Ֆրանց Կաֆկա [Franz Kafka]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գրող Ծննդյան ամսաթիվը՝ 3 հուլիսի 1883թ․ Մահվան ամսաթիվը՝ 3 հունիսի 1924թ․ Ծննդյան վայրը՝Պրահա, Ավստրոհունգարիա Ամբողջական անունը՝ Franz Kafka

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գրող
Ծննդյան ամսաթիվը՝ 3 հուլիսի 1883թ․
Մահվան ամսաթիվը՝ 3 հունիսի 1924թ․
Ծննդյան վայրը՝Պրահա, Ավստրոհունգարիա
Ամբողջական անունը՝ Franz Kafka

Ֆրանց Կաֆկա (գերմ. Franz Kafka) — XX դարի գերմանալեզու նշանավոր գրող, ում աշխատանքների մեծ մասը հրապարակվել են մահից հետո։ Նրա ստեղծագործությունները, լցված արտաքին աշխարհի և բարձրագույն իշխանության հանդեպ վախով և աբսուրդով, ունակ են ընթերցողի մոտ առաջացնել համապատասխան անհանգստության զգացում, որը եզակի երևույթ է համաշխարհային գրականությունում։

Franz KafkaԿաֆկան ծնվել է 1883 թվականի հուլիսի 3-ին հրեաների ընտանիքում Պրահայի նախկին հրեական գետտոյում՝ Յոզեֆով շրջանում։ Նրա հայրը՝ Գերման Կաֆկան, (1852—1931) ծնունդով եղել է Հարավային Չեխիայից, 1882 թվականից վաճառել է արդուզարդեղեն։ Մայրը՝ Յուլիա Կաֆկան, (1856—1934) եղել է հարուստ գերաջրագործի դուստր և նախընտրել գերմաներեն լեզուն։
Ինքը՝ Կաֆկան գրել է գերմաներեն, թեև չեխերեն ևս իմացել է գերազանց։ Նա նաև լավ տիրապետել է ֆրանեսերենին։

Franz KafkaԼինելով հրեա՝ Կաֆկան ,այնուամենայնիվ, գրեթե չի տիրապետել իդիշին  և հետաքրքրվել է արևելյան եվրոպայի հրեաների ավանդական մշակույթով միայն քսան տարեկանում Պրահայում հյուրախաղեր ունեցող թատերական խմբերի ազդեցության ներքո։ Եբրայերեն նա սկսել է սովորել միայն կյանքի վերջում։

Կաֆկան ունեցել է երկու կրտսեր եղբայր և երեք կրտսեր քույր։ Երկու եղբայրները եFranz Kafkaրկու տարեկան չդարձած մահացել են, երբ Կաֆկան եղել է վեց տարեկան ։ Քույրերի անունները եղել են Էլլի, Վալլի և Օտտլա  (երեքն էլ մահացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։ 1889-ից
1893 թվականներին Կաֆկան հաճախել է նախնական դպրոց (Deutsche Knabenschule), որից հետո՝ վարժարան, որն աFranz Kafkaվարտել է 1901 թվականին։ Ավարտելով Պրահայի Կարլովի համալսարանը՝ ստացել է իրավունքի դոկտորի աստիճան, որից հետո աշխատանքի է անցել ապահովագրական ոլորտում, որտեղ էլ աշխատել է մինչև հիվանդության պատճառով Franz Kafkaթոշակի անցնելը՝ 1922 թվականը։

Չնայած գրականության հանդեպ իր կրքին՝ Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը հրապարակվել են նրա մահից հետո, իսկ իր պաշտոնական աշխատանքը նա չէր սիրում։ Կաֆկան ինքը հրապարակել է չորս հավաքածու։ Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը գրված է Kafkaգերմաներեն լեզվով։ Նրա աշխատանքները արտացոլում են գրողի վախը արտաքին աշխարհից, տագնապը և անվստահությունը։ Օրինակ, «Նամակ հորը» ստեղծագործությունում տեղ է գտել Ֆրանցի և իր հոր հարաբերությունների արտացոլումը։

Կաֆկան մի քանի անգամ սիրահարվել է, բայց սիրավեպերից այն կողմ դրանք չեն անցել։ Գրողը երբևէ ամուսնացած չի եղել։

Կաֆկան եղել է վատառողջ մարդ, բայց փորձել է պայքարել դրա դեմ։ 1917 թվականին Կաֆկայի մոտ սկսվում է ծանր մի հիվանդություն՝ թոքային արյունազեղում, որի արդյունքում էլ նրա մոտ սկսվում է թոքախտ։ Հենց այդ հիվանդությունից էլ 1924 թվականի հունիսի 3-ին  մահացել է գրողը։