Դանիլ Խաչատուրով [Danil Khachaturov]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գործարար Ծննդյան ամսաթիվը՝30 հոկտեմբերի 1971թ․ Ծննդյան վայրը՝Մոսկվա, Ռուսաստան Ամբողջական անունը՝ Դանիլ Էդուարդի Խաչատուրով

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գործարար
Ծննդյան ամսաթիվը՝30 հոկտեմբերի 1971թ․
Ծննդյան վայրը՝Մոսկվա, Ռուսաստան
Ամբողջական անունը՝ Դանիլ Էդուարդի Խաչատուրով

Դանիլ Էդուարդի Խաչատուրով -«Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր։

Դանիլ Խաչատուրովը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի ինժիներաշինարարական ինստիտուտը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Տնտեսական ակադեմիան։ Աշխատել է որպես տնտեսագետ և ավագ տնտեսագետ Ծովային բաժնետիրական բանկում։

Danil Khachaturov1997—2000 թվականներին եղել է որպես փոխնախագահ, իսկ այնուհետև ավագ փոխնախագահ, ով պատասխանատու է «ԲԻՆ» ընկերության ներդրումային և ֆինանսական  հարցերով։

2000—2002 թվականներին ավագ փոխնախագահ է դառնում էկոնոմիկայի և տնտեսագիտության  հարցերով, առաջին փոխնախագահը ԲԲԸ ՆԳԿ «Սլավնեֆտ» ընկերությունում։

2002 թվականի մայիսից դառնում է   «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական։ Նույն թվականի հուլիսին նշանակվում է  «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն։

Danil Khachaturov2004 թվականի ապրիլի 1-ից՝ «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն։

«Կոմերսանտ» թերթի 2010  թվականի բարձրաստիճակ ղեկավարների վարկանիշային աղյուսակում զբաղերել է  II տեղը «Ապահովագրություն» անվանակարգում։

Դանիլ Խաչատուրովը ընդգրկված է ԶԼՄ-ների կողմից ապահովագրության թեմայով ամենաշատը հիշվող մարդկանց Թոփ-20-ում (2011 թվական՝ 18 տեղ, 2012 թվական՝ 9 տեղ,  2013 թվական՝ 21 տեղ)։

Դանիլ Խաչատուրովը միլիարդատեր է։ Եղբոր՝ Սերգեյ Խաչատուրովի հետ, նրանք 2013  թվականի ապրիլին զբաղեցրել են 5-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների Danil Khachaturovվարկանիշային աղյուսակում, որը կազմել է   «Պրոֆիլ» ամսագիրը (ընդհանուր կապիտալը  $3,3 միլիարդ, որը բաժանված է եղբայրների միջև հավասարապես՝ $1,65 միլիարդ դոլար յուրաքանչյուրին)։  2013 թվականի փետրվարին CEO ամսագիրը գնահատել է եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը $2,89 միլիարդ դոլար։

2014 թվականի ապրիլին Դանիլ Խաչատուրովը հերթական անգամ հայտնվել է Ռուսաստանի ամենահարուստ  200 գործարարների ցանկում՝  «Ֆորբս» ամսագրի վարկածով (կարողությունը $2,6 միլիարդ, տարեկան աճը՝ $0,2 միլիարդ, վարկանիշային աղյուսակի 40-րդ տեղը)։ 

2008 թվականին ամուսնացել է Ուլյանա Սերգեենկոյի հետ,  2013 թվականին ամուսնությունը փլուզվել է։

Danil KhachaturovՆրա հոբբիներն են ալպինիզմը և դայվինգը։

Հետաքրքիր փաստեր․

  • Նրա աշխատասենյակի պատին, որտեղից տեսարան է բացվում դեպի Սպիտակ տունը, կախված է պաստառ՝ կազմված դստեր նկարած նկարներից։
  • 2000 թվականի սկզբին Խաչատուրովից երեք մեքենա են գողացել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա զբաղվի ապահովագրական բիզնեսով։