Դավիթ Յան [David Yang]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ձեռնարկատեր Ծննդյան ամսաթիվը՝ 3 հունիսի 1968թ․ Ծննդյան վայրը՝Երևան, Հայաստան Ամբողջական անունը՝ Դավիթ Եվգենիի Յան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ ձեռնարկատեր
Ծննդյան ամսաթիվը՝ 3 հունիսի 1968թ․
Ծննդյան վայրը՝Երևան, Հայաստան
Ամբողջական անունը՝ Դավիթ Եվգենիի Յան

Դավիթ  Եվգենիի Յան (անգլ. David Yang, ծնվել է՝ 1968 թվականի հունիսի 3-ին Երևանում )-ռուս գործարար, ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ:

Յանի հայրը  չինացի է, մայրը ՝ հայ, երկուսն էլ մասնագիտությամբ ֆիզիկոսներ են: Սովորել է Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: Մինչև 1985 թվականը ապրել է Երևանում, այնուհետև ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը:

1989 թվականին, սովորելով չորրորդ կուրսում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի David Yangաշխատակցի՝  Ալեքսանդր Մոսկալյովի  հետ հիմնադրել է  Bit Software ընկերությունը, իսկ 1998 թվականին՝  ABBYY-ը: Առավել հայտնի արտադրանքներ են տեքստերի ճանաչման համակարգը՝   ABBYY FineReader-ը և էլեկտրոնային ABBYY Lingvo բառարանները:

1992 թվականին ավարտում է Մոսկվայի  ֆիզիկատեխնիկական ինստիտուտը  ընդհանուր և կիրառական ֆիզիկա մասնագիտությամբ՝ պաշտպանելով « DSL բառարանների նկարագրման լեզուն» թեմայով David Yangդիպլոմային աշխատանքը։

2003 թ-ին պաշտպանում է Տեքստերի օպտիկական ճանաչման տեխնոլոգիաների (OCR) թեզը:

Մի շարք հրապարակումների հեղինակ և բազում արտոնագրերի հաղթող է։

ՍՏՍ-ով հեռարձակվող Ինֆոմանիա հաղորդաշարի հաղորդավարներից մեկն է: Մասնակցել է Օլեգ Տինկովի հեղինակային «Բիզնես գաղտնիքներ» հաղորդաշարին:

David Yang2013 թվականին թողարկել է «Այժմ ես ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ» գիրքը, որի էլեկտրոնային տարբերակը  պաշտոնապես հասանելի է անվճար:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործունեությունը

Էլեկտրոնային բառարանի ստեղծման գաղափարը Յանի մոտ առաջացել է դեռևս 1989 David Yangթվականին. երբ նա դեռ ուսանող է եղել Մոսկվայի  ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ստեղծման մեջ նա ընդգրկել է սկսնակ ծրագրավորող Ալեքսանդր Մոսկալևին:  Ի սկզբանե երիտասարդները մտադիր չեն եղել ստեղծել լուրջ բիզնես, ծրագրի էությունը կայանում էր նրանում, որպեսզի վաճառեն բառարանի ծրագրերը 100 օրինակով  յուրաքանչյուրին 100-ական David Yangռուբլիի դիմաց և ավարտեն նախագիծը: Բայց ծրագիրը այնքան է հաջողվում, որ թիմը որոշում է ստեղծել տեքստերի ճանաչման ծրագիր: 1993 թվականին ի հայտ է գալիս ծրագրի առաջին տարբերակը ՝  Fine Reader-ը: Իսկ 1995–1997 թվականներին ծրագիրը սկսում է հաղթել մրցակիցներին  ոչ միայն Ռուսաստանում, այլև Ամերիկայում և Եվրոպայում: Ծրագրի հաջող մեկնարկի հետ կապված կայացվում է արտասահմանյան շուկա դուրս գալու մասին  որոշումը և ընկերության անվանափոխումը: 1998 թվականին ընկերությունը վերանվանվում է ABBYY-ի: Այսօր David YangABBYY-ը գրասենյակներ ունի 10 երկրներում, վաճառում է իր ծրագրային արտադրանքները ավելի քան 150 երկրներում: Առավել հայտնի ծրագրերից են տեքստերի ճանաչման համակարգը՝ ABBYY FineReader-ը, և  ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանները: 2012 թվականին աշխարհում բոլոր սկաներների և բազմաֆունկցիոնալ սարքերի  ավելի քան 20 միլիոնը լրացվել են ABBYY FineReader համակարգով:

David YangՍտեղծել է աշխարհում առաջին գրպանի կոմունիկացիոն համակարգիչը դեռահասների համա՝ Cybiko (Ռուսաստան, ԱՄՆ, Թայվան- 1998—2003)։  2000 թվականին Cybiko-ի ԱՄն-ում վաճառքի մեկնարկից  4 ամիս անց վաճառվել է չորս միլիոն սարք։

Մասնակցություն ունի ռեստորանային և ակումբային բիզնեսում․ ստեղծագործական  «FAQ-Café» սրճարան (2004), «ArteFAQ» (2007),  «Սկվոտ» (2009), «Գրիմմ քույրեր» (2009) և «DeFAQto» (2010) ակումբներ։

David Yang2005 թվականին հիմնադրել է iiko» («այկո») ընկերությունը, որը մշակում  և իրականացնում է ռեստորանների, բարերի, սրճարանների և ռեստորանային ցանցերի ավտոմատիզացման համակարգը։ 2008 թվականին  «Հյուրընկալության մոլորակ» ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ համաձայն որի  «iiko»  սեփական  «iikoRMS» և «iikoChain» տեխնոլոգիաների օգնությամբ ավտոմատիզացնում է բոլոր  «Սբարրո», «Արևելյան Շուկա», «Վիաջիո» և «Բաշ նա Բաշ» ռեստորանները Ռուսաստանում (ավելի քան 130 ձեռնարկություն)։

2007 թվականին հրապարակել է  կոշտ կազմով պատկերազարդ երկու հատորանի «Lingvo մեծ David Yangանգլո-ռուսական բառարանը»։

Դավիթ Յանը Հայաստանի  Ayb կրթական հիմնադրամի հիմնադիրնեից մեկն է։Մասնակցել է նաև «Թումո» նախագծին։
ՄՖՏԻ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
David YangՌուսաստանի Դաշնային հարկային ծառայության կից հանրային խորհրդի անդամ է։
«Սկոլկովո» հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ է։
ՌԴ տնտեսական արդիականացման և ինովացիոն զարգացման նախագահական խորհրդի անդամ է։
Պարբերաբար հանդես է գալիս ռուսական ինովացիոն նախագծերի և ստարտափերի  ժյուրիի կազմում։