Կարա Դելևին [Cara Delevingne]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ մոդել Ծննդյան ամսաթիվը՝ 12 օգոստոսի 1992թ․ Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝ Կարա Ջոսելին Դելևին

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ մոդել
Ծննդյան ամսաթիվը՝ 12 օգոստոսի 1992թ․
Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝ Կարա Ջոսելին Դելևին

Կարա Ջոսելին Դելևին-բրիտանացի թոփ մոդել և դերասանուհի։  «Ֆեյշն-արդյունաբերության մինչև 45 տարեկան ամենաոճային մարդկանցից մեկը»՝ըստ  Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի։ Models.com պրոֆեսիոնալ պորտալի  «Աշխարհի 50 սուպերմոդելների» վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ բրիտանական  Evening Standard-Cara Delevingneի «2011  թվականի 1000 ամենաազդեցիկ մարդկանց» վարկանիշային աղյուսակում  գտնվում է  «ամենահրավիրվողների»  կատեգորիայում։

Կարա Դելևինը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 12-ին Լոնդոնում ապահովված ընտանիքում։ Նրա պապը եղել է English Heritage պետական հանձնաժողովի նախկին ղեկավարը, հայրը՝ մասնավոր տների շինարարությամբ զբաղվող գործարար, մայրը՝ Selfridges բրիտանական խանութների ցանցի Cara Delevingneանձնական շոփփեր։ Ապագա աստղի կնքամայր է դարձել դերասանուհի Ջոան Քոլլինզը, կնքահայր՝
Conde Nast  տպագրատան գործադիր տնօրեն Նիկոլաս Քոլինզը։ Բացի այդ, Կարան Լեդի Դիանայի հեռավոր զարմուհիներից մեկն է։ Այդ պատճառով վաղ տարիքից աղջիկը եղել է Լոնդոնի բարձրաշխարհիկ փակ եCara Delevingneրեկույթների պատվավոր հյուրերից մեկը և վայելել կյանքը Վեսթմինստերում գտնվող մեծ առանձնատանը։

Բայց, չնայած նման բարեկամությանը, Կարան չէր պատրաստվում մնալ նրանց դափնիների ներքո և երազում էր փառքի հասնել սեփական
Cara Delevingneձեռքբերումների շնորհիվ, ոչ թե տոհմածառի։

Կարան հաճախում է մասնավոր  Bedales դպրոցը, և նրա ընկերուհիներից մեկի մայրը՝ Սառա Դուկասը, միանգամից դպրոցականի մեջ տեսնում է ապագա մոդելին։ Բանն այն է, որ Սառան Storm Model Management մոդելային գործակալության Cara Delevingneհիմնադիրն էր, որը աշխարհին բացահայտել էր Քեյթ Մոսսին։ Սկզբում Սառան համագորակցության է հրավիրում Կարայի քրոջը՝ Պոպպիին, իսկ հետո երկար ժամանակ համոզում նաև Կարային փորձել իրեն ֆեշն-արդյունաբերությունում։

Կարան, ով երազում էր դերասանուհու կարիերայի մասին, ի վերջո համաձայնում է և  2009 թվականին ընդունում աշխատանքի առաջարկը։ Աղջկա համար դեբյուտային  է դառնում  Clements Ribeiro ցուցադրությունը, իսկ նրա առաջին Cara Delevingneֆոտոսեսիան տպագրում է բրիտանական  Love ամսագիրը։ Դրանից հետո Կարային նկատում է Burberry նորաձևության տան դիզայները և հրավիրում լուսանկարվելու հայտնի բեժ
վերարկուով ապրանքանիշի գովազդի համար։ Այդ պահից սկսած  մեկնարկում է Կարա Դելևինի արագ վերելքը։ Նա հայտնվում է Vogue-ի շապիկին, հանդես գալիս Louis Vuitton, Dolce & Gabbana, Fendi, Oscar de la Renta, Stella McCartney, Victoria’s Secret Cara Delevingneապրանքանիշերի ցուցադրություններին, զարդարում  H&M, Topshop, Reserved, Tom Ford, Yves Saint Laurent, DKNY ընկերությունների գովազդային հոլովակները, պատվավոր տեղ զբաղեցնում Կարլ Լագերֆելդի մուսաների շարքում, ով ամեն տարի հրավիրում է բրիտանուհուն իր գովազդներում ներկայանալու։

2012 թվականին Դելևինի հաջողությունը պաշտոնապես փաստագրվում է․ նա Cara Delevingneստանում է «Տարվա մոդել» կոչումը  British Fashion Awards բրիտանական հեղինակավոր մրցանակաբաշխությանը։ Իսկ նրա անձնական ռեկորդ են դառնում 39 ցուցադրությունները  2013 թվականի Նորաձևության շաբաթվա գարուն-ամառ ցուցադրությունների շրջանակներում։

Cara DelevingneԴառնալով հայտնի մոդել՝ Կարան վերադառնում է դերասանական կարիերայի մասին իր երազանքին։ 2008 թվականին նա իրեն փորձում
է Թիմ Բարտոնի Ալիսիան Հրաշքների աշխարհում ֆիլմի համար, բայց ռեժիսորին ավելի շատ դուր է գալիս Միա Վասիկովսկան։ Բայց 2012 թվականին, ի վերջո, Կարան նկարահանվում է  Ջո Ռայթի «Աննա Կարենինայի» դրվագներից մեկում,  2014 թվականին՝ «Հրեշտակային դեմք» դետեկտիվում, 2015-ին՝ Թղթե քաղաքներ Cara Delevingneֆիլմում։

Բացի դերասանական և մոդելային բիզնեսից, Դելևինը պաշտում է երաժշտությունը։ Նա հարվածային գործիքներ և կիթառ է նվագում (նրա տանը պահպանվում է տասը կիթառներից բաղկացած հավաքածու) և երգում։

Սակայն անվիճելի պլյուսներին զուգընթաց ճանաչումը աղջկան բերեց նաև հիասթափություն։ Նա դարձավ պապարացիների ամենասիրելի թիրախներից մեկը, ովքեր բառացիորեն հետևում են Դելևինին։  2013 թվականին լուսանկարիչները լուսանկարում են Cara Delevingneաղջկան սպիտակ գույնի կասկածելի փաթեթը ձեռքին և մեղադրում թմրամոլության մեջ։ Աստղի ներկայացուցիչները հերքում են իրենց վստահորդի թմրանյութերից կախվածության հետ կապված բոլոր լուրերը, բայց այդ դեպքը Կարային զրկում է  H&M Cara Delevingneապրանքանիշի հետ ունեցած պայմանագրից, որը չի ցանկանում շարունակել համագործակցությունը բրիտանուհու հետ։

Կարա Դելևինը փառքի է հասել  ոչ միայն իր անհավանական աշխատասիրության, այլև՝ ուրախ և թեթև բնավորության շնորհիվ։ Շնորհիվ հումորի զգացողության՝ նա ընկերն է գտնում բոլոր ասպարեզներում․ Դելևինը հաճախ է ժամանակ անցկացնում Cara Delevingneերգչուհիներ Ռիտա Օրայի, Լիլի Ալլենի, Սելենա Գոմեսի և Ռիհաննայի հետ, շփվում Սքայ Ֆերեյրոյի և Ազալիա Բենքսի, դերասանուհի Սիեննա Միլլերի և թոփ մոդել Սյուկի Ուոտերհաուսի հետ։

Cara DelevingneԻնչ վերաբերվում է սիրային հարաբերություններին, այստեղ ևս Կարան բազմաթիվ երկրպագուներ ունի։ Դեռևս մինչև մոդելային կարիերան աղջկան արդեն նկատում են նկարիչ Թայրոն Վուդի և  One Direction խմբի սոլիստ Հարրի Սթայսլի հետ։  Բայց այդ հարաբերությունները երկար չեն տևում։

2014 թվականին Կարան խոստովանեց իր բիսեքսուալության մասին cover_media_cmg6e202de0-5637-48be-9fe6-cf256fe739e4_0և սիրավեպ սկսեց դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ։ Բայց այս պատմությունը ևս չդիմացավ
ժամանակին և հեռավորությանը․ Միշելը նկարահանվում էր Լոս Անջելեսում, իսկ Կարան՝ աշխատում Լոնդոնում։ Մի քանի ամիս անց աղջիկները բաժանվեցին։ 2014-ի վերջից հանդիպում է երգչուհի Էննի Քլարկի հետ։