Բեռնարդ Շոու [Bernard Shaw]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գրող Ծննդյան ամսաթիվը՝ հուլիսի 26, 1856թ. Մահվան ամսաթիվը՝նոյեմբերի 2, 1950թ. Ծննդյան վայրը՝ Գոլբլին, Միացյալ Թագավորություն Ամբողջական անունը՝George Bernard Shaw

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գրող
Ծննդյան ամսաթիվը՝ հուլիսի 26, 1856թ.
Մահվան ամսաթիվը՝ նոյեմբերի 2, 1950թ.
Ծննդյան վայրը՝ Գոլբլին, Միացյալ Թագավորություն
Ամբողջական անունը՝George Bernard Shaw

Ջորջ Բեռնարդ Շոու (անգլ.՝ George Bernard Shaw, հուլիսի 26, 1856, Գոլբլին – նոյեմբերի 2, 1950, Այոթ-Սենթ-Լորենս)- իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր (1925)։ Դուբլինում դպրոցն ավարտելուց (1871) հետո 1876 թվականին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ։

Կյանքը
Իռլանդացի թատերագիր Ջորջ Բեռնարդ Շոուն (անգլերեն՝ George Bernard Shaw) ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին Դուբլինում: Նրա հայրը ճանաչված քաղաքական-հասարակական գործիչ էր, ով, համակարգից հեռացվելուց հետո դժվար կյանքի հետ չհամակերպվելով, դարձել էր հարբեցող: Լքելով հարբեցող Bernard Shawամուսնուն՝ Էլիզաբեթը երեխաների հետ մեկնում է Լոնդոն, որտեղ Բեռնարդը զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ, երաժշտական և թատերական քննադատությամբ:
 Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն էր: Առաջին իսկ պիեսը` «Այրի տղամարդու տներ»-ը, աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» պիեսը: Շոուն, ով ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, Bernard Shawթշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական և անձնական բարոյականության սուր խնդիրներ:
 Նա միակն է, ով գրականության ասպարեզում արժանացել է միանգամից երկու մրցանակի: Նոբելյան մրցանակի է արժանացել «Այրու տունը» ստեղծագործության համար, իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար ստացել է Օսկար: Սակայն հրաժարվել է մրցանակային գումարից՝ խորհուրդ տալով այն օգտագործել շվեդ հեղինակների ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների համար: Մրցանակաբաշխության ժամանակ Բորիս Պաստեռնակն ու Ժան Պոլ Սարտրը նրան հանձնել են միայն շքանշանը, իսկ Բեռնարդ Շոուն այն ընդունել է կնոջը չվշտացնելու համար:
Նրա ամենահայտնի ստեղծաBernard Shawգործություններն են «Այրու տունը», «Պիգմալիոն», «Խնձորի սայլակ», «Տուն, որտեղ կոտրվում են սրտեր», «Կեսար և Կլեոպատրա», «Անմիտ կապեր», «Չհասունացում», «Սև աղջիկը՝ Աստծու փնտրտուքներում», «Երբեք չես կարող պատմել», «Մարդն ու զենքը»,«Ճակատագրի մարդը» և այլն:

Բեմականացումներ

Անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում է գտել աշխարհում և դարձել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի աշխարհի շատ թատրոնների խաղացանկը։ Հայ թատրոն մուտք են գործել 20-րդ դարի սկգբներից։ Bernard Shaw Հայաստանի բեմերում բազմիցս ներկայացվել են «Սատանայի աշակերտը», «Մարդը և զենքը» («Շոկոլադ ուտող զինվորը» վերտառությամբ), «Պիգմալիոն», հայկական հեռուստատեսությամբ՝ «Առնետների թուխ տիկինը» պիեսները։

Մրցանակներ

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է թե Նոբելյան մրցանակի (1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ») և 1938 թվականին Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։

Շոուն հրաժարվել է Նոբելյան մրցանակի դրամական մասից, թեև դափնեկրի մեդալը ընդունել է։

 Ջորջ Բեռնարդ Շոուն մահացել է 94 տարեկան հասակում: