Էմինեմ [Eminem]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ռեփեր Ծննդյան ամսաթիվը՝  17 հոկտեմբերի 1972թ. Ծննդյան վայրը՝ Սենտ-Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Marshall Bruce Mathers III

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ ռեփեր
Ծննդյան ամսաթիվը՝ 17 հոկտեմբերի 1972թ.
Ծննդյան վայրը՝ Սենտ-Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Marshall Bruce Mathers III

Մարշալ Բրյուս Մաթերս III (անգլ.՝ Marshall Bruce Mathers III )ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան։

Առավել հայտնի է Էմինեմ (անգլ.՝Eminem, հաճախ հանդիպում է EMINƎM ոճով) բեմական կեղծանունով և իր Սլիմ Շեյդի (անգլ.՝ Slim Shady) ալտեր֊էգոյով։

Մարշալ Բրյուս Մաթերս III-ը ծնվել է 1972թ․ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենտ-Ջոզեֆ քաղաքում։ Նա եղել է Դեբորա Ռ․ (Նելսեն) Մաթերս-Բրիգսի (ծնվ․ 1955թ․) և Մարշալ Բրյուս Մաթերս-կրտսերի (ծնվ․ 1947թ․) միակ զավակը։ Էմինեմն ունի շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, լեհական և լյուքսեմբուրգյան արմատներ։ Երբ Էմինեմը 18 ամսական էր, նրա հայրը լքում է ընտանիքը, գնում է Կալիֆորնիա և այլևս չի տեսնվում որդու հետ։ Նա մեծանում է մոր հետ չքավորության մեջ։ Ձգտելով ավելի լավ կյանքի՝ Դեբբի Նելսոնը մի քանի անգամ փոխում է իր բնակավայրը։ Ի վերջո, նրանք հաստատվում է Դետրոյթում, որտեղ բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ են լինում։ Դա Մարշալի և իր սևամորթ տարեկիցների միջև լարված հարաբերությունների պատճառ է դառնում։

1987թ․ Մարշալի մորեղբայրը՝ Ռոննին, ներկայացնում է իր զարմիկին Ice-T-ի «Reckless» ձայնեզիրը, ինչն էլ տղային ստիպում է ընտրել ռեփերի ճամփան։ Չնայած սևամորթ MC-ների EMINEM D12անդադար հարձակումներին (համարվում էր, որ սպիտակները չեն կարող ռեփեր լինել), Էմինեմը հաջողությամբ մասնակցում էր բաթլներին և աստիճանաբար արժանանում հանրության ուշադրությանը։ Էմինեմի՝ ռեփեր դառնալու  գործում մեծ դեր է խաղացել իր լավագույն ընկեր Proof-ը, ով հետագայում դառնում է D12 խմբի անդամ։

Բացի սոլո կարիերայից, Մարշալը նաև D12 խմբի և Bad Meets Evil հիփ հոփ դուետի անդամ է։ Էմինեմը աշխարհի ամենից շատ վաճառվող երաժշտական կատարողներից մեկն է, ինչպես նաև 2000-ական թվականների ամենից շատ վաճառվող կատարողը։ Նա առկա է տարբեր ամսագրերի կողմից կազմված բոլոր ժամանակների աշխարհի մեծագույն երաժիշտների ցանկերում, այդ թվում՝ Rolling Stone ամսագրի ցանկում, որտեղ Bad_Meets_EvilԷմինեմը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը՝ 100 մեծագույն կատարողների ցանկում։ Նույն ամսագիրը անվանել է նրան «Հիփ հոփի Արքա»։ Եթե իր ալբոմների հետ հաշվենք նաև իր խմբերի ստուդիական ալբոմները, ապա Էմինեմն ունի 10 ալբոմ, որոնք զբաղեցրել են Billboard 200-ի առաջին հորիզոնականը։ Որպես սոլո կատարող, Էմինեմը ամբողջ աշխարհում վաճառել է իր ալբոմների ավելի քան 100 միլիոն օրինակ։ Միայն ԱՄՆ-ում նա վաճառել է մոտ 49 միլիոն սկավառակ և 42 միլիոն երգ:

Իր առաջին անկախ ալբոմը՝ Infinite-ը 1996թ․ թողարկելուց հետո, Էմինեմը մեծ ճանաչում ձեռք բերեց 1999թ-ին թողարկված The Slim Shady LP ալբոմի շնորհիվ։ Այդ ալբոմը Էմինեմին բերեց իր առաջին Գրեմմի մրցանակը լավագույն ռեփ ալբոմի համար։ Նրա հաջորդ երկու սկավառակները՝ The Marshall Mathers LP-ն և The Eminem Show-ն, նույնպես արժանացել են Գրեմմիի նույն կատեգորիայում, Eminemինչի շնորհիվ Էմինեմը դարձավ առաջին կատարողը, ով արժանացել է այդ մրցանակին երեք անգամ անընդմեջ։ Դրան հաջորդում է 2004թ․ թողարկված Encore ալբոմը և այդ ալբոմի հետ շրջագայությունը, ինչից հետո Էմինեմը ստեղծագործական դադար է վերցնում։ 2009թ․ մայիսի 15-ին նա հինգ տարի ընդմիջումից հետո  թողարկում է Relapse ալբոմը։ 2010թ․ թողարկում է յոթերորդ ստուդիական ալբոմը՝Recovery-ն, որը համաշխարհային հաջողության է արժանանում։ Այն դառնում է տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը, ինչպես The Eminem Show-ն 2002թ․։ Էմինեմը և՛ Relapse-ի, և՛ Recovery-ի համար արժանանում է EminemԳրեմմի մրցանակի։ Այդ մրցանակը դառնում է նրա ամբողջ կարիերայի ընթացքում ստացած 13-րդ մրցանակը։ 2013թ․ նոյեմբերի 5-ին Էմինեմը թողարկում է իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ The Marshall Mathers LP 2-ը։

Էմինեմը զբաղվում է տարբեր գործունեությամբ։ Նա ունի իր սեփական ձայնագրման լեյբլը, որը ղեկավարում է իր մենեջեր Փոլ Ռեզենբերգի հետ համատեղ, նաև ունի իր սեփական ռադիոընկերությունը՝ Shade 45-ը Sirius XM Radio-ի վրա։ 2002թ․ Էմինեմը նկարահանվում է «Ութերորդ մղոնը» ֆիլմում, որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի ֆիլմի համար լավագույն երգի համար՝ դառնալով առաջին ռեփ-կատարողը, ով ստանում է այս մրցանակը: