Disney-ին մեղադրել են բջջային հավելվածների միջոցով երեխաներին լրտեսելու մեջ

Կալիֆորնիայի բնակչուհի Ամանդա Ռաշինգը (Amanda Rushing) մեղադրել է  Disney ընկերությանը բջջային հավելվածների օգնությամբ անչափահասներին լրտեսելու մեջ և դատական հայտ ներկայացրել նրա դեմ: Այդ մասին հայտնում է  Fox News-ը:

Ռիշինգը բռնացրել է Disney-ին  երեխաների առցանց գաղտնիության պահպանման մասին օրենքը (COPPA) խախտելիս, որը ԱՄՆ-ն ընդունել է  1998 թվականին: Ինչպես նշվում է հայտում՝ ընկերությանը պատկանող  40 հավելվածները ապօրինի տեղեկատվություն են հավաքում անչափահաս օգտատերերի մասին:

Դիսնեյը և երեխաները

«COPPA-ն ենթադրում է որոշակի պահանջներ 13 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված և նրանց անձնական տվյալները հավաքագրող ծառայությունների համար», —նշում է կինը:

Նրա խոսքերով՝ Disney-ի հավելվածներում տեղադրված են հատուկ  «գաղտնալսողներ»: Դրանք հավաքում են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են՝ աշխարհագրական տեղը, անձնական տվյալները, բրաուզերի պատմությունը, որոնք հետագայում գովազդային նպատակներով վաճառում են երրորդ կողմին:

Disney-ի ներկայացուցիչները պատասխանել են մեղադրանքին՝ հայտարարելով, որ ընկերությունն ունի տվյալների հավաքագրման խիստ սկզբունքներ և հետևում է ամերիկյան օրենսդրությանը:  «Հայտը հիմնված է  COPPA-ի թյուրըմբռնման վրա, և մենք անհամբերությամբ սպասում ենք դատին», —նշել են նրանք: