Դան Բալան [Dan Balan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երգիչ Ծննդյան ամսաթիվը՝ փետրվարի 6, 1979թ․ Ծննդյան վայրը՝Քիշնև, Մոլդովա Ամբողջական անունը՝ Dan Balan

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝ փետրվարի 6, 1979թ․
Ծննդյան վայրը՝Քիշնև, Մոլդովա
Ամբողջական անունը՝ Dan Balan

Դան Բալան-մոլդովացի եվրոդանս և կոմերցիոն փոփ ժանրերում ստեղծագործող երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։

Դան Բալանը ծնվել է 1979 թվականի փետրվարի 6-ին Մոլդովայի Քիշնև քաղաքում։ Ծնվելով դեսպան Միխայ Բալանի և հայտնի հեռուստահաղորդավար Լյուդմիլա Բալանի ընտանիքում՝ Դանը երաժշտության հանդեպ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել վաղ մանկությունից։ Նրա առաջին հանրային ելույթը ժամանցային Dan Balanհեռուստաշոուին տեղի է ունեցել, երբ Դան Բալանը եղել է 4 տարեկան։ 11 տարեկանում նա նվեր է ստանում ակորդեոն, որով կատարում է սեփական ստեղծագործության վալսեր։  14 տարեկանից նա նվագում է Pantheon և   Inferialis խմբերում, որոնք հանդես են գալիս գոթիկ-դում-մետալ ոճում։ Բայց դրանք ընդամենը սիրողական փորձեր էին երաժշտական աշխարհ մուտք գործելու համար։  Ավելի լուրջ քայլեր նա սկսել է անել 20  տարեկանում։

Dan Balan1999 թվականին Դան Բալանը ընկերոջ՝ Պետրո Ժելիխովսկու հետ, ստեղծում է O-Zone խումբը, որի համար երգեր է գրում և զբաղվում պրոդյուսերությամբ։  Dragostea din Tei սինգլը, որը հայտնի է նաև որպես Numa Numa song,  գլխավորել է երաժշտական տասնյակները աշխարհի 32 երկրներում, զբաղեցրել է երրորդ տեղը Մեծ Բրիտանիայում, վաճառվել է ավելի քան 12 միլիոն խմբաքանակով և դարձել ամենավառաճված սինգլը Եվրոպայում  (2004)։ Ներկայումս, նույնիսկ խմբի փլուզումից հետո, այդ երգը համարվում է  երբևէ հայտնի  O-ZoneDan Balan խմբի «այցեքարտը»։ O-Zone խմբի ամենաշատ վաճառված սկավառակը դառնում է  DiscOzone ալբոմը, որը բարձրացել է տասնյակների գագաթնակետին աշխարհի  վեց երկրներում։ Չնայած մեծ հաջողությանը՝  2005 թվականին խմբի անդամները որոշեցին դադարեցնել համագործակցությունը։ Խումբը ցրվեց, իսկ մասնակիցները սկսեցին զբաղվել անհատական գործունեությամբ։ Դանը անմիջապես մեկնեք Լոս Անջելես, որտեղ նրա համար ստեղծվեցին մեծ հնարավորություններ մենակատարի աշխատանքի համար։ Dan BalanՍեփական «սաունդի» որոնումներում Դանին օգնում է հայտնի պրոդյուսեր Ջեք Ջոզեֆ Պուիգը։  Ավելի ուշ Crazy Loop կեղծանունով  Դան Բալանը թողարկում է իր առաջին ստուդիական ալբոմը, որը ստանում է  The Power of Shower անվանումը։ Հետագայում երգիչը դադարում է Dan Balanօգտագործել կեղծանունը և հանդես է գալիս սեփական տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հայմ Վիլյամսը, ով աշխատում է Ջեյ Զիի, Միսսի Էլիոտի և այլոց հետ։ Մեկը մյուսի հետևից դուրս են գալիս Բալանի նոր հիթերը․ 2010 թվականին լույս է Dan Balanտեսնում  Justify Sex սինգլը և Վերա Բրեժնևայի հետ ձայնագրված   «Վարդի թերթերով» դուետը։ 2011 թվականին ռադիոյով հնչում է  Freedom կոմպոզիցիան, որը երկար ժամանակ առաջատար դիրքերում էր երաժշտական տասնյակներում։ Երաժիշտը հիմա էլ աշխատում է նոր երգերի վրա, ապրում է Նյու Յորքում։

Երկրպագուները սիրում են Դան Բալանին ոչ միայն որպես լավ երաժիշտ, այլև՝ որպես հմայիչ երիտասարդ։ Սակայն իր սրտային գաղտնիքները  նա մինչ այժմ ոչ ոքի չի վստահել։  «Ես ազատ թռչուն եմ, արտիստ, և դեռևս ամեն ինչ այդպես կմնա»,-ասել է Բալանը հարցազրույցներից մեկում։