Գարիկ Խարլամով [Garik Kharlamov]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան, հաղորդավար Ծննդյան ամսաթիվը՝ 29 փետրվարի 1980թ. Ծննդյան վայրը՝ Մոսկվա, Ռուսաստան Ամբողջական անունը՝ Իգոր Խարլամով

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասան, հաղորդավար
Ծննդյան ամսաթիվը՝ 29 փետրվարի 1980թ.
Ծննդյան վայրը՝ Մոսկվա, Ռուսաստան
Ամբողջական անունը՝ Իգոր Խարլամով

Գարիկ Խարլամով-հաղորդավար, դերասան։

Գարիկ Խարլամովը ծնվել է  1980 թվականի փետրվարի 29-ին Մոսկվայում։

Գարիկ Խարլամովը (իսկական անունը՝Իգոր Խարլամով) վաղ մանկությունից  դրսևորել է իր դերասանական տաղանդը․ նա սիրել է Garik Kharlamovընտանիքի անդամների համար ներկայացումներ բեմադրել և ծիծաղեցնել բոլորին։ Իսկ դպրոցում նա չի առանձնացել  իր հանգիստ վարքով, այդ պատճառով վարքից ապագա դերասանը մշտապես «անբավարար» է ստացել։  Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ Իգորը դեռևս դեռահաս է եղել։ Հայրը՝ Յուրի Խարլամովը, մեկնել է ԱՄՆ և իր հետ տարել որդուն։ 14 տարեկանում Իգորը ընդունվում է հայտնի  «Հարենդտ»՝ դպրոց և թատրոն։ Խմբում նա եղել է միակ ռGarik Kharlamovուսը։ Խարլամովի ուսուցիչը եղել է  ամերիկացի դերասան Բիլլի Զեյնը («Տիտանիկ», «Բլադրեյն», «Կախարդվածները»): Ամերիկայում Գարիկը գումար է վաստակել՝ հեռախոսներ վաճառելով և «McDonald’s»-ում աշխատելով։ Ամերիկայում հինգ տարի ապրելուց հետո Խարլամովը վերադառնում է Մոսկվա այն բանից հետո, երբ նրա Garik Kharlamovմայրը երկվորյակ դուստրեր է ունենում՝ Կատյային և Ալինային։ Նա զարմիկի՝ Իվանի հետ, շրջում է  մետրոյի վագոններով և կիթառով երգեր երգում։

Գարիկ Խարլամովը ավարտել է Կառավարման պետական համալսարանը «Անձնակազմի կառավարում» մասնագիտությամբ։ Եղել է ՈՒՀԱ-ի «Մոսկվայի «ՄԱՄԻ թիմի» և «Ոչ ոսկե Garik Kharlamovերիտասարդություն» (Մոսկվա) թիմի անդամ, որոնք ելույթներ են ունեցել ՈՒՀԱ-ի բարձր լիգայում։

Յոթ տարի Խարլամովը խաղացել է ՈՒՀԱ-ում, բայց հետո «փոխել» ՈՒՀԱ-ն «Քամեդի Քլաբի» հետ։ Հաղոդման գաղափարը ծնվել է  «Նոր հայեր» թիմի անդամների մոտ  2003 թվականին։ Ոչ ոք վստահ չէր, որ շոուն այդքան մեծ հաջողություն կունենա և կպայթեցնի եթերը։ Garik KharlamovՍկզբում տղաները ստանում են միայն բացասական կարծիքներ նախագծի մասին, բայց շուտով շոուն ճանաչում է ձեռք բերում և սիրվում հանդիսատեսի կողմից։
Գարիկ Խարլամովին մշտապես հետաքրքրել է փորձել իր ուժերը նոր նախագծերում։ Այդպիսով, 2007 թվականին լույս է տեսնում նրա  «Լավագույն ֆիլմը», 2009 թվականին՝ նրա շարունակությունը՝ «Լավագույն ֆGarik Kharlamovիլմը 2», իսկ 2011 թվականին՝ «Լավագույն ֆիլմը 3-ԴԵ» ֆիլմերը։ Դրանցում Խարլամովը ոչ միայն նկարահանվում է որպես դերասան, այլև՝ լինում   ֆիլմերի սցենարիստը և պրոդյուսերը։ Իր կինոկարիերայի սկզբում Գարիկը նաև հանդես է եկել  «ՍաշաGarik Kharlamov+Մաշա», «Իմ հրաշալի դայակը», «Երջանիկ միասին», «Հարավային Բուտովո» սերիալներում։  Որպես հյուր հրավիրվել է «Երեկոյան Ուրգանտ», «Օլիվե շոու», «Սպանիչ երեկո», «Մեծ տարբերություն», «Լուսարձակփերիսհիլթոն» հաղորդաշարերում։  Վարել է «Բուլդոգ-շոուն» НТВ հեռուստաալիքով, «Գրասենյակ» և  «Երեք տարի» ռեալիթի շոուները, հաղորդավար է աշխատել «Մուզ ԹիՎի» հեռուստաալիքում։ Խարլամովը և իրա XBմոտ ընկեր Տիմուր Բատրուտբինովը եղել են  «ԽԲ-շոուի» գլխավոր աստղերը։ Նաստյա Կամենսկայայի հետ մասնակցել է «Երկու աստղ» հաղորդաշարին։ 2012 թվականի փետրվարին դերասանը միացել է Վլադիմիր Պուտինի պաշտոնապես գրանցված վստահված անձանց թվին։

Գարիկ Խարլամովը երկար ժամանակ հանդիպել  է  «Աստղերի ֆաբրիկայի» շրջանավարտ Սվետլանա Սվետիկովայի հետ, բայց երկուսուկես տարվա Garik Kharlamovհարաբերություններից հետո նրանք բաժանվեցին։ Երբ նրանք ծանոթացան, Սվետիկովան  ծագող աստղ էր, իսկ Գարիկը հասարակ ուսանող։ Նրանց բաժանմանը խթանում են Սվետիկովայի ծնողները, ովքեր չէին ցանկանում իրենց դստեր կողքին նման տղա տեսնել։ Գարիկը շատ է տառապում այդ բաժանումից։ Այնուհետև դերասանը ծանոթանում է Յուլիա Լեշչենկոյի՝ Մոսկվայի գիշերային Garik Kharlamovակումբներից մեկի աշխատակցուհու  հետ։ Յուլիայի մասին Գարիկը նշում է, որ նա իդեալական կին է իր համար, ում հետ ինքը հանգիստ  ու հարմարավետ է զգում։ Նրանք իրենց հարաբերությունները օրինականացնում են 2010 թվականի սեպտեմբերի   4-ին մի քանի Garik Kharlamovտարվա քաղաքացիական ամուսնությունից հետո։ Սակայն 2012 թվականի վերջին նրանք բաժանվում են, իսկ 2013 թվականի մարտին՝ ամուսնալուծվում։ ԶԼՄ-ները նշում են, որ նրանց բաժանման պատճառ է դարձել Գարիկի կոլեգա Քրիստինա Ասմուսը, բայց Գարիկը հերքում է դա։  2014 թվականի հունվարի 5-ին Ասմուսը Գարիկին դուստր է պարգևում։