Քոնան Օ’Բրայեն [Conan O’Brien]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ հեռուստահաղորդավար Ծննդյան ամսաթիվը՝ 18 ապրիլի 1963թ․ Ծննդյան վայրը՝ Բրուքլին, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Conan Christopher O'Brien

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ հեռուստահաղորդավար
Ծննդյան ամսաթիվը՝ 18 ապրիլի 1963թ․
Ծննդյան վայրը՝ Բրուքլին, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Conan Christopher O’Brien

Քոնան Օ’Բրայեն (Conan Christopher O’Brien) –ամերիկացի հայտնի կատակերգու, սցենարիստ և հեռուստահաղորդավար։ 1993-ից 2009 թվականներին եղել է «Ուշ երեկո Քոնան  Օ’Բրայենի հետ»  (Late Night With Conan O’Briеn) թոք շոուի վարող, իսկ  2009 թվականի հունիսի 1-ից վարում է «Երեկոյան շոուն» («The Tonight Show»)՝ փոխարինելով այդ տեղում Ջեյ Լենոյին (Jay Leno)։  Օ’Բրայենը նաև հայտնի է նրանով, որ սցենարներ է գրել հեռուստաշոուների համար, մասնավորապես՝ Սիմփսոններ (1991-1993 Conan O'Brienթվականներին) մուլտսերիալի։

Քոնան Օ’Բրայենը ծնվել է 1963  թվականի ապրիլի 18-ին Բրուքլինի արվարձանում իռլանդացի կաթիլիկ  ներգաղթյալներ Թոմաս և Ռուտ Օ’Բրայենների ընտանիքում։ Եղել է վեց երեխաներից երրորդը։ Նրա մայրը եղել է փաստաբան, իսկ հայրը՝ բժիշկ-պրոֆեսոր և Conan O'Brienհամաճարակաբան։ Բրուքլինում դպրոցն ավարտելուց հետո Քոնանը ընդունվում է Հարվարդի համալսարան, որը գերազանցությամբ ավարտում է 1985 թվականին՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան պատմություն և գրականություն մասնագիտությամբ։ Դեռևս դպրոցական տարիներին Քոնանը իրեն փորձում է  ՝ որպես գրող և խմբագիր՝ Conan O'Brienմասնակցելով դպրոցական թերթի ստեղծմանը, իսկ Հարվարդում գրում է  հոդվածներ ուսանողական հումորային  Harvard Lampoon ամսագրի համար։ Երկու տարի շարունակ Քոնանը եղել է այդ ամսագրի խմբագրի պաշտոնում, որն ամենաերկար ժամկետն էր  85 տարվա մեջ։  Համալսարանն ավարտելուց հետո Քոնանը սցենարիստի աշխատանք է սConan O'Brienտանում Հոլիվուդի HBO հեռուստաալիքում՝ տեքստեր գրելով  «Not Necessarily The News» ծրագրի համար։ 1988 թվականին Քոնան  Օ’Բրայենին նկատում է «Շաբաթ երեկո» («Saturday Night») հեռուստաշոուի պրոդյուսեր Լորն Մայքլսը  (Lorne Michaels) և առաջարկում իր շոուի սկեթչերի հեղինակի աշխատանք։  1Conan O'Brien991 թվականին Քոնանը և Ռոբերտ Սմիգելը  (Robert Smigel) թողարկում են Lookwell փորձնական ծրագիրը, որը ձախողվում է, և Քոնանը ստիպված է լինում նոր աշխատանք փնտրել։  1991-1993 թվականներին նա դառնում է Սիմփսոններ (The Simpsons) մուլտֆիլմի  համահեղինակն ու պրոդյուսերը։ Նա է ստեղծում Կապիտան Հորացիո ՄաքՔիլիստերին (Capitan Horatio Mc Callister), ով հայտնվում է 1992 թվականին New Kid On The Block սերիայում։

1993 թվականին «Ուշ երեկոյան շոու Դեյվիդ Լիթերմանի հետ» շոուի Conan O'Brienհաղորդավար Դեյվիդ Լիթերմանի  հեռանալուց հետո  Լորն Մայքլսը առաջարկում է  Օ’Բրայենին  զբաղեցնել նրա տեղը։ Չնայած նրան, որ Քոնանը զբաղվում էր հիմնականում գրելով և հազվադեպ երևում  տեսախցիկների առջև՝ նա համաձայնում է։ 1993 թվականի Conan O'Brienսեպտեմբերի 13-ից NBC հեռուստաալիքով թողարկվում է «Ուշ երեկո Քոնան  Օ’Բրայենի հետ» հեռուստաշոուն։ Շոուն սառը արձագանք է գտնում ինչպես քննադատների, այնպես էլ՝ հեռուստադիտողի շրջանում։ Մի քանի տարի շարունակ Քոնանը Conan O'Brienգտնվում է ձախողման եզրին, և հեռուստաընկերությունը երկարաձգում է նրա հետ պայամանգիրը մեկշաբաթյա կտրվածքով։  Սակայն,  1997 թվականին իրավիճակը բարելավվում է, և հեռուստաշոուն սկսում է երկրպագուներ ունենալ, որոնց թիվը ամեն եթերից հետո աճում էր։ Շուտով շոուն բարձր վարկանիշ է գրանցում և  2005 թվականին ունենում  2,5 միլիոն հանդիսատես։

Conan O'BrienՇոուն մի քանի անգամ նոմինացվել է Էմմի մրցանակաբաշխության և ստացել այն 2007 թվականին։  2009 թվականի փետրվարի 20-ին  NBC հեռուստաալիքը ցուցադրել է «Ուշ երեկո Քոնան  Օ’Բրայենի հետ»  շոուի վերջին էպիզոտը։ Conan O'BrienՀաղորդաշարը փակվում է, քանի որ  Քոնանը դառնում է «Երեկոյան շոուի» հաղորդավար Ջեյ Լենոյի փոխարեն։  Նոր հաղորդավարով  «Երեկոյան շոուն» եթեր է դուրս գալիս  2009 թվականի հունիսի 1-ին։ Հեռուստաշոուի աշխատանքից բացի Օ’Բրայենը եղել է մի քանի Էմմի մրցանակաբաշխությունների վարող, ինչպես նաև՝ հնչյունավորել  Սիմփսոններ և Հարավային այգի մուլտսերիալի հերոսներին   և նկարահանվել կատակերգական ֆիլմերում և սերիալներում։ Քոնանը հետաքրքրվում է  երաժշտությամբ և կիթառ նվագում։