Ստալինի մահը

Լույս է տեսել Ստալինի մահվան մասին կատակերգության թրեյլերը

Համացանցում հայտնվել է  «Ստալինի մահը» ֆիլմի թրեյլերը: Այն իր  YouTube-յան ալիքում տեղադրել է կանադական  Entertainment One ընկերությունը: Սև կատակերգությունում , որը նկարահանել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իաննուչչին, խաղում են Սթիվ Բուշեմին, Տիմատի Դալթոնը, Օլգա Կուրալենկոն, Մայքլ Պեյլին: Ֆիլմը պատմում է Իոսիֆ Ստալինի մահից հետո առաջին օրերի մասին:

Ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին, իսկ համաշխարհային վարձույթում այն կհայտնվի հոկտեմբերի  20-ին: