Բոբ Մարլի [Bob Marley]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ակտիվիստ, երաժիշտ, երգիչ Ծննդյան ամսաթիվը՝26 փետրվար  1945 թ. Մահվան ամսաթիվը՝ 11 մայիս 1981 թ. Ծննդյան վայրը՝ Ճամայկա, Նանյ Մայլս Ամբողջական անունը՝ Bob Marley

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ակտիվիստ, երաժիշտ, երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝26 փետրվար 1945 թ.
Մահվան ամսաթիվը՝ 11 մայիս 1981 թ.
Ծննդյան վայրը՝ Ճամայկա, Նանյ Մայլս
Ամբողջական անունը՝ Bob Marley

Բոբ Մարլի  (Ռոբերտ Նեստա Մարլի) (1945 — 1981)-երգիչ, կիթառահար, ով հայտնի է դարձել ռեգգի ոճում, ակտիվիստ:

Բոբ Մարլին ծնվել է Ճամայկայի Նայն Մայլս գյուղում: Երաժշտությամբ հետաքրքրվել է մանկուց, իսկ Քինգստոն տեղափոխվելուց հետո սկսել է զարգացնել իր ունակությունները: Դպրոցն ավարտելուց հետո  նա սկսել է աշխատել՝ որպես մեխանիկ, իսկ ազատ ժամանակ Նևիլ Լիվինգստոնի և Ջո Հիգգսի հետ զբաղվել երաժշտությամբ:  Առաջին երգը՝ «Judge Not»-ը Բոբ Մարլին ձայնագրել է 16 տարեկանում:  Այնուհետև, 1963  թվականին նա ստեղծել է «The Wailers» խումբը, որի կատարումները շատ սիրվեցին ճամայկայում: Բայց արդեն 1966  թվականին խումբը ցրվեց: ԱՄՆ-ում կարճատև աշխատանքից հետո Մարլին վերադարձավ հայրենիք և վերականգնեց խումբը:

Միջազգային ճանաչում «The Wailers»-ը վերջապես գտավ 1972 թվականին,  երբ պայմանագիր կնքեց  «Island Records» ընկերության հետ և թողարկեց  «Catch A Fire» ալբոմը: Արդեն մեկ տարի անց խումբը սկսեց համերգներով հանդես գալ ԱՄՆ-ում: Այն բանից հետո, երբ խումբը լքեցին մի քանի մասնակիցներ, Մարլին խմբի կազմը համալրեց երեք կանանցով և այն վերանվանեց   «Bob Marley And The Wailers»:  Համաշխարհային հյուրախաղերից և մեծ ժողովրդականությունից հետո բոբ Մարլին հայտնի դարձավ՝ որպես ռեգգի ոճի առաջատար կատարոցներից մեկը  (թեև խումբը կատարում  էր երգեր նաև սկա, ֆյուժն և կալիպսո ոճերում): Բոբ Մառլին նաև պանաֆրիկանիզմի և ռաստաֆարիական շարժման առավել հայտնի կողմնակիցներից մեկն էր։ Բոբ Մարլին մահացել է  1981 թվականի մայիսի 11-ին  ցարորակ ուռուցքից: