Կլարա Լագո [Clara Lago]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝6 մարտի1990 թ.   Ծննդյան վայրը՝ Մադրիդ, Իսպանիա Ամբողջական անունը՝ Clara Lago Grau

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝6 մարտի1990 թ.
Ծննդյան վայրը՝ Մադրիդ, Իսպանիա
Ամբողջական անունը՝ Clara Lago Grau

Կլարա Լագո-իսպանացի դերասանուհի, ով նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բունկեր»,  «Աշխարհի վերջը»  «Երեք մետր երկնքի մակերևույթից վեր. Ես քեզ ցանկանում եմ»:

Կլարա Լագոն (Clara Lago Grau) ծնվել է  1990 թվականի մարտի 6-ին Մադրիդում: Նա վաղ մանկությունից հետաքրքրվում էր դրամայով և փոքրիկ ներկայացումներ  պատարստում հարազատների համար. արդյունքում նա հայտնվեց «Գործընկերները» բազմասերիանոց հեռուսատանախագծի նկարահանման հրապարակում ինը տարեկան հասակում:

Կլարա Լագոյի դեբյուտը մեծ էկրաններին եղավ  «Թշվառ կյանքը» ֆիլմում  2000 թվականին, իսկ երկու տարի անց նա նոմինացվեց Գոյայի մրցանակաբաշխությանը՝ որպես «Լավագույն դերասանուհի»  Clara Lago«Քերոլի ճանապարհորդությունը» ֆիլմում կատարած դերի համար, որտեղ նրա խաղընկերն է եղել Խուան Խոսե Բալլեստան: Գլխավոր դերի համար երիտասարդ դերասանուհին վերածվել է շիկահերի, կրել երկնագույն ոսպնյակներ և սովորել անգլերեն լեզուն: 2004 թվականին Կլարա Լագոն մասնակցել է «Կենտրոնական հիվանդանոց» հեռուստասերիալի նկարահանումներին, այնուհետ՝ նկարահանվել աղմկահարույց  «Ինքնասպանների ակումբ» ծրագրին և միացել   «Լեքս» ֆիլմի դերասանական կազմին:

Clara Lago2008 թվականին Կլարա Լագոն Ալվարո Սերվանտեսի հետ  հայտնվել է  «Կախվածի խաղը» ֆիլմում: Այս աշխատանքը սկսնակ դերասանուհուն ճանաչում բերեց Սան Սեբաստիանի և Սան Պանկրացիոյի կինոփառատոններում:  2011 թվականին նա նկարահանվել է «Մութ կողմը» կամ մեր կինոսիրողներին ավելի հայտնի «Բունկեր» ֆիլմում:  2012 թվականին տեղի ունեցավ երկար սպասված  «Երեք մետր երկնքի մակերևույթից վեր. Ես քեզ ցանկանում եմ» ֆիլմի պրեմիերան: Կլարա Լագոն միացավ ֆիլմի առաջին մասի աստղերին՝ Մարիո Կասասին և Մարիա Վալվերդին: Նա կատարել է Ջինի դերը, ով օգնում է գլխավոր հերոսին՝ Աչեին, մոռանալ իր առաջին սիրուն:

Clara LagoԿլարան Լագոն հայտնվել է YoDona, InStyle, Elle և Telva ամսագրերի շապիկներին: Դերասանուհին դարձել է իսպանական Hoss Intropia ապրանքանիշի և աշխարհահռչակ Calvin Klein ապրանքանիշի  Color կոսմետիկական գծի գովազդային դեմքը: Ներկայումս նա ընդգրկված է Իսպանիայի ամենասեքսուալ հինգ դերասանուհիների ցանկում:

Clara Lago GrauԿլարա Լագոյի և Մարիո Կասասի համբույրը զարդարեց իսպանական բազմաթիվ ամսագրերի շապիկները նրանց ֆիլմի պրեմիերային նախաշեմին: Սակայն ավելի ուշ  դերասանուհին հայտնվեց «Օվկիանոսի սիրտը» հեռուստասերիալի իր գործընկերոջ՝ Ֆերրան Վիլախոսանի ուղեկցությամբ: Կլարա Լագուն հիացած է հայտնի դերասանների՝  Խավիեր Բարդեմի, Ալ Պաչինոյի, Մերիլ Սթրիփի և Պենելոպա Քրուզի խաղով: Ազատ ժամանակ նա զբաղվում է պարով և ժամանակ անցկացնում ընկերների հետ Բարսելոնայի ակումբներում: Դերասանուհին նաև սիրում է սուշի և ամերիկյան ջազ-փոփ երգչուհի Նորա Ջոնսի կատարումները: