Կարլա Բրունի [Carla Bruni]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ մոդել, երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝23 դեկտեմբերի 1967 թ. Ծննդյան վայրը՝ Թուրին, Իտալիա Ամբողջական անունը՝   Carla Bruni

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ մոդել, երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝23 դեկտեմբերի 1967 թ.
Ծննդյան վայրը՝ Թուրին, Իտալիա
Ամբողջական անունը՝ Carla Bruni

Կարլա Բրունի-թոփ մոդել, կոմպոզիտոր, երգչուհի:

Մանկությունը

Ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 23-ին: Նրա մայրը՝ Մարիզա Բորինին դաշնակահար էր, իսկ հայրը՝ Ալբերտոն, օպերային կոմպոզիտոր և «Պիրելլի» անվադողերի արտադրական ընկերության սեփականատեր:  Միայն Ալբերտոյի մահից հետո է Կարլան իմացել, որ նա իր խորթ հայրն է եղել, իսկ Բրունիի իսկական հայրը իտալացի գործարար Մաուրիցիո Ռեմերտն է: Բացի Կարլայից, ընտանիքում մեծացել է ևս մեկ աղջիկ՝ Վալերիան, ով հետագայում դարձել է ճանաչված դերասանուհի: Երբ Կարլան 5 տարեկան էր, ողջ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա: Այնտեղ էլ անցել է ապագա մոդելի և երգչուհու մանկությունը: Էլիտար գիշերօթիկ դպրոցը ավարտելուց հետո, որտեղ աղջիկը լավ երաժշտական կրթություն է ստանում, Բրունին ընդունվում է Սորբոնի համալսարան արվեստի և ճարտարապետության ֆակուլտետ:

Աստղային ուղին

 Carla Bruni19-ամյա Կալան լքում է կրթությունը համալսարանում և բռնում փառքի ուղին:  Նրա առաջին քայլերը եղել են մոդելային բնագավառում: Կնքելով պայմանագիր City models ընկերության հետ՝ Բրունին կարճ ժամանակահատվածում հաջողությունների է հասնում մոդելային բիզնեսում և դառնում է ամենապահանջված մանեքենուհիներից մեկը: Կարլային նաև հաջողվում է ընդգրկվել աշխարհի լավագույն բարձր վարձատրվող մոդելների ցանկում և դառնալ  Guess և Versace ընկերությունների դեմքը: Այդ ժամանակաընթացքում Բրունին մի քանի էպիզոդիկ դերակատարումներ  է ունենում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ Paparazzi-ն (1988) և Catwalk-ը (1995)՝ցուցադրելով իր ոչ վատ դերասանական տաղանդը: Սակայն,  չնայած այդքան հաջողակ մոդելային կարիերային, Բրունին որոշում է առաջ գնալ: Եվ 1999 թվականին նա լքում է նորաձևության աշխարհը, որպեսզի սկսի իր երաժշտական կարիերան:
carla-bruniՈրպես երգչուհի՝ դեպի փառքը տանող իր առաջին քայլը դարձել է հայտնի ֆրանսիացի երգիչ Ժուլիեն Կլերկի համար գրված իր վեց երգերը, որոնք նա ընդգրկում է իր  Si j’étais elle ալբոմում: Իսկ  2003 թվականին տեղի է ունենում Կարլա Բրունիի երաժշտական դեբյուտը: Նրա առաջին «Ինչ-որ մեկը ինձ ասել է» ալբոմը Ֆրանսիայում մեծ ճանաչում է ձեռք բերում: Կարլայի երգերը զգայուն և քնարական են, կատարվել են բլյուզ, դանդաղ ռոք և ֆոլկ ոճերով: Ի դեպ՝ ալբոմի երգերի մեծ մասի հեղինակը ինքն է: Բացի դրանից, 2004 թվականին Կարլան դառնում է հեղինակավոր «Վիկտուար» մրցույթի հաղթող  «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում: Բրունիի հաջորդ «Ոչ մի խոստումներ» (2007) և  «Կարծես ոչինչ չի պատահել» (2008) ալբոմները պակաս հաջողություն չեն գրանցել, քան առաջինը, միայն ամրապնդել են երգչուհու ժողովրդականությունը:

 Carla BruniԱնձնական կյանքը

Այնուամենայնիվմ Կարլա Բրունին մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն իր արվեստով, այլև իր կրքոտ անձնական կյանքով: Այս գեղեցկուհու երկրպագուների ցանկում են եղել Միք Ջագերը, Էրիկ Քլեփթոնը, Դոնալդ Տրամփը, Քևին Քոսթները, Վինսենտ Պերեսը, Չարլզ Բեռլինգը և Լորան Ֆաբիուսը: Հատուկ սկանդալ առաջացրեց Կարլայի և գրող Ժան-Պոլ Էնտովենի միջև եղած հարաբերությունները, քանի որ այդ ժամանակ Բրունին հանդիպում էր նրա որդու՝ Ռաֆայելի հետ, որից ծնվել էր նրանց որդի Օրելյանը: Բրունին բազմիցս է իր հայտարարություններով շոկի մեջ Carla Bruni գցել հասարակությանը՝ ասելով որ չի սիրում մենամուսնությունը: Ամեն ինչ փոխվեց  2007 թվականին, երբ Կարլան հանդիպեց Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: Հենց նրան հաջողվեց գրավել անսանձ գեղեցկուհու սիրտը: Եվ արդեն 2008 թվականի փետրվարի 2-ին Ելիսեյան պալատում այս հետաքրքիր զույգը ամուսնանում է, իսկ Կարլա Բրունին դառնում է Ֆրանսիայի առաջին տիկինը: 2011 թվականի հոկտեմբերի 19-ին ծնվեց նրանց աղջիկը, որին անվանեցին Ջուլիա: 2012 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Կարլան կրկին հղի է և Սարկոզիին երկրորդ անգամ կերջանկացնի: Զույգը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել այս մասին. այդ ամենը հայտնի է դարձել ԶԼՄ-ների շնորհիվ: