Էլիզաբեթ Թեյլոր [Elizabeth Taylor]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝   1932 թ., փետրվարի 27 Մահվան ամսաթիվը՝2011թ. մարտի 23 Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝Elizabeth Rosemond Taylor

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 1932 թ., փետրվարի 27
Մահվան ամսաթիվը՝2011թ. մարտի 23
Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝Elizabeth Rosemond Taylor

Էլիզաբեթ Թեյլոր (անգլ.՝ Elizabeth Rosemond Taylor, 1932թ. փետրվարի 27, Լոնդոն – 2011թ. մարտի 23, Լոս-Անջելես), անգլո-ամերիկյան դերասանուհի։ Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։

Նա հայտնի էր զարդերի, հագուստների նկատմամբ իր սիրով, 8 ամուսնություններով և առեղծվածային աչքերով։ Էլիզաբեթ Թեյլորն ուներ մանուշակագույն աչքեր և երկշերտ թարթիչներ, որոնք մուտացիայի արդյունք էին։ Elizabeth Taylor Էլիզաբեթ Թեյլորն առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը` իր 7 ամուսիններից մեկը): Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի` 1961 թվականին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը` 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։ Elizabeth Taylor «Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»` կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։ Մահացել է 2011թ.-ի մարտի 23-ին Լոս-Անջելեսում: