Կուրտ Քոբեյն [Kurt Cobain]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երաժիշտ, երգիչ Ծննդյան ամսաթիվը՝20 փետրվար 1967 թ. Մահվան ամսաթիվը՝ 5 ապրիլ 1994 թ: Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Աբերդին Ամբողջական անունը՝Kurt Donald Cobain

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երաժիշտ, երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝20 փետրվար 1967 թ.
Մահվան ամսաթիվը՝ 5 ապրիլ 1994 թ:
Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Աբերդին
Ամբողջական անունը՝Kurt Donald Cobain

Կուրտ Քոբեյն (1967 – 1994) – երգիչ, ռոք երաժիշտ, կիթառահար: Կուրտ Քոբեյնը հայտնի է որպես «Նիրվանա» (Nirvana) խմբի վոկալիստ:

Կուրտը ծնվել է Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում 1967 թվականի փետրվարի 20-ին: «Նիրվանա» խմբում Կուրտի կատարմամբ մեղեդային ռոք երգերը միավորեցին փանք և փոփ ոճերը: Խմբին հաջողվել է վաճառել միլիոնավոր ալբոմներ 1990-ական թվականների սկզբին: Նրանց  «Smells Like Teen Spirit» երգը, որը դարձել է իսկական հիմն 1991 թվականին , երկար ժամանակ չէր իջնում հիթ շքերթների առաջին հորիզոնականներից: Երգը նաև օգնեց գրանջ ռոքին իր դիրքերը բարձրացնել՝ Մայքլ Ջեքսոնի փոփ երաժշտության համեմատ: Կարելի է ասել, որ դրանից հետո Սիեթլը, որը գտնվում Աբերդինից քիչ հեռու, ընդգրկվեց Ամերիկայի երաժշտական քարտեզի վրա:

Այնուհետև Կուրտ Քոբեյնը թողարկեց այնպիսի ալբոմներ, ինչպիսիք են՝ «Bleach» (1989), «Nevermind» (1991), «In Utero» (1993): Որոշ ժամանակ «Նիրվանա» խումբը աշխարհի ամենաթեժ խումբն է եղել: Սակայն փառքը Կուրտին որոշ անհարմարություններ պատճառեց. նա գայթակղվեց: Շուտով Քուրտի կյանքում խնդիր առաջացավ կապված թմրադեղերի հետ: Նա ապահովեց իրեն ռոք լեգենդի կարգավիճակով, երբ ինքնասպան եղավ 1994 թվականին՝ կրակելով բերանի մեջ:


Լրացուցիչ տեղեկություններ. Քոբեյնը 1992 թվականին ամուսնացել է դերասանուհի, ռոք երաժիշտ Քորթնի Լավի հետ: 1992 թվականին լույս աշխարհ է եկել Կուրտ Քոբեյնի աղջիկը՝ Ֆրենսիս Բինը:

Երգչի մի քանի երկրպագուներ շարունակում են հավատալ, որ նրան սպանել են: Սակայն Քուրտի մարմնի մոտ գտել են մահից առաջ գրած նամակ: Սպանության գործը քննող քննիչը հաստատել է, որ երգիչը ինքն է իրեն սպանել:  Բայց դեռ կան երկրպագուներ, ովքեր շարունակում են հաստատել, որ Քոբեյնի մահը կազմակերպած էր, որոշները մեղադրում են Քորթնի Լավին: Շշուկները լայն տարածում գտան, սակայն ոչ մի ձև չստուգվեցին: 1998 թվականին նկարահանվեց «Kurt and Courtney» ֆիլմը, որը պատմում է Կուրտ Քոբեյնի կենսագրությունը,  նրա հարաբերությունները Քորթնիի հետ, ինչպես նաև Կուրտի մահը: