Ջորջ Դոքմեջյան [George Deukmejian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ քաղաքական գործիչ Ծննդյան ամսաթիվը՝ 6 հունիսի 1928թ․ Ծննդյան վայրը՝ Նյու Յորք, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ քաղաքական գործիչ
Ծննդյան ամսաթիվը՝ 6 հունիսի 1928թ․
Ծննդյան վայրը՝ Նյու Յորք, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր

Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր-ազգությամբ հայ ամերիկյան պետական քաղաքական գործիչ։

Ջորջ Դոքմեջյանը ծնվել է  1928 թվականի  հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում Արևմտյան Հայաստանից ներգաղթյալների ընտանիքում։ 1907 թվականին երիտասարդ հայ աղջիկը՝ Ալիսա Գարդանյանը, ընտանիքի հետ լքում է հարազատ Էրզրումը՝ փրկվելով ցեղասպանությունից։ Գարդանյանների ընտանիքը տեղափոխվում է Սիրիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ, որտեղ ազդեցիկ հայերի օգնությամբ կարողանում են տեղավորվել Նյու Յորքի մոտ գտնվող Թրոյ քաղաքում։ Courken George Deukmejian, Jr.Գրեթե նման պատմություն էլ ունի Գուրգեն Դոքմեջյան ավագը, ով լքել է Այնթապը  1906 թվականին։ Մեկ տարի ապրելով Իրանում՝ 21-ամյա Դոքմեջյան ավագը ևս մեկնում է Թրոյ քաղաք։ Հենց այնտեղ էլ հանդիպում է  երիտասարդ զույգը, և  1927 թվականին Ալիսան և Գուրգենը ամուսնանում են։ Մեկ տարի անց ծնվում է Գուրգեն Ջորջ Դոքմեջյան Courken George Deukmejian, Jr.կրտսերը։  «Իմ հայրը այդ ժամանակ լավ ծանոթներ ուներ Օսմանյան կայսրության ազդեցիկ հայերի շրջանում, ինչն էլ թույլ է տալիս նրան փրկել շատ մարդկանց կյանքեր։ Ես ծնվել եմ ամենաբարդ՝ Մեծ Ճգնաժամի  շրջանում։ Հայրս լուսանկարիչ էր աշխատում, իսկ հետագայում հիմնեց իր բիզնեսը։  Մայրս, ինչպես Courken George Deukmejian, Jr.հարյուրավոր հայ կանայք, աշխատում էր ֆաբրիկայում, բայց ոչ երկար ժամանակ․ հայրս հետագայում արգելեց նրան աշխատել։ Մայրս հիանալի ձայն ուներ, և նրան հաճախ էին հրավիրում երգելու հայկական մշակութային երեկոների ժամանակ։ Քույրս՝ Աննան, շուտ է ամուսնացել, ամուսնու՝ Նուբար Աշջյանի հետ Courken George Deukmejian, Jr.ծանոթացել է Լոս Անջելեսում»,-հիշում է Ջորջ Դոքմեջյանը։

Ջորջ Դոքմեջյանը գերազանցությամբ ավարտում է դպրոցը, որից հետո ընդունվում է Սիենայի քոլեջ, որը գերազանց ավարտում է  1949 թվականի օգոստոսին՝ ստանալով սոցիոլոգի մասնագիտություն։ Նույն թվականին նա զուգահեռաբար ավարտում է Սենտ Ջոնսի դաշնային համալսարանի Courken George Deukmejian, Jr.իրավաբանության ֆակուլտետը։ Ապագա նահանգապետը ընտրել էր բարդ ուղղություն՝ ռազմական իրավագիտություն։ Սակայն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդ Դոքմեջյանը փաստաբանի աշխատանք է ստանում ԱՄՆ-ի բանակի արևմտյան զորամիավորումում։ Մեկ տարվա պրակտիկայից հետո Դոքմեջյանը տեղափոխվում է Կալիֆորնիա, որտեղ ընդունվում է փաստաբանական ասոցիացիա։ Այդ պահից սկսած սկսվում է մասնավոր Courken George Deukmejian, Jr.փաստաբանական աշխատանքը։ 1956 թվականին Ջորջ Դոքմեջյանը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Գլորիա Սահաթջյանին, ում հետ հայկական բոլոր ավանդույթների համաձայն շքեղ հարսանիքով ամուսնանում է նույն թվականին։

1957 թվականի սկզբին Դոքմեջյանը դառնում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ։ Երիտասարդ
Courken George Deukmejian, Jr.Դոքմեջյանի քաղաքական կարիերան պարզ է։ Արդեն   1970 թվականին երիտասարդ Դոքմեջյանը բնակչության ճնշող մեծամասնության կողմից ընտրվում է Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ։ Այդ ժամանակ նա դառնում է ամենահայտնի քաղաքական գործիչներից Courken George Deukmejian, Jr.մեկը նահանգում և վարկանիշով չորորդը Հանրապետական կուսակցության ներսում։  Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Կալիֆորնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանը նշանակել է Դոքմեջյանին նահանգում նախընտրական քարոզարշավի կազմակերպման պատասխանատու։ Չնայած նրան, որ Ռեյգանը1976 թվականի  Courken George Deukmejian, Jr.ընտրություններում պարտվում է Ջերալդ Ֆորդին՝ Ջորջ Դոքմեջյանը փայլուն կերպով իրականացրել էր քարոզարշավը Կալիֆորնիայում․ նման արդյունքներ հանրապետականները Կալիֆորնիա նահանգում դեռևս չէին ունեցել։

Ջորջ Դոքմեջյանը նշանակվում է Ռոնալդ Ռեյգանի գլխավոր խորհրդականը  1980 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Նշենք այն փաստը, որ երկու ականավոր քաղաքական Courken George Deukmejian, Jr.գործիչներին կապում էր մեծ ընկերությունը, որը աշխատում էր նաև՝ ի օգուտ հայկական շահերի լոբբինգի Կապիտոլիումի բլուրում։  Հատուկ վստահությունը հայերի նկատմամբ քիչ դեր չի խաղում նախագահական ընտրություններում Ռեյգանի հաղթանակի հարցում։ Հաղթանակից հետո Ռեյգանը նրան առաջարկում է դառնալ ԱՄՆ-ի փոխնախագահ, բայց Դոքմեջյանը Courken George Deukmejian, Jr.որոշում է մասնակցել Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին։ Ջորջ Դոքմեջյանի գլխավոր խորհրդական է դառնում հայտնի քաղտեխնոլոգ Քեննեթ Խաչիկյանը, ով գլխավորել է նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի սփիչռայթերների
Courken George Deukmejian, Jr.
կոմիտեն։  Արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները․ Դոքմեջյանը վստահ հաղթանակ է տանում՝ դառնալով առաջին հայ նահանգապետը ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ։

Նահանգապետության առաջին իսկ տարում Դոքմեջյանի վարչակազմը իրականացնում է մի շարք կարևորագույն բերափոխումներ, փոփոխվում է բժշկական ապահովագրության համակարգը։ Սակայն ամենակարևոր հաջողությունը կարելի է համարել այն, որ Դոքմեջյանի կառավարման օրոք հանցագործությունների թիվը նահանգում նվազում է տասն անգամ։ Արդյունքը Courken George Deukmejian, Jr.բացարձակ աննախադեպ է նահանգի ամբողջ պատմության ընթացքում։ Երբ Ջորջ Բուշ ավագը դառնում է ԱՄՆ նախագահ, կրկին առաջարկում է Դոքմեջյանին դառնալ փոխնախագահ, բայց Կալիֆորնիայի նահանգապետը կրկին հրաժարվում է։ 2004 թվականին Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվայցենեգերը Ջորջ Դոքմեջյանին նշանակում է նահանգի Courken George Deukmejian, Jr.քրեակատարողական համակարգի բարելավման հանձնաժողովի նախագահ։ Այժմ Ջորջ Դոքմեջյանը գլխավորում է Կալիֆորնիա նահանգի Նահանգապետերի խորհուրդը։

Courken George Deukmejian, Jr.2010  թվականին The Los-Angeles Times-ի անցկացրած հարցման համաձայն՝ Ջորջ Դոքմեջյանը ճանաչվել է ամենաարդյունավետ նահանգապետը Կալիֆորնիա նահանգի պատմության մեջ։ Ջորջ Դոքմեջյանը հավատարիմ է եղել իր ժողովրդի համազգային շահերին։ Նրա կառավարման օրոք հայ սփյուռքը ԱՄՆ-ում եղել է առաջատար լոբբիստական ուժերից մեկը երկրում։ Նրա աջակցությամբ բացվել են Courken George Deukmejian, Jr.հայկական դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային և մարզական կենտրոններ, երիտասարդական ճամբարներ։  Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա կոչ է անում բոլոր հայերին միավորվել և օգնել պատմական հայրենիքին։ Հայ ժողովրդին իր բազմավաստակ ծառայությունների համար նրան բարձրագույն պարգևի է արժարացրել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։