«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանի երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգայն մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave»  երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: Այս մասին տեղեկանում ենք wiwibloggs.com կայքից: Օգտատերերի շրջանակում անցկացված քվեարկության արդյունքներով «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53%   կամ 1,548 ձայն:

Iveta Mukuchyan – Love Wave Official Video Eurovision Song Contest 2016, Stockholm Sweden 14 May 2016

Երկրորդ տեղում է Իսպանիայի ( 8.96%), երրորդում Ռուսաստանի  ( 8.93% ) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:

Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:

Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ են ունենում նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է այսօր,  ելույթ են ունենալու հետևյալ 26 երկրի ներկայացուցիչները՝ հետևյալ հերթականությամբ՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:  Տեքստը` Panorama.am | Լուսանկարը` Իվետա Մուկուչյանի