Գարիկ Մարտիրոսյան [Garik Martirosyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան, հաղորդավար, հումորիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Ծննդյան ամսաթիվը՝13 փետրվար 1974թ. Ծննդյան վայրը՝ Հայաստան, Երևան Ամբողջական անունը՝ Գարիկ Մարտիրոսյան

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան, հաղորդավար, հումորիստ, ռեժիսոր, պրոդյուսեր
Ծննդյան ամսաթիվը՝13 փետրվար 1974թ.
Ծննդյան վայրը՝ Հայաստան, Երևան
Ամբողջական անունը՝ Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Յուրիի Մարտիրոսյան (1974) – հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր, դերասան:

Գարիկը ծնվել է 1974 թվականի փետրվարի 14-ին Երևանում: Կրթությունը Գարիկ Մարտիրոսյանը ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Ավարտելուց հետո երեք տարի աշխատել է իր մասնագիտությամբ (նյարդաբան-հոգեթերապևտ):

Ինչպես «Comedy club»-ի մյուս մասնակիցները՝ Գարիկ Մարտիրոսյանը ևս ելույթ է ունեցել ՈւՀԱ-ում: 1993 թվականից մինչև 2002 թվականը խաղացել է «Նոր Հայեր» թիմի կազմում, ընդ որում՝ 1997թվականից եղել է թիմի ավագը: Սկսած 2005 թվականից՝  «Comedy club» նախագծի ստեղծման պահից, համարվում է այդ նախագծի մշտական անդամ: Բացի հումորից, նա  հանդիսատեսին զարմացնում է նաև տարբեր երաժշտական գործիքների տիրապետելու  տաղանդով:

2007 թվականին Գարիկ Մարտիրոսյանը հայտնի է դարձել՝ որպես «Փառքի րոպեներ» շոուի հաղորդավար, որտեղ մարդիկ ներկայանում էին իրենց բազմազան տաղանդներով: 2008 թվականից մինչ այսօր Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն և Սերգեյ Սվետլակովը վարում են հումորային «Прожекторперисхилтон» հաղորդումը:

Պրոդյուսերական գործունեությամբ Գարիկ Մարտիրոսյանը սկսել է զբաղվել 2006 թվականից, երբ դարձել է «Наша Russia» հեռուստածրագրի համապրոդյուսեր: 2008 թվականին Գարիկը եղել է համանուն ֆիլմի պրոդյուսերը: Ինչպես նաև եղել է «Ծիծաղ առանց կանոնների»  նախագծի պրոդյուսերը: