Կրիշտիանու Ռոնալդու [ Cristiano Ronaldo]

Ամբողջական անունը՝Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանտուշ Ավեյրու (Cristiano Ronaldo ) Дата рождения: 5 փետրվարի  1985թ. Ծննդավայրը՝Պորտուգալիա, Ֆունշալ Հասակը՝186 սմ Քաշը՝84 կգ

Ամբողջական անունը՝Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանտուշ Ավեյրու (Cristiano Ronaldo )
Ծննդյան ամսաթիվը՝ 5 փետրվարի 1985թ.
Ծննդավայրը՝Պորտուգալիա, Ֆունշալ
Հասակը՝186 սմ
Քաշը՝84 կգ

Կրիշտիանու Ռոնալդու– պորտուգալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս«Ռեալ Մադրիդ» ակումբում կիսպաշտպանի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը։

Ռոնալդուն ծնվել է Սանտու Անտոնիուում (Ֆունշալ, Մադերիա)՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի (1954-2005) ընտանիքում։ Ընտանիքի 4-րդ երեխան է,  ունի երկու քույր և մեկ եղբայր: Ռոնալդուի ծնողները նրան անվանել են՝ ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի։ Նրա կապը ֆուտբոլի հետ պատահական չէ: Մանկության տարիներին նա խաղացել է  «Անդորինյա» ակումբում, որտեղ աշխատում էր նրա հայրը: Ակումբում նա ցուցադրեց այնպիսի արդյունք, որ արդեն 1995   թվականին  նրան պայմանագիր առաջարկեցին «Նասիոնալ» ակումբի հետ: Պայմանագիրը ստորագրվեց, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի արդյունքները ավելի լավացան: Հետո հաղթարշավը «Նասիոնալում» հանգեցրեց նրան, որ Ռոնալդուն տեղափոխվեց  եռօրյա դիտման «Սպորտինգում», իսկ հետո՝ պայմանագիր կնքեց լիսսաբոնյան ակումբի հետ:

cristiano-ronaldo-sporting-lisbon-top-player«Սպորտինգի» կազմում Ռոնալդուն մտավ պատմության մեջ:  Նա դարձավ միակ խաղացողը ակումբի պատմության մեջ, որը խաղաց «Սպորտինգի» բոլոր թիմերի՝  մինչև 16 տարկանների,  17-ից ու 18-ից բարձր տարեկանների և հիմնական թիմերում մեկ մրցաշրջանի ընթացքում:

Նրա առաջին խաղը «Սպորտինգի» չափահասների թիմում եղավ  2001 թվականի  օգոստոսի 15-ին լիսսաբոնի «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղում: Երկրորդ խաղակեսում փոխարինման ելնելով՝ նա առանձնացավ խփած գնդակով։ Միևնույն ժամանակ,  նա խաղում էր Պոտուգալիայի հավաքականի երիտասարդական կազմում  մինջև 17 տարեկանների Եվրոպայի առաջությունում:

ronaldo-in-manutdՌոնալդուն հետաքրքրում էր շատ և շատ մարզիչների, այդ թվում Արսենալի մարզիչ  Արսեն Վենգերին, Լիվերպուլի մարզիչ  Ժերար Ուիլեին և այլոց։ Սակայն, երբ Յունայթեդը կարողացավ 3-1 հաշվով պարտության մատնել Սպորտինգին Լիսաբոնում, Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնը տպավորվեց Ռոնալդուի խաղով։ Ակումբը գնեց ֆուտբոլիստին: Տրանսֆերի գումարը կազմեց 12,24 միլիոն ֆունտ:

Cristiano+Ronaldo2007 թվականին մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 80 միլիոն եվրո, բայց նույն տարվա ապրիլին Կրիշտիանոն հինգ տարվա պայմանագիր ստորագրեց Մանչեսթեր Յունայթեդի հետ, ըստ որի ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական հասավ 120 000 ֆունտի: Դա Ռոնալդուին դարձրեց ակումբի պատմության մեջ  ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:  2009 թվականի հունիսի 11-ին Մանչեսթեր Յունայթեդը, այնուամենայնիվ, որոշեց վաճառել իր լավագույն խաղացողին Ռեալ Մադրիդին  80 միլիոն ֆունտով: Տեղափոխվելով մյուս ակումբ՝ Ռոնալդուն հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Ֆերգյուսոնից՝ «Նա սպորտային առումով եղել է իմ հայրը, իմ կարիերայում հայտնված ամենակարևոր և որոշիչ գործոններից մեկը»: Ռոնալդոն տեղափոխումով գերազանցեց Զինեդին Զիդանի ռեկորդը, ով մի ակումբից տեղափոխվել էր մյուսը 70 միլիոն եվրոյով:

Նվաճումները

Ronaldo2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը Յունայթեդի կազմում։ 2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի»  հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ։ 2014 թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ։ Ռոնալդոն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա երկրորդն է՝ զիջելով միայն իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին։FIFA Ballon d'Or Gala 2012 Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենաարագը հեղինակել 100 գոլ։ 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը։ 

Ռոնալդույի հայրը՝ Ժոզե Դինիշ Ավեյրուն, մահացել է ալկոհոլիզմից 52 տարեկան հասակում, 2005 թվականի սեպտեմբերին, երբ Ռոնալդուն 20 տարեկան էր։ 2010 թվականի հուլիսի 3-ին Ռոնալդուն Ֆեյսբուքի և Թվիթթերի իր էջերի միջոցով հայտարարեց, որ հայր է դարձել։ Երեխան տղա է և կրում է Կրիշտիանու Ռոնալդու Կրտսեր անվանումը։ Կրիշտիանուն 2010 թվականից հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։