Բոբ Դիլան [Bob Dylan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երաժիշտ Ծննդյան ամսաթիվը՝ 24 մայիսի  1941թ․ Ծննդյան վայրը՝ Դուլուտ, Մինեսսոտա, ԱՄՆ Ամբողջական անունը`Ռոբերտ Ալլեն Ցիմմերման

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երաժիշտ
Ծննդյան ամսաթիվը՝ 24 մայիսի 1941թ․
Ծննդյան վայրը՝ Դուլուտ, Մինեսսոտա, ԱՄՆ
Ամբողջական անունը`Ռոբերտ Ալլեն Ցիմմերման

Բոբ Դիլան (իսկական անունը՝ Ռոբերտ Ալլեն Ցիմմերման)-ամերիկացի երգիչ, պոետ, նկարիչ, կոմպոզիտոր, դերասան։ Կուլտային ռոք երաժիշտ, որի երգերը դարձել  են ԱՄՆ-ի հակապատերազմական շարժման հիմնը։ Նա բեմում է ավելի քան  50 տարի։

Բոբ Դիլանը ծնվել է  հրեա առևտրականի ընտանիքում  1941 թվականի մայիսի 24-ին։ Մանկության տարիներին Բոբը սիրում էր ռադիոյով  լսել ֆոլկ երաժշտություն։ Վաղ տարիներից նա սկսել է կիթառ և շրթհարմոն նվագել։ 10 տարեկանում Բոբը գրել է իր առաջին երգը։ Առաջին անգամ բեմ Բոբ Դիլանը բարձրացել է դեռևս դպրոցում։ Նա հանդես է եկել սրճարաններում և բարերում՝ կատարելով ազգային երգեր։ 1959 թվականին Բոբը ընդունվում է Մինեսսոտայի համալսարան, բայց շարունակում ելույթներ ունենալ։

1961 թվականին Բոբ Դիլանը տեղափոխվում է Նյու Յորք և բավականին արագ ճանաչում ձեռք բերում։ Մեկ տարի անց նա թողարկում է իր առաջին ալբոմը՝«Bob Dylan», որը հիմնականում բաղկացած էր ֆոլկ և բլյուզ կատարումների քավր տարբերակներից։ Նույն տարում նա պաշտոնապես փոխում է անունը։

Իր երկար կարիերայի ընթացքում Ռոբերտ Ալլեն Ցիմմերմանը օգտագործել է շատ կեղծանուններ, որոնց թվում են՝  Էլստոն Գաննն (Elston Gunnn), Blind Boy Grunt, Բոբ Լենդի (Bob Landy), Ռոբերտ Միլկվուդ Թոմաս (Robert Milkwood Thomas), Հաջողակ Ուիլբերի (Lucky Wilbury), Բու Ուիլբերի (Boo Wilbury), Ջեք Ֆրոստ (Jack Frost), Սերգեյ Պետրով (Sergei Petrov)։ Բայց որպես պաշտոնական անուն նա ընտրում է Բոբ Դիլանը  (Bob Dylan)։

Bob DylanԲոբ Դիլանի հաջորդ ալբոմը ամբողջովին բազկացած է լինում իր սեփական երգերից, որոնց տեսքտերը պարունակում էին քաղաքական ենթատեքստ։  «The Freewheelin’ Bob Dylan» ալբոմը դառնում է ֆոլկ և ռոք երաժշտության պատմության հիմնաքարը։ ԱՄՆ-ում սկսվում է Կարիբյան ճգնաժամը, սևամորթների իրավունքների համար շարժումը՝ նոր թափ հավաքում։  Այդ ժամանակվա շատ հայտնի կատարողներ տպավորվում են Բոբ Դիլանի  «Blowin’ in the Wind» երգով և գրում սեփական տարբերակները։ Լիվերպուլյան   «The Beatles»  քառյակը Դիլանի տեքստերի տպավորությունների ներքո սկսում է բBob Dylanարդացնել իր  երգացանկը։ 1964-1965 թվականներին Բոբ Դիլանի երգերը գլխավորում են ամերիկյան հիթ շքերթները։  Երաժշտի տեքստերը բարդանում են, և շատերը առաջ են քաշում այն վարկածը, որ դրանք գրվում են ԼՍԴ-ի ազդեցության ներքո։ Իր երգերի ճանաչվածությունը Դիլանին ոգեշնչում են ստեղծել սեփական ռոք բենդը։ Հանրությունը միանշանակ չի արձագանքում ֆոլկից ռոք նման անցումին, և փառատոններից մեկի ժամանակ նրան նույնիսկ սկսում են սուլել։ Բոբ Դիլանի ամբողջական «Highway 61 Revisited»  ալբոմը լույս է տեսնում 1965 թվականին, և մի քանի Bob Dylanտարի շարունակ հարյուրավոր կատարողներ վերերգում են կոմպոզիցիները, որոնք դարձել էին կուլտային։ Ամսագիրները  քննում են նրա երգերի բառերը, իսկ  «Like a Rolling Stone» սինգլը դառնում է հեղափոխական բոլոր առումներով։  Նույն թվականին Բոբ Դիլանը սկսում է հյուրախաղերի մեկնել «The Hawks» խմբի հետ, որն ավելի ուշ անվանափոխվում է  «The Band»։ Նրանք ուղեկցում են նրան հյուրախաղերի ժամանակ երկար տարիներ։ Դիլանը թողնում է հեղափոխական երգերը 60-Bob Dylanականներին, և նրա շատ երկրպագուների դա չի գոհացնում։  1966 թվականի հուլիսին
Բոբ Դիլանը ավտովթարի է ենթարկվում, և հյուրախաղային գրաֆիկը դադարեցվում է։ Երաժիշտը սկսում է  ավելի  շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և նոր երգեր գրել։ Այդ շրջանում Դիլանը ռոք երաժշտությունից անցնում է քանթրիի։ 1967 թվականին լույս տեսած ալբոմը սկիզբ է դնում նոր երաժշտական ուղղության՝ քանթրի ռոքի։ Նոր ալբոմը զբաղեցնում է  ԱՄՆ տասնյակների երկրորդ և Մեծ Բրիտանիայի առաջին տեղերը։  1969 թվականին Բոբ Դիլանը թողարկում է «Nashville Skyline» ալբոմը, որը ձայնագրում է երաժիշտ Ջոննի Քեշի հետ։ Դիլանը նույնիսկ փոխում է ձայնի տեմբրը Bob Dylanև որոշ ժամանակով թողնում ծխելը։ 70-ական թվականների սկզբին Բոբ Դիլանի մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ։ Երաժիշտը չգիտեր, թե որ ուղղությամբ զարգանա։ 1973 թվականին նա դեբյուտ է կատարում «Պետ Գերրետ և Բիլլի Քիդ» ֆիլմում, որի համար գրում է  «Knockin’ on Heaven’s Door» երգը։  1979 թվականից Բոբ Դիլանի երգերում նոր ալբոմի Bob Dylanհետ սկսվում են նկատվել քրիստոնեական նոտաներ։ Երաժիշտը քննադատում է մարմնավաճառությունն ու պոռնոգրաֆիան։ 1985 թվականին Բոբ Դիլանը այցելում է ԽՍՀՄ։ 1988 թվականին նա հայտարարում է անվերջանալի հյուրախաղերի մասին, որում նախատեսված էր տարեկան շուրջ  200 համերգ։ Դիլանը հյուրախաղերով հանդես է գալիս մինչ օրս։

1988 թվականին Բոբ Դիլանին ընդրկում են ռոքնռոլի փառքի սրահ։

Bob Dylan1990 թվականին նրա «Under the Red Sky»ալբոմը՝ Էլթոն Ջոնի և այլ աստղերի  մասնակցությամբ, ձախողվում է, և յոթ տարի շարունակ Դիլանը ոչինչ չի ձայնագրում։  1997 թվականին Բոբ Դիլանը հոսպիտալացվում է սուր պերիկարդիցիտով, բայց շուտով ապաքինվում է։ Նույն թվականի վերջին Դիլանը  թողարկում է 10 տարվա մեջ առաջին ալբոմը՝ «Time Out of Mind», որը կրկին լավ ընդունելություն է գտնում։ Երաժշտի ձայնը փոխված էր, իսկ երգերում չկար նախկին ստեղծագործություններին որևէ ակնարկ։ Այս ալբոմը արժանանում է  «Գրեմմի», «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Dylan Sinatra003Բոբ Դիլանի վեցը երգ ընդկրգվել է «Գրեմմիի» փառքի սրահում՝ «Blowin’ in the Wind», «Like a Rolling Stone», «Blonde on Blonde», «Mr. Tambourine Man», «Highway 61 Revisited», «Bringing It All Back H
ome»։ Սերգել Պետրով կեծանվան ներքո Դիլանը սցենար է գրել  «Դարի շոու» ֆիլմի համար, որտեղ խաղացել է Պենելոպե Քրուզի, Ջեսիկա Լանժի և Վել Կիլմերի հետ։ Դրանից սկսվել է Դիլանի կինոմատոգրաֆիական  կարիերան։ Նրա կյանքի և երաժշտության մասին սկսում են ֆիլմեր նկարահանել։ 2006 թվականին 65-ամյա Դիլանը դառնում է ամենատարեց արտիստը, ով գրավում է վաճառքի ամերիկյան ռեյթինգները։  «Modern Times» ալբոմում Bob Dylanնրա վոկալը դառնում է ավելի կոշտ, բայց քննադատները բարձր են գնահատում
ձայնագրությունը։  2008 թվականին Բոբ Դիլանը ստանում է Պուլիտցերյան մրցանակ։  2012 թվականին լույս է տեսնում«Tempest» ալբոմը, և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բոբ Դիլանին շնորհում է Ազատության նախագահական շքանշան։

Երաժիշտը պաշտոնապես ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կնոջից՝ Քերոլին Դեննիսից, նա ունի մեկ երեխա, երկրորդից՝ Սառա Դիլանից, չորսը։ Որդին՝ Ջեյկոբ Դիլանը,  «The Wallflowers» ռոք խմբի վոկալիստն է։