Էլթոն Ջոնը ամուսնացել է ընկերոջ հետ

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը ամուսնացել է ընկերոջ՝ կինոգործիչ Դեյվիդ Ֆերնիշի հետ: Երաժիշտը իր Instagram -ում հրապարակել է լուսանկար, որտեղ հոմոսեքսուալ զույգը  ստորագրում են ամուսնության փաստաթղթերը: Այս մասին հայտնում է ВВС News-ը: «Իրավական մասը ավարտված է: Այժմ տոնելու հերթն է», -մեկնաբանել է լուսանկարը երաժիտը: Պսակադրության արարողությւոնը տեղի է ունեցել Լոնդոնից ոչ շատ հեռու՝ Վինձորում: Նախօրեին երգիչը Instagram-ում տեղադրել էր հարսանիքի հրավիրատոմս բոլոր ցանկացողների համար. գրում է The Daily Mail-ը:

Elton John and David FurnishԹերթը նշում է, որ Էլթոն Ջոնի հարսանիքին հրավիրված է եղել «ամբողջ աշխարհը»: Հարսանիքը տեղի է ունեցել Ջոնի և Ֆերնիշի քաղաքացիական ամուսնությունից ինը տարի անց:  2014  թվականի մարտին Անգլիայում և Ուելսում ուժի մեջ մտավ օրենք, ըստ որի թույլատրվեց միասեռականների ամուսնությունը: Ինչպես այն ժամանակ հայտարարեց Էլթոն Ջոնը՝ ինքը շատ հպարտ է, որ Բրիտանիայում փոխվեց օրենսդրությունը: Մինչ այդ Միացյալ Թագավորությունում  գործում էր կանոն, որը թույլ էր տալիս գեյերին և լեսբուհիներին ապրել քաղաքացիական ամուսնությամբ: Էլթոն Ջոնը և Դեյվիդ Ֆերնիշը միասին են արդեն 21 տարի: Զույգը մեծացնում է երկու որդիներին, որոնց նրանց համար ունեցել են փոխնակ մայրերը: Տղաներից մեկը հիմա երեք տարեկան է, մյուսը՝ շուտով  կդառնա երկու տարեկան: