Բեյոնսե [Beyonce]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 4 սեպտեմբերի 1981թ․ Ծննդյան վայրը՝ Հյուսթոն, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Բեյոնսե Ժիզել Նոուլզ Քարտեր

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 4 սեպտեմբերի 1981թ․
Ծննդյան վայրը՝ Հյուսթոն, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Բեյոնսե Ժիզել Նոուլզ Քարտեր

Բեյոնսե Ժիզել Նոուլզ Քարտեր-ամերիկացի R’n’B ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի և մոդել։ Դեռևս մանկության տարիներին մասնակցել է մի շարք վոկալային և պարային մրցույթների, դպրոցում նաև մասնակցել է տարատեսակ գեղարվեստական նրկայացումների։ Նոուլզը ճանաչում է ձեռք բերել  1990-ական թվականների վերջին՝ լինելով Beyonce կանացի  Destiny’s Child խմբի սոլիստ։

Բեյոնսեն ծնվել է  1981 թվականի սեպտեմբերի 4-ին Հյուսթոնում։ Նրա հայրը՝ Մեթյու Նոուլզը, աֆրոամերիկացի է, իսկ մայրը՝ Թինան՝ կրեոլացի։ Իր անսովոր անունը երգչուհին ստացել է մոր օրիորդական ազգանունից։ Նրա ամբողջ ընտանիքը կապված է արվեստին։ Մայրը հագուստների նկարիչ է և վարսահարդար, հայրը՝ ձայնագրման ոլորտի պրոֆեսիոնալ աշխատակից, քույրը՝ Սոլանջը, երգերի հեղինակ և դերասանուհի։ Դպրոցում, որտեղ սովորել է Բեյոնսեն, գործել է պարի խմբակ, բայց այնտեղ բացահայտվել է Բեյոնսեյի վոկալային տաղանդը։ Մի անգամ, Beyonce երբ  ուսուցչուհին սկսել է մի երգ կատարել, Բեյոնսեն այն ավարտել է շատ բարձր նոտաներով։ Դրանից հետո ուսուցչուհին խորհորդ է տվել աղջկան մասնակցել դպրոցական տաղանդների մրցույթին, որտեղ Բեյոնսեն հաղթանակ է տարել։  1990 թվականի աշնանը Նոուլզը սկսել  է սովորել երաժշտական ուղղվածությամբ Beyonce միջին դպրոցում։ Նա նաև սովորել է կիրառական արվեստի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցում, մեկ տարի եղել եկեղեցական երգչախմբի մեներգչուհի։

Beyonce Աղջիկների երաժշտական խմբի լսումների ժամանակ Բեյոնսե Նոուլզը ծանոթանում է Լատիվիա Ռոբինսոնի հետ։ Նա և Քելլի Ռոուլենդը ընտրվում են աղջիկների Girl’s Tyme հիփ փոփ խումբ։ Այնուհետև, խումբը ընդլայնվում է մինչև վեց մարդ, և աղջիկները սկսում են մասնակցել երիտասարդ տաղանդների մրցույթների։ Առաջին նման փորձությունը դառնում է  Star Search տաղանդների շոուն, որտեղ Beyonce աղջիկները պարտվում են։ Հետագայում Բեյոնսեն ինքը խոստովանել է, որ դրա պատճառը վատ ընտրված երգն էր։  Խմբի ղեկավարման գործը որոշում է  իր ձեռքն առնել Բեյոնսե Նոուլզի հայրը։ Դրա համար նա ստիպված է լինում հեռանալ աշխատանիքց և իր ժամանակը տրամադրել պարապմունքների համար  «ուսումնական դասընթացների» ստեղծմանը։ Մեթյուն խմբի առաջին կազմը նվազեցնում է մինչև չորս մարդ՝ կազմում ընդգրկելով նոր անդամին՝ Լատոյա Beyonce Լակետին։  Խումբը սկսվում է կոչվել Destiny’s Child։ Աղջիկները փորձերը անում են Թինայի վարսավիրանոցում, ով դառնում է խմբի ոճաբանն ու հագուստների հեղինակը դրա գոյության ամբողջ ընթացքում։ Մեթյուն օգնում էր աղջիկներին մասնակցել լսումների տարբեր ձայնագրման լեյբլներում, և մի օր Beyonce աղջիկները պայմանագիր են կնքում Elektra Records-ի հետ։ Նրանք տեղափոխվում են Ատլանտա ստուդիական ձայնագրություն սկսելու համար։ Բայց ընկերությունը կրճատում է նոր խմբին 1995 թվականին, և Destiny’s Child-ը կրկին ստիպված է լինում ետ վերադառնալ՝ ամեն ինչ զրոյից սկսելու համար։  Դա սրում է հարաբերություններն ընտանիքում։

Beyonce Բեյոնսեյի ծնողները ամուսնալուծվում են, երբ վերջինս լինում է 14 տարեկան։ Բայց բաժանված ընտանիքը ապրում է շատ կարճ։ Մեկ տարի անց նրանք նորից միանում են, և աղջիկները պայմանագիր են կնքում  Columbia Records-ի հետ։ Հենց այդ ժամանակ էլ նրանք ձայնագրում են իրենց գլխավոր լեյբլային երգը՝   Killing Time-ը, «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի համար։ Դեռևս այն ժամանակ, երբ Բեյոնսե Նոուլզը  խմբի կազմում էր, նա արդեն հանդես էր գալիս նաև ՝ Beyonce որպես մեներգչուհի։ Նա ձայնագրում էր սաունդթրեքներ ֆիլմերի համար և աշխատում՝ որպես դերասանուհի։ Չորս ստուդիական ալբոմներից հետո Destiny’s Child-ի բոլոր անդամները՝ Բեյոնսե Նոուլզը, Միշել Ուիլյամսը և Քելլի Ռոուլենդը, փորձում են սոլո կարիերա անել։ Բեյոնսեն առաջ է անցնում իր նախկին կոլեգաներից, ․ նրա առաջին սոլո ալբոմը ԱՄՆ-ում վաճառվում է  4,7 միլիոն օրինակով։ 2004 թվականին Destiny’s Child-ի հինգերորդ ալբոմի համար իրենց  համաշխարհային հյուրախաղերի ժամանակ  աղջիկները պաշտոնապես Beyonce հայտարարում են խմբի փլուզման մասին։ Երկու տարի անց Destiny’s Child-ը ճանաչվում է  բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված  կանացի խումբը։ 2006 թվականի սեպտեմբերի 4-ին լույս է տեսնում Բեյոնսե Նոուլզի երկրորդ սոլո ալբոմը՝ B’Day, որը ձայնագրվել էր երեք շաբաթվա ընթացքում։  2008 թվականի նոյեմբերին թողարկվում է արդեն երրորդ ալբոմը՝   I Am… Sasha Fierce։ Անվանումը Beyonce կապված էր բեմում երգչուհու  կրկնօրինակի հետ։ 2010  թվականին նրա հաջողությունները գնահատվում են մեծ թվով պատվավոր մրցանակներով։ Բեյոնսեն դառնում է միանգամից ամենամեծ թվով «Գրեմմի» մրցանակների ռեկորդակիր մրցանակակիր․ երգչուհին արժանանում է 6 արձանիկի տարբեր նոմինացիաներում։ Այդ գլխապտույտ հաղթանակը երգչուհուն ուժ է տալիս, և Beyonce նա 2011 թվականին թողարկում է «4» ալբոմը։ Հետագայում դստեր ծննդյան պատճառով նա, այնուամենայնիվ, ստիպված է լինում թողնել արվեստը, բայց շտապում է վերադառնալ բեմ Beyonce ծննդաբերությունից  4 ամիս անց և հայտարարում նոր ալբոմների թողարկման ծրագրերի մասին։

Այն բանից հետո, երբ Բեյոնսեն  դուետով հանդես է գալիս Jay-Z-ի հետ, նրանց մասին սկսվում են բազմաթիվ շշուկներ տարածվել, որին երիտասարդները չեն արձագանքում։  2005 թվականին խոսակցություններ են սկսվում արդեն նրանց հարսանիքի մասին, բայց Բեյոնսեն արմատապես հերքում է այդ շշուկները՝ ասելով, որ ինքն ու ռեփերը նույնիսկ Beyonce նշանադրված չեն։  Բայց  2008 թվականի ապրիլի 4-ին, այնուամենայնիվ, տեղի է ունենում երկար սպասված հարսանիքը, որի մասին հայտնի է  դառնում միայն երեք շաբաթ անց։  Շուտով Բեյոնսեն ուրախացնում է իր երկրպագուներին հաճելի նորությամբ և 2011 թվականին  MTV Video Music Awards-ի հանդիսատեսին հայտարարում, որ փոքրիկի է սպասում։ 2012 թվականի հունվարի 7-ին ծնվում է նրանց դուստրը, ում ամուսիններն անվանում են Բլյու Այվի։