Էլիզաբեթ Հոլմս [Elizabeth Holmes]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գործարար Ծննդյան ամսաթիվը՝ 3 փետրվարի 1984թ․ Ծննդյան վայրը՝ Վաշինգտոն, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Elizabeth Anne Holmes

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գործարար
Ծննդյան ամսաթիվը՝ 3 փետրվարի 1984թ․
Ծննդյան վայրը՝ Վաշինգտոն, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Elizabeth Anne Holmes

Էլիզաբեթ Հոլմս՝ անփույթ սանրվածքով բարձրահասակ շիկահեր։ Նա 31 տարեկան է և ամենաերիտասարդ կին-միլիարդատերն աշխարհում։ Հոլմսին հաճախ են համեմատում Սթիվ Ջոբսի հետ։ Երկուսն էլ մանկության տարիներին երկար ժամանակ են  անցկացրել միայնակ, երկուսն էլ թողել ուսումը՝ հավատալով, որ ավելի կարևոր բաներ կան աշխարհում։ Ինչպես Ջոբսը՝ Հոլմսը ևս ի սկզբանե կարծել է, որ իր ընկերությունը կփոխի աշխարհը։ Ջոբսը միլիարդատեր է դարձել  40 տարեկանում, Հոլմսը՝ ավելի շուտ։ Անցյալ տարի նրա Theranos Elizabeth Holmesնախագիծը գնահատվել է  $9 միլիարդ դոլար, նրան է պատկանում բաժնետոմսերի կեսից ավելին։

Հոլմսը կրում է բարձր օձիքով սև սվիտեր, ըմպում վարունգով և նեխուրով թարմ հյութեր, չի ուտում միս, որովհետև այդպես օրգանիզմը ավելի քիչ է ցանկանում քնել։ Ջոբսի կենսագրությունը Elizabeth Holmesկախված է  նրա պատին, բայց սվիտերի օրինակը  նա վերցրել է Մարտին Սկորսեզեի «Խաղատուն» ֆիլմում Շերոն Սթոունի էլիտար մարմնավաճառուհու կերպարից։ Դրանք նրա զգեստապահարանում հարյուրից ավելին են, առավոտյան նա ժամանակ չի վատնում նրա վրա, թե ինչ հագնել։

Հոլմսի մասին հիացմունքով գրել են Forbes-ն ու  Fortune-ը, նա հայտնվում է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց և Elizabeth Holmesմիլիարդատերերի վարկանիշային աղյուսակներից մեծամասնությունում։

Էլիզաբեթ Հոլմսը ծնվել է 1984 թվականի փետրվարի 3-ին Վաշինգտոնում։ «Այն, ինչ ես իսկապես ցանկանում եմ, նոր մի բան բացահայտելն է, որի մասին մարդկությունը նախկինում չգիտեր», —գրել է Հոլմսը հորը տասը տարեկան հասակում։  Նա խոսոտվանում է, որ եղել է տարօրինակ երեխա։  «Ես տոննայով գրքեր էի կարդում։ Ես մինչ օրս նոթատետրումս պահում են ժամանակի մեքենայի դիզայնը, որը ես նկարել են Elizabeth Holmesյոթ տարեկանում»։ Մանկության տարիներին Հոլմսը կարդում է  իր նախապապի՝ Քրիստիան Հոլմսի կենսագրությունը, ով եղել է վիրաբույժ, ինժեներ և գյուտարար։ Նա ծնվել է Դանիայում 1857 թվականին, եղել ԱՄՆ-ի Ցինցինատի բժշկական  քոլեջի դեկանը, այդ քաղաքում հիվանդանոցը կրում է նրա Elizabeth Holmesանունը։  Նախնին ոգեշնչում է Հոլմսին, որպեսզի նա կյանքը կապի բժշկության հետ։ Բայց բժիշկ դառնալ նրան չի հաջողվում․ մի պահ աղջիկը զգում է, որ մեծ վախ է ապրում, երբ տեսնում է  ասեղը։ Ավելի ուշ նա նշել է, որ հենց դա է առաջին պատճառը Elizabeth Holmesհանդիսացել  Theranos-ի գործարկման համար՝ ընկերության, որը թույլ է տալիս փոքրիկ ասեղի օգնությամբ արյան անալիզ վերցնել մատից, ոչ թե երակից։

Երբ Հոլմսը տեղափոխվում է  Պալո Ալտո Սթենֆորդ ընդունվելու համար, ծնողները նրան են ուղարկում Մարկ Աուրելիայի «Մտորումների»պատճենը՝ հաղորդագրությամբ այն մասին, որ  «կյանքը պետք է նպատակ ունենա»։ Նա Elizabeth Holmesընդունվում է քիմիական ինժեներիայի ֆակուլտետ։

Ուսման առաջին տարում Հոլմսը խնդրում է դեկան Չենինգ Ռոբերթսոնին թույլ տալ իրեն մուտք գործել լաբորատորիա, որտեղ պարապում էին PhD կարգին հավակնող ուսանողները։ Ֆակուլտետի ղեկավարը սկզբում ընդդիմանում է, բայց ուսանողուհին համառ է  Elizabeth Holmesգտնվում․ ամեն օր լաբորատորիայի դռան առջև սպասում է դեկանին և հարցնում, թե երբ կարող է  ներս գնալ։ Ռոբերթսոնը հանձնվում է։

Ամռանը Հոլմսը պայմանավորվում է Սթենֆորդի ադմինիստրացիայի հետ չինարեն լեզվի դասընթացներին հաճախելու համար։ Դրանից հետո՝ փորձաշրջան անցնում Սինգապուրի Գենոմի ինստիտուտում, որտեղ ուսումանսիրում է  այն ժամանակ Ասիայում տարածում գտած թոքաբորբը։ Նա տեսնում է, թե ինչպես են արյան անալիզ վերցնում, և մտածում, որ դա կարելի է  Elizabeth Holmesայլ կերպ անել, ավելի ժամանակակից միջոցներով։

Վերադառնալով ԱՄՆ՝ Հոմլսը անցնում է գործի։ «Էլիզաբեթը հինգ-վեց օրով գրեթե չէր լքում գրասեղանը»,-հիշում է նրա մայրը՝ Նոել Հոլմսը։ Քրտնաջան աշխատանքի արդյունք է  դառնում արտոնագրի դիմումը․ պլաստիր, որը բժշկական նյութ է արձակում և հետևում, արյան Elizabeth Holmesփոփոխություններին։ Դրան կարելի է  կցել հեռախոսի հիշողության քարտը և փոխանցել տվյալները բժշկին։ Նա դա ցույց է տալիս պրոֆեսոր Ռոբերտսոնին։

Elizabeth Holmes19 տարեկանում Հոլմսը թողնում է  համալսարանը, ուսման համար ծնողների հատկացրած գումարը ներդնում իր ընկերության մեջ և սկսում ներդրողներ փնտրել։  «Ես գիտեի, որ ստիպված եմ խոսել նվազագույնը երկու հարյուր մարդու հետ, որպեսզի հետաքրքրեմ նրանցից գոնե մեկին։ Այդ պատճառով ես Elizabeth Holmesչէի ընկճվում մերժումներից», —հիշում է  Հոմլսը։

Առաջին հերթին նա առաջարկում է Ռոբերթսոնին դառնալ իր խորհրդատուն։ Նա արդեն օգնում էր մի քանի ստարտափների Elizabeth Holmesբիոտեխնոլոգիայի ոլորտում, բայց նրանց հիմնադիրները Հոլմսից բավականին մեծ էին․ նա այդ ժամանակ դեռ  21 տարեկան էր։  «Ամեն սերունդ ունենում է  մեկ կամ երկու նրա նմանին», —բացատրել է իր համաձայնությունը պրոֆեսորը։   2005 թվականին Հոլմսը կարողանում է գտնել շուրջ $6 միլիոն դոլար, բայց դա բավարար չէր։ Նա հասկանում էր, որ բեկում մտցնելու համար Elizabeth Holmesպետք է մոռանալ փողի մասին, «ինչպես հաջորդ ամիս աշխատավարձ վճարել» միտքը չպետք է խանգարեր աշխատանքին։

Կլինիակական փորձարկումների համար անհրաժեշտ էին թեստեր, այդ պատճառով Հոլմսը պայմանագիր է կնքում դեղագործական կոորպորացիաների հետ, այդ թվում՝  Pfizer-ի և   GlaxoSmithKline-ի, նրա ընկերությունը սկսում է  գործել՝ որպես նրանց մասնաճյուղ։ Համագործակցությունը Հոլմսի կարգավիճակը բարելավում է, նրա ընկերությունը սկսում է հետաքրքրել ավելի լուրջ ներդրողների։ Elizabeth Holmes 2010  թվականի վերջին նա կարողանում է  հավաքել 92 միլիոն դոլար ներդրում։ Սկսվում է  թեստերի վրա հանգիստ աշխատանքը։

Հոլմսը իր ամբողջ ժամանակը տրամադրում է ընկերությանը․ հազվադեպ է զվարճանում, քիչ մարդկանց հետ հանդիպում, Elizabeth Holmesբացառությամբ՝ եղբոր, ով նույնպես աշխատում է Theranos-ում։ Նա ժամադրությունների չի գնում և արձակուրդ չի վերցրել վերջին տասը տարվա ընթացքում։ .

Ընկերության նոու-հաուն թույլ է տալիս մատից վերցրած ընդամենը մեկ կաթիլ արյունով անցկացնել 30 թեստ՝ օգտվելով Elizabeth Holmesմիկրոֆլյուիդներից և նոր տեխնոլոգիաներից, որոնք Հոլմսը գաղտնի է պահում։  Դա ավելի արագ է և մատչելի, քան սովորական լաբորատորիաները։ Հոլմսը առաջին անգամ իր նախագծի մասին խոսել է աշխատանքից տասը տարի անց միայն։ Այժմ ամերիկյան շուկան բաժանված է երկու հսկաների՝   Quest Diagnostics-ի և  Laboratory Corporation of America-ի միջև։ Բայց դրանց անալիզները ավելի թանկ արժեն, քան  Theranos-ինը։

Հոլմսի խոսքերով՝ մարդկանց  40%-ը չի հանձնում բժշկի պահանջած անալիզները, որովհետև վախենում է ասեղից կամ չունի այդքան գումար։  Նրա Elizabeth Holmesնպատակն է  Theranos-ի կենտրոններ ունենալ ԱՄՆ-ի յուրաքանչյուր տնից   5 կմ հեռավորության վրա, որից հետո սկսել համաշխարհային ընդլայնումը։  Հոլմսը գիտակցում է, որ արյունը շատ բան կարող է ասել մարդու օրգանիզմի մասին, սկսած՝ խոլեստերինի առկայությունից, մինչև՝ քաղցկեղը։ Այդ պատճառով կարևոր է, Elizabeth Holmesորպեսզի այդ գործընթացը լինի անցավ՝ ինչպես մոտակա դեղատնից դեղահաբ գնելը։

Հոլմսը իր կյանքի մեկ երրորդը նվիրել է այդ նախագծին, բայց այն դեռևս իր զարգացման սկզբնական փուլում է։ Հաջորդ 20 տարին կբավարարեն, որպեսզի այդ ծառայությունը դառնա հասանելի և Elizabeth Holmesտարածված։ Հոլմսը կարծում է, որ կյանքում պետք է ունենալ մեկ նպատակ, այդ պատճառով այլ բանով զբաղվել նա չի պատրաստվում։ Այժմ նրան են պատկանում  18 արտոնագիր ԱՄՆ-ում և  66-ը՝ երկրից դուրս։  Theranos-ում աշխատում է շուրջ  1000 մարդ, ընկերությունը դեռևս ընդլայնվում է։