Գայանե Խաչատուրյան [Gayane Khachaturian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ նկարչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 9 մայիսի 1942 թ․ Մահվան ամսաթիվը՝1 мая 2009թ․ Ծննդյան վայրը՝ Թբիլիսի, Վրաստան Ամբողջական անունը՝ Գայանե Լևոնի Խաչատուրյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ նկարչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 9 մայիսի 1942 թ․
Մահվան ամսաթիվը՝1 մայիսի 2009թ․
Ծննդյան վայրը՝ Թբիլիսի, Վրաստան
Ամբողջական անունը՝ Գայանե Լևոնի Խաչատուրյան

Գայանե Լևոնի Խաչատուրյան -հայ հայտնի նկարչուհի, ով տարբերվում է յուրահատուկ ստեղծագործական ոճով։ Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ։

Գայանե Լևոնի Խաչատուրյանը ծնվել է 1942 թվականի մայիսի 9-ին Թբիլիսի քաղաքում։

1949—1955 թվականներին Գայանեն սովորել է  14-րդ կանանց յոթնամյա միջանակարգ դպրոցում։ Այնուհետև շարունակել է Gayane Khachaturianուսումը 101 միջնակարդ դպրոցում և զուգահեռաբար ընդունվել Յակոբ Նիկոլաձեի անվան Գեղարվեստի ուսումնարանին կից գեղարվեստական դպրոց՝ Գուգուլի Կուրդիանիի դասարան, որտեղ սովորել է չորս տարի՝12-ից 16 տարեկանում։

1962 թվականին ծանոթանում է նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հետ, ով նրա մեջ նկատում է վառ գեղարվեստական տաղանդը, Gayane Khachaturianշատ հարցերում օգնում և աջակցում Գայանեին գեղարվեստական կյանքի սկզբնական շրջանում։

1967 թվականին նա ծանոթանում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ, ում հետ հանդիպումը մեծ նշանակություն է ունենում Գայանեի հետագա կյանքում։  1967 թվականի սկզբին Փարաջանովի Gayane Khachaturianնախաձեռնությամբ Երևանում տեղի է ունենում Գայանեի առաջին, անհատական, ոչ պաշտոնական ցուցահանդեսը Հայ արվեստի գործիչների տանը։

Սերգեյ Փարաջանովը Գայանե Խաչատուրյանին  համարում էր 20 -րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր նկարչուհին, ում անհատական Gayane Khachaturianցուցահանդեսները փորձել է կազմակերպել Մոսկվայում, Կիևում և Երևանում, բայց պաշտոնյաները նրա նկարներում թշնամանք էին տեսնում։ Փարաջանովը նրան մխիթարել է․ «Գայանե, շատ բարդ է նկարիչ լինելը, բայց դու այնքան զարմանալի ուժ ունես։ Ես հավատում եմ
քեզ»։

Անդրեյ Տարկովսկին ևս բարձր է գնահատել  Գայանեի հետ Gayane Khachaturianընկեությունը։ Նա հիացել է նրա կտավներով, յուրահատուկ տաղանդով, կախարդական ռեալիզմի նրա աշխարհով։ Անդրեյ Տարկովսկին, Թբիլիսի ժամանելիս, հաճախ է հանդիպել Գայանեին։

Որպես նկարչուհի՝ առաջիններից մեկը Գայանեին բացահայտել է
Gayane KhachaturianԹելման Զուրաբյանը։ Նա նրա մասին գրել է իր «Անդադար էխո» գրքում, որը լույս է տեսել  1976 թվականին։

Գայանե Խաչատուրյանի համաձայնությամբ և նրա անձնական ղեկավարությամբ 2008 թվականին կոլեկցիոներ Վալերի Խանուկաևը
հիմնադրում է Գայանե Խաչատուրյանի միջազգային հիմնադրամ, որի նախագահը հենց ինքն է։ Գայանե Խաչատուրյան հիմնադրամը զբաղվում է Gayane Khachaturianցուցահանդեսների կազմակերպմամբ, գեղարվեստական նյութերի հավաքագրմամբ, արխիվի ստեղծմամբ, նկարչուհու ստեղծագործական և նկարչական ժառանգության
ուսումնասիրմամբ։

Գայանե Խաչատուրյանը երբեք աշակերտներ չի ունեցել։ Նա մահացել Gayane Khachaturianէ   2009 թվականի մայիսի 1-ին Թբիլիսիում։ Հուղարկավորված է Թբիլիսիի հայ մեծն գրողների, մշակութային և հասարակական գործիչների  Խոջիվանքի պանթեոնում։

Գայանեի կտավները մշտական ցուցադրված են Հայաստանի Ազգային պատկերասրահում և Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Գայանեի բացառիկ, յուրահատուկ
Gayane Khachaturianտաղանդը արժանի գնահատականի է արժանացել շատ հայտնի մարդկանց կողմից։ Գայանեի կտավները պահպանվում են աշխարհի բազմաթիվ անհատական հավաքածուներում։ Նրա ընկերների և ե
րկրպագուների թվին են պատկանում Տոնինո Գուերրան, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Լյուբիմովը, Էլդար Ռյազանովը, Ալլա Դեմիդովան, Ֆրանսուազա Սագանը, Իվ Սեն Լորանը, Օտար Իոսելիանին, Գիյա Կանչելին, Եվգենի Պրիմակովը, Միխայիլ Թումանիշվիլին, Անդրեյ Տարկովսկին, Մարտիրոս Սարյանը։