Դալիդա [Dalida]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի, դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ 17 հունվարի 1933թ․ Մահվան ամսաթիվը՝2 մայիսի 1987թ․ Ծննդյան վայրը՝ Կահիրե, Եգիպտոս Ամբողջական անունը՝ Իոլանդա Քրիստինա Ջիլոտտի

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի, դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 17 հունվարի 1933թ․
Մահվան ամսաթիվը՝2 մայիսի 1987թ․
Ծննդյան վայրը՝ Կահիրե, Եգիպտոս
Ամբողջական անունը՝ Իոլանդա Քրիստինա Ջիլոտտի

Դալիդա (Իոլանդա Քրիստինա Ջիլոտտի) (1933 — 1987) –ազգությամբ եգիպտացի ֆրանսիական երգչուհի և դերասանուհի։

Իոլանդան ծնվել է Կահիրեում  1933 թվականի հունվարի 17-ին։ Մանկության տարիներին Դալիդան  աչքերի վիրահատություն է տանում։ Բժշկական սխալի պատճառով աղջկա մոտ շլություն է առաջանում, որը նա կարողանում է շտկել Dalidaմիայն 20 տարեկանում վիրահատական միջամտության միջոցով։

Մանկությունն ու պատանեկությունը Իոլանդան անցկացրել է Եգիպտոսում։ 1951  թվականին «Միսս Ունդինա» մրցույթին նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ արդեն  1954 թվականին՝ առաջին տեղը՝ դառնալով «Միսս Եգիպտոս»։ Իոլանդան սկսել է մանեքենուհի աշխատել, այնուհետև՝ նկարահանվել կինոյում։ Այդ ժամանակ նա որոշել է իրեն բեմանուն վերցնել և հանրության Dalidaշրջանում ներկայանում  «Դալիլա»։ Դալիդայի մասնակցությամբ առաջին ֆիլմը լույս է տեսել  1954 թվականին («Թութանհամոնի դիմակը»)։ Հաջորդ ֆիլմերը եղել են Dalida «Բաժակ և ծխախոտ», «Փարավոնների երկիր» ֆիլմերը։

1954 թվականին Իոլանդան բնակություն է հաստատում Փարիզում։ Որոշելով իրեն նվիրել երգին՝ նա երգի դասեր է վերցնում Ռոլան Բերժեից։ Այդ ժամանակ էլ «լ» տառը փոխարինում է  «դ»-ով և սկսում կոչվել  «Դալիդա»։ Ապրուստ վաստակելու համար Դալիդան սկսում է Dalidaհանդես գալ տարբեր ակումբներում և բարերում («Կարոլի մոտ», «Ոսկե կտոր», «Վիլլա դ՛Էստե»)։

Հաջողությունը չի շտապում այցելել  Դալիդային, և նա հուսալքվում է։ Բայց Ֆրանսիայում  «Թութանհամոնի դիմակը» ֆիլմի ցուցադրման հետ կապված՝ Դալիդան փայլում է նորաձևության  «Cinemonde» ամսագրի շապիկին, հրավիրվում հանդես գալ   «Վաղվա օրվա Dalidaաստղեր» նախագծին։ Այնտեղ նրան նկատում է Լյուսեն Մորիսը։ Նա Դալիդային առաջարկում է  հանդես գալ «Եվրոպա1» ռադիոկայանով։ Ծանոթության պահից սկսած Դալիդան և Լյուսենը դառնում են ընկերներ։ Ողբերգական (Մորիսը ամուսնացած էր), բայց նուրբ և աջակցող սեր է ծագում նրանց միջև։

Երգչուհի Դալիդայի առաջին սկավառակը՝ «Madona»-ն, նրան մեծ ճանաչում  չի բերում։ Դալիդայի իսկական հիթը լույս է տեսնում  1956 թվականին՝ «Բամբինո» երգը։ Մեկ տարի անց վաճառվում է այդ հիթով  300 000 սկավառակ։ Ստանալով Dalida «Ոսկե սկավառակ» և մի շարք այլ մրցանակներ՝ Դալիդան թողարկում է ևս մի քանի հիթեր  («Մակույկավար», «Ինչպես առաջ», «Մնաս բարով, մնաս բարով, փոքրիկ»)։ Դրանից հետո երգչուհի Դալիդան սկսում է  հյուրախաղերով հանդես գալ Եվրոպայով։  1958 թվականին նա համերգներ է ունենում Ամերիկայում, իսկ  1959 թվականին՝ վերադառնում հայրենիք՝ Կահիրե։

1961 թվականին նա վերջապես ամուսնանում է Լյուսեն Մորիսի հետ։ Սակայն նա Դալիդայի կյանքի միակ սերը չի լինում։ Հետագայում նա Dalidaսիրահարվում է  Ժան Սոբեսկին և ամուսնալուծվում Մորիսից։ Իսկ երգչուհու հաջորդ սերն է դառնում Լուիջի Տենկոն։ Տենկոյի ինքնասպանությունից հետո Դալիդան նույնպես որոշում է  լքել կյանքը, բայց հաջողվում է  նրան փրկել։ 1970 dalida-i-rishar-shamfreթվականին երգչուհու առաջին ամուսինը՝ Լյուսեն Մորիսը, կրակում է ինքն իր վրա։ Իսկ 1972 թվականին ճակատագիրը Դալիդային նվիրում է նոր սեր, ով Ռիշար Շամֆրեն էր։ Նրա հետ Դալիդան ապրել է  9 տարի։

Դալիդայի հաջորդ մեծ հիթը դառնում է  «Բառեր, բառեր» (Paroles paroles) երգը։ Այդ երգը Դալիդայի հետ կատարում է Ալեն Դելոնը։ Երգը արագորեն բարձրանում է Dalida with Alain Delonտարբեր երկրների հիթ շքերթների առաջին հորիզոնականները։ 1977 թվականին երգչուհին կատարում է  «Salma ya Salama» երգը, որը նույնպես ճանաչում է ձեռք բերում շատ երկրներում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում։

Դալիդան դրսևորվել է նաև՝ որպես հրաշալի դերասանուհի։ 1957 թվականին լույս է տեսել նրա մասնակցությամբ  «Բարքերի ոստիկանություն» ֆիլմը։ Նա նաև Dalidaնկարահանվել է  «Առևանգում երկրորդ բյուրոյում», «Սև Օրփեոս», «Ես քեզ սիրում եմ» (1968), «Հյուրանոց՝ լողափին» (1978) ֆիլմերում։ Իոլանդայի դերասանական կարիերայի գագաթնակետ կարելի է համարել «Վեցերորդ օր» (1986) ֆիլմը։

Dalida1983 թվականին մահանում է Ռիշար Շամֆրեն՝ երգչուհու երրորդ մեծ սերը։ Նրան սկսում են անվանել  «Սև այրի»։ Բայց Դալիդան շարունակում է իր ստեղծագործական կյանքը, շատ ելույթներ ունենում, նկարահանվում ֆիլմերում։ Թեև, իրականում, նա խորությամբ զգում էր իր միայնությունը։ 1987 թվականին մայիսի  2-ի գիշերը՝ լույս 3-ին, Դալիդան մահանում է՝ ինքնասպանությամբ վերջ տալով  կյանքին։