Ֆրանսուա Բեռլեան [François Berléand]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասան Ծննդյան ամսաթիվը՝  22 ապրիլի 1952թ․ Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա Ամբողջական անունը`Francois Berleand

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասան
Ծննդյան ամսաթիվը՝ 22 ապրիլի 1952թ․
Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա
Ամբողջական անունը`Francois Berleand

Ֆրանսուա Բեռլեան-թատրոնի և կինոյի  դերասան։

Ֆրանսուա Բեռլեանը ծնվել է 1952 թվականի ապրիլի 22-ին Փարիզում, Ֆրանսիա: Ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, հայտնի է  դարձել «Փոխադրողը», «Փոխադրող 2»-ը, «Ոչ ոքին մի ասեք» և շատ այլ ֆիլմերից:

Ֆրանսուա Բեռլեանը ծնվել է Փարիզում, Ռուսաստանից գաղթած հայի և ֆրանսուհու ընտանիքում: Մանկության ժամանակ Ֆրանսուան տառապել է դիսլեկսիայից, դիմային Francois Berleandջղաձգությունից և կակազումից: Բեմն է փրկել նրան այդ թերություններից: Նա իր դերասանական կարիերան սկսել է նշանավոր «Սպենդիդ» թատերական-էստրադային ստուդիայում: Դերասանի առաջին աշխատանքը 1978 թ. «Մարտին և Լեա» կինոնկարում խաղացած դերն էր: 80-ական թվականներին երկրորդ պլանի բազմաթիվ դերեր է կատարել, այդ թվում՝  «Տղամարդիկ նախնտրում են գիրուկներին» (1981) և «Քայլ ստվերում» (1984) հաջողված կատակերգություններում: Ֆրանսուա Բեռլեանի կարիերայում մեծ նշանակություն է ունենում ռեժիսոր Պիեռ Ժոլիվեի հետ հանդիպումը: Բեռլեանի և Ժոլիվեի համագործակցության արդյունքը եղան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝  «Զուտ անհատական գործ» (1985), «Ֆրեդ» (1997), «Հենց սրտում» (1998), «Զինվորի եղբայրը» (2002), «Ախ այդ աղջիկները» (2003), «Իսկ եթե՞ դա սեր է» (2007)  և այլ ֆիլմեր:

Հարկ է հատկապես նշել Ժոլիվեի «Իմ փոքրիկ բիզնեսը» (1999) կատակերգությունը: Այդ ֆիլմում խաղացած դերի համար Ֆրանսուա Բեռլեանը ստացել է  «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Սեզար» մրցանակ:

Francois BerleandԻ դեպ հեղինակավոր մրցանակը դերասանին շնորհվել է փոքրիկ դերերի համար, որոնք նա խաղացել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների ֆիլմերում. Լուի Մալյայի («Ցտեսություն երեխաներ», «Միլուն մայիսին»), Բրունո Նյուիտտենայի («Կամիլլա Կլոդելը»), Բերտրան Տավերնեի («Խայծ», «Քոնան կապիտան»), Ժակ Օդիարայի («Անհայտ հերոսը»), Բենուա Ժակոյի  («Յոթերորդ երկինք», «Մարմնի դպրոց»), Կատրին Բրեյայայի («Ռոմանս  X»), Կլոդ Բերրիի («Խուճապի վիճակը»), Նիկոլ Գարսիի Francois Berleand(«Վանդոմի հրապարակը»):

2000-ական թվականներին Ֆրանսուա Բեռլեանը առավել հաճախ քան նախկինում նկարահանվում է կոմերցիոն ֆիլմերում, որտեղ ստեղծում է հումորի փոքր-ինչ չափաբաժինով սրիկաների կերպարներ: 2000 թվականին նա խաղում է նողկալի և ագահ մայոր Լեֆեվրայի դերը արկածային  «Մարգարտե կղզու արքայազնը» ֆիլմում, իսկ  2004 թվականին մանկատան ագահ տնօրենի դերը՝ «Երգչախմբի երգիչները» բյուջետային մյուզիքլային դրամայում:

«Երգչախմբի երգիչները» ֆիլմում աշխատանքի համար Բեռլեանը կրկին առաջադրվում է «Սեզար» մրցանակաբաշխությյունում՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

Francois BerleandԴերասանը նաև հաճախ կատարել է վտանգավոր, չըմբռնող, հանգամանքներին չհարմարվող մարդկանց կերպարներ  (ֆրանսիա-ամերիկյան կրիմինալ մարտաֆիլմերում՝  «Փոխադրողը» և «Փոխադրողը-2»):

2002 թվականին Ֆրանսուա Բեռլեանը նկարահանվել է Գիյոմ Կանեի «Ինչպես կասես» Francois Berleandկատակերգական թրիլերում («Սեզար»-ում առաջադրվել է  «Լավագույն դերասան» անվանակարգում), իսկ 2004 թվականին երկրորդ պլանի դեր է խաղացել  «Գլյուկ» կատակերգությունում, այնուհետև կրկին հանդիպել է Գիյոմ Կանեին  «Ոչ ոքին չասես» (2006) կրիմինալ ֆիլմի նկարահանման հրապարակում: Վստահ իրեն զգալով բոլոր ժանրերում, սկսած Francois Berleandկատակերգությունից («Չբավարարված քույրերը», «Իմ կյանքի լավագույն օրը»), մինչև մռայլոտ դետեկտիվ թրիլերները («Ինկասատոր», «Էդի»)՝ 2006 թվականին հմայիչ դերասանը դարձել է բրիտանական «Գրասենյակ» սիթքոմի ֆրանսիական տարբերակով համանուն  հեռուստասերիալի աստղը։

Ֆրանսուա Բեռլեանը նաև մասնակցել է Կլոդ Շաբրոլայի երկու՝  «Իշխանության Francois Berleandկատակերգությունը» (2006) և «Մեկ աղջիկ երկուսի համար» (2007)․  ֆիլմերում:

Քաղաքական «Իշխանության կատակերգությունը» թրիլերում Բեռլեանը նկարահանվում է իր մանկության ընկերուհու ՝ հանրահայտ դերասանուհի Իզաբել Յուպպերի հետ:

Դերասանի վերջին աշխատանքներից է գլխավոր դերակատարումը կրիմինալ «Սուլողը» կատակերգությունում և երկրորդ պլանի դերը Ռադու Միխայլանուի Francois Berleandերաժշտական «Համերգ» ֆիլմը, որտեղ նաև մասնակցել են ռուս դերասաններ՝ Ալեքսեյ Գուսկովը և Դմիտրի Նազարովը:

Բեռլեանը հրապարակել է ինքնակենսագրական «Անտեսանելի մարդու որդին» անվանումով վեպը: Այդ գրքում նա պատմել է իր ոչ հեշտ մանկության մասին, այդ թվում վախերի, որոնք նրա մոտ առաջացել են ներգաղթյալ  հոր պատահաբար ասված խոսքերից․ «Ամեն դեպքում, դու ընդամենը անտեսանելի մարդու որդի ես»։