դա նորաձևության աշխարհում մեծ հնչեղություն ստացավ:

Bernard ArnaultՄիլիարդատիրոջ կայսրության աճը անգամ մեր օրերում չի դադարում: Բեռնար Առնոն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապրանքանիշների ակտիվ գնորդ է:

Նշենք, որ շքեղ պարագաների շուկան կայուն է նույնիսկ տնտեսական իրարանցման դեպքում: Դրա ապացույցը միջին խավում  նոր հաճախորդների արագ աճն է Հնդկաստանում, Ռուսաստանում, Չինաստանում: Ինչպես վստահեցնում է Բեռնար Առնոն՝  մոտ ապագայում այդ երկրների կողմից կգնվի էլիտար ապրանքների մոտ 1/3-ը:

Ինչ վերաբերվում է գործարարի նոր ծրագրերին, ապա նա սկսեց ակտիվորեն ներդրումներ անել ցանցային բիզնեսում: Շահույթի մասին խոսելը դեռ շուտ է, բայց Bernard Arnaultինքը՝ ներդնողը, կանխատեսում է զգալի արդյունքներ: Ինչպես վստահեցնում է Առնոն մարդիկ մշտապես կխմեն հայտնի ապրանքանիշի շամպայն, իսկ ինչպիսին կլինի ինտերնետը հարյուր տարի անց, դա հանելուկ է:

Շատերը կարծում են, որ բիզնեսը և արվեստը անհամատեղելի են: Բեռնարը վկայում է ընդհակառակը, քանի որ նրա նախահայրերից ոմանք եղել են Վերածննդի դարաշրջանի նկարիչներ, թագավորական դիմանկարիչներ (Ժան և Ֆրանսուա Կլուե եղբայրները):

Բեռնարը նաև կարող էր լինել լավ դաշնակահար: Մեկ անգամ նա նվագել է Շոպենի «Հեղափոխական էտյուդը» և դրանով իրեն է սիրահարվեցրել Էլեն Bernard ArnaultՄերսեին՝ կանադացի դաշնակահարուհուն:  1991 թվականին նրանք ամուսնացան:

Առաջին ամուսնության արդյունքը երկու երեխաները դարձան, ովքեր ներկա դրությամբ ակտիվ մասնակցում են հոր բիզես գործերին: Կանադացի դաշնակահարուհու հետ երկրորդ ամուսնությունից ունեցավ երեք որդի: Բեռնարը հուսով է, որ նրանք ևս կզբաղվեն ընտանեկան բիզնեսով:

Սկանդալային լրագրողները վաղուց նրան չեն անհանգստացնում, քանի որ այս մարդը չի մասնակցում անմիտ սկանդալների, նրան հարիր չեն մոդելների հետ ինտրիգները: Առնոն բավարարվում է պարզ ընտանեկան երջանկությունով: Իսկ ինչ Bernard Arnaultվերաբերվում է միլիարդատիրոջ նախասիրություններին, ապա նա սիրում է ձիարշավել և թենիս խաղալ:

Բեռնարի կնոջ ծանոթների ցանկում կարելի է ընդգրկել Ֆրանսիայի Bernard Arnaultնախկին տիկնոջ Բերնադետ Շիրակին: Առնոյի ծանոթները նրա նման հայտնի և հաջողակ գործարարներ են:
Գաղտնիք չէ, որ Բերնար Արնոն ակտիվ մասնակցություն ունի բարեգործական ծրագրերի: Նրա հատկացրած օգնությունը ստանում են հաշմանդամություն ունեցողները, ովքեր սովորում են գեղարվեստի ակադեմիայում:  Նա աջակցում է պատկերասրահային արվեստին:
Նրա ընկերությունը միջոցներ է հատկացնում նաև բիզնեսի և արվեստի ոլորտում նոր տաղանդավոր մարդկանց որոնումներին: Բեռնար Առնոյով հիանում են բազմաթիվ մարդիկ, նրան հարգում են բոլորը։