Կազմվել է աշխարհում ամենաազդեցիկ արաբ կանանց վարկանիշային աղյուսակը

Sheikha-LubnaArabian Business Magazine  պարբերականը հրապարակել է աշխարհում ամենաազդեցիկ հարյուր արաբ կանանց ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄԷ-ի Միջազգային համագործակցության և զարգացման նախարար Շեյխա Լյուբնա Ալ Կասիմին։ Ամսագիրը նշում է ահռելի ազդեցությունը, որը նա թողնում է ոչ միայն տարածաշրջանում տեղի ունեցածի վրա, այլև՝ ամբողջ աշխարհում։ Բացի այդ, վարմանիշի հեղինակները կարևորել են Ալ Կասիմի դերը կանանց իրավունքների համար պայքարում։ Օրինակ, գրում է պարբերականը, անցյալ ամիս նա կոչ է արել երկրի կառավարությանը Arabդրամաշնորհներ հատկացնել Պակիստանում և Եմենում աղջիկների կրթության համար։ The Independent-ը նշում է, որ Ալ Կամսիմը գլխավորել է նաև նախորդ նման  չորս վարկանիշները։ Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, ով ցանկում հայտնվել է առաջին անգամ։ Ցանկը կազմողները նշել են նրա հաջողությունները՝ որպես Ջուլիան Ասանժի, Յուլիա Տիմոշենկոյի փաստաբան, ինչպես նաև՝ նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։Arab Երրորդ տեղը բաժին է հասել Լոուջան Հատլուլին , ով ձերբակալվել է Սուդյան Արաբիայի ղեկավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերին ավտոմեքենա վարելու համար (երկրում կանանց արգելված է մեքենա վարել)։ Հատլուլը բանտում անցկացրել է շուրջ երկու ամիս և ազատություն ստացել այս տարվա փետրվարին։  Ռեյթինգի կազմողները նշել են, որ նրա արարքը դարձել է մեքենա վարելու կանանց իրավունքի մասին հանրային քննարկման կատալիզատոր։ Ցանկի կազմման մեթոդոլոգիան չի նշվում։ Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ պարբերականի կայքում։