Սալվադոր Դալի [Salvador Dali]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ նկարիչ Ծննդյան ամսաթիվը՝ 11 մայիս 1904 թ. Մահվան ամսաթիվը՝ 23 հունվար 1989 թ. Ծննդյան վայրը՝ Իսպանիա, Ֆիգերաս Ամբողջական անունը՝ Salvador Domingo Felipe Jacinto Dali i Domenech, 1st Marques de Dali de Pubol

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ նկարիչ
Ծննդյան ամսաթիվը՝ 11 մայիս 1904 թ.
Մահվան ամսաթիվը՝ 23 հունվար 1989 թ.
Ծննդյան վայրը՝ Իսպանիա, Ֆիգերաս
Ամբողջական անունը՝ Salvador Domingo Felipe Jacinto Dali i Domenech, 1st Marques de Dali de Pubol

Սալվադոր Դալի (1904–1989) – իսպանացի նկարիչ:

Լինելով ֆուտուրիզմի ազդեցության տակ` 1924 թվականին Դալին անցում կատարեց դեպի իտալացի նկարիչ դե Կիրիկոյի ուղղությունը: 1929 թվականին Դալին դարձավ սյուրռեալիզմի առաջատարը: Խիստ ռեալիստական ոճը ակտիվացրեց նրա շատ նկարներում տիրող մղձավանջային էֆեկտները:

Սալվադոր Դալիի ամենահայտնի կտավներից առանձնացվում է «Հիշողության կայունություն» (Persistence of Memory, 1931, Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարան)` իր հալվող արտահոսող ժամացույցներով: 1940 թվականին Դալին փախչում է նացիստական Ֆրանսիայից և ներգաղթում ԱՄՆ: Նա գրել է  «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (Secret Life of Salvador Dali), ինչպես նաև սյուրռեալիստական մանրամասներ է ներդրել գովազդների, բալետի, ֆիլմերի (օրինակ. Լյուիս Բունյուելի «Անդալուզյան շուն», 1928) մեջ:

Ինքնահռչակ հանճարը՝ Դալին, իհարկե, եղել է շատ տաղանդավոր, բազմակողմանի զարգացած նկարիչ, հիանալի գծագրող: Նրա հնարագիտությունը, լայն  երևակայությունը մեծ ազդեցություն է թողել մշակույթի վրա: Այնուամենայնիվ, մերկանտիլիզմը, ողջ աշխարհում խարդախությունը, կեղծ դրոշմները հանգեցրին նրան, որ Դալիին անվանեցին խաբեբա:

Երկու թանգարաններ ամբողջովին նվիրված են Դալիի նկարներին: Դա Սանկտ Պետերբուրգի Սալվադոր Դալիի թանգարանն է Ֆլորիդա նահանգում և Դալիի թատրոն-թանգարանը Ֆիգուերասում՝ Իսպանիայում: Սալվադոր Դալիի մյուս հայտնի գործերն են՝ «Մարմինը ժայռերի վրա», «Նարգիզի կերպարանափոխումը» և շատ այլ նկարներ: