Պեպպա խոզուկ

Բրիտանուհի մայրերը մեծահասակների համար հումոր են նկատել Պեպպա խոզուկի մասին մուլտֆիլմում

Բրիտանական  Mumsnet ֆորումի անդամները, որտեղ շփվում են մայրերը, կիսվել են «Խոզուկ Պեպպա» մուլտֆիլմում  նկատած կատակներով, որոնք կարող են հասկանալ միայն մեծահասակները։ Դա գրավել է The Daily Mail-ի ուշադրությունը։

Մեծահասակ լսարանը կարծում է, որ որոշ հումորներ նախատեսված են հասուն դիտորդների համար։ Օրինակ, էպիզոդներից մեկում Պեպպային խնդրում են բանջարեղեն նկարել, իսկ նա նկարում է հեռուստացույցի դիմաց նստած հորը։

Որոշները նկատել են, որ Պեպպայի մայրը պաշտպանում է իր կանացի իրավունքները իսկական ֆեմինիստուհու նման․ սերիաներից մեկում նա բարկանում է, որ իրեն չեն թույլատրում տոնավաճառում նետահարել, քանի որ  դա  «կանացի գործ չէ»։

Պեպպա խոզուկ

Մեկնաբանողներց մի քանիսն էլ նկատել են, որ Պեպպայի ընտանիքը հաճախ է գնում բարբիքյուի։ Նրանք դա անվանել են հաննիբալիզմ, բայց նաև խոստովանել, որ դժվար թե երեխաները զուգահեռներ տանեն խոզերի ընտանիքի և ուտելի խոզի մսի միջև։

Փետրվարին համացանցի օգտատերերը ապշել էին՝ մանկական  «Հեռուստացմփորիկներ» (Телепузики) հաղորդման նկարահանման մանրամասները իմանալով։  Twitter-ի օգտատերերը զարմացել էին, որ նրանց հագուստները եղել են երկուսից երեք մետր բարձրությամբ և կշռել 13-ական կիլոգրամ։