Facebook տեսածառայություն

Facebook-ը ներկայացրել է YouTube-ի իր մրցակցին

Facebook-ը ներկայացրել է  Watch ծառայության գործարկումը, որը կփոխարինի ներկայիս տեսանյութի գործարկչին: Այդ մասին նշվում է սոցիալական ցանցի պաշտոնական բլոգում:

Watch-ը թույլ կտա դիտել տեսանյութերն ու առաձին շոուներ, որոնք ներկայացնում է Facebook-ը, բացի այդ՝ հնարավորություն կտա շփվել ընկերների հետ և մեկնաբանություններ թողնել դիտման ընթացքում:  Սոցիալական ցանցը ակնկալում է, որ հենց սոցիալական բաղադրիչը, որը ավելացվել է օնլայն տեսանյութերի դիտմանը, կօգնի Facebook-ին  առաջ անցնել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են՝ YouTube-ը և  Netflix-ը:

Facebook-ը հայտնել է, որ  Watch-ը առաջիկայում փորձարկման համար հասանելի կլինի Միացյալ նահանգներում, իսկ հետագայում՝ նաև աշխարհի մյուս երկրներում: