Էլեոնորա Դուզե [Eleonora Duse]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝  հոկտեմբերի 3, 1858թ․Մահվան ամսաթիվը՝ապրիլի 21, 1924թ․ Ծննդյան վայրը՝ Վիջևանո, Իտալիա Ամբողջական անունը՝ Էլեոնորա Ջուլիա Ամալիա Դյուզյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ հոկտեմբերի 3, 1858թ․Մահվան ամսաթիվը՝ապրիլի 21, 1924թ․
Ծննդյան վայրը՝ Վիջևանո, Իտալիա
Ամբողջական անունը՝ Էլեոնորա Ջուլիա Ամալիա Դյուզյան

Էլեոնորա Դուզե (իտալ. Eleonora Duse) —հայկական ծագմամբ իտալացի դերասանուհի։

Էլեոնորա Դուզեն ծնվել է 1858 թվականի հոկտեմբերի З-ին դերասանների ընտանիքում։ Նրա պապը՝ Լուիջի Դուզեն, եղել է Պադուայի Գարիբալդի թատրոնի հիմնադիրը։

Eleonora DuseՉորս տարեկանից սկսել է խաղալ ծնողների թատերախմբում, նրանց հետ շրջել Իտալիայի քաղաքներով։ Նրա առաջին լուրջ հաջողությունը եղել է Թերեզ Ռաքենի դերը Զոլյա դրամայում(1879)։

1886 թվականին ստեղծել է սեփական թատերական ընկերությունը։ Հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում(1891—1892, 1908)։ Արիգո Բայտոն, ում հետ դերասանուհին գաղտնի կապի մեջ էր, նրա համար թարգմանել է Շեքսպիրի Անտոնիան և Կլեոպատրան։

Eleonora DuseԽաղացել է  Դյումա-որդու (Կամելիազարդ տիկինը), Սարդուի, Իբսենի (Հեդդա Գաբլեր, Տիկնիկի տուն ), Զուդերմանի, Մետերլինկի (Մոննա Վաննա) պիեսներում։  1890 թվականից հանդես է եկել  հիմնականում Իտալիայից դուրս, մեծամասամբ՝ Ֆրանսիայում։ 1895—1904 թվականներին մոտ է եղել Գաբրիել Eleonora DuseԴ’Անունցիոյի հետ, Դուզեյի կերպարը հայտնվել է Դ’Անունցիոյի Բոց վեպում  (1900)։ Դերասանուհին խզել է այդ կապը, երբ գրողն առաջարկել է խաղալ Աննային Մեռյալ քաղաք դրամայի ֆրանսիական պրեմիերայում իր բազմամյա մրցակից Սառա Բեռնարին։ 1905 թվականին Փարիզում խաղացել է Վասիլիսայի դերը Գորկու Հատակում դրամայում։

Eleonora Duse1908 թվականին Դուզեն լքել է թատրոնը։ Դրանից հետո երկու տարի նա սիրային կապի մեջ է եղել իտալուհի ֆեմինիստ Լինա Պոլետտի հետ։ Նրանք ապրել են Ֆլորենցիայում։  Դուզեն բեմ է վերադարձել  1921 թվականին։

Լքել է Իտալիան ֆաշիստների իշխանության գալուց հետո։

Eleonora DuseՄահացել է թոքերի բորբոքումից հյուրախաղերի ժամանակ անձրևի տակ մնալուց և մրսելուց հետո (նա, առհասարակ, թույլ թոքեր ուներ)։ Հուղարկավորված է Իտալիայում, Ազոլոյում (Տրեվիզո նահանգ)։

Միակ անգամը, երբ դերասանուհին հանդես է եկել կինոյում, եղել է Արտուրո Ամբրոզիոյի  «Մոխիր» համր ֆիլմը։