Գուգուշ [Googoosh]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 5 մայիսի 1950թ․ Ծննդյան վայրը՝Թեհրան, Իրան Ամբողջական անունը՝ Faiqə Atəşin

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 5 մայիսի 1950թ․
Ծննդյան վայրը՝Թեհրան, Իրան
Ամբողջական անունը՝ Faiqə Atəşin

Գուգուշ (իսկական անունը՝ Ֆաիղե Ատեշին‎)-պարսիկ երգչուհի, դերասանուհի։ 70-ական թվականներին եղել է Իրանի ամենահայտնի երգչուհին և դերասանուհին։ Հայտնի է նաև Կովկասյան տարածաշրջանում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում։ ԽՍՀՄ-ում նրան ճանաչում է բերել «Երկար գիշեր» ֆիլմը։

GoogooshԳուգուշը ծնվել է 1950 թվականի մայիսի 5-ին   Իրանի մայրաքաղաք Թեհրանում Սաբիր և Նասրին Ատեշինների ընտանիքում։ Ունենալով հրաշալի ձայն՝ նա դեևս մանկուց բեմում հանդես է եկել հոր հետ։  7 տարեկանից սկսել է նկարահանվել ֆիլմերում։1971 թվականին Կաննում կատարել է  «Retour de la ville» և «J’entends crier je t’aime» Googooshերգերը ֆրանսերեն լեզվով և զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Գուգուշը տիրապետում է անգլերեն և պարսկերեն լեզուներին, երգում երգեր պարսկերեն,
ադրբեջաներեն, անգլերեն, հայերեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով։ Իրանում նա դառնում է նորաձևության խորհրդանիշ և մեծ ճանաչում վայելում։ Սակայն  1979  թվականի իսլամական հեղափոխությունից հետո նրան արգելում են հանդես գալ Իրանում։  2000 Googooshթվականին նա բնակություն է հաստատում Հյուսիսային Ամերիկայում՝ Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը։ 2002 թվականին նրա  «Ղարիբի Աշինա» երգը BBC-ի կարծիքով դառնում է Միջին Արևելքի ամենահայտնի երգը։ Իսկ իր էթնիկ լեզվով ամենահայտնի կատարումն է դառնում «Ayrılıq» (Բաժանում) կատարումը, որը երգչուհին գրել և առաջին անգամ կատարել է Բաքվում 1972 թվականին իր մենահամերգի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր երգչուհին կատարում է այդ երգը Googooshիր գրեթե բոլոր մենահամերգներին՝ դարձնելով այն իր այցեքարտը։
 Googoosh-ի մասին նկարահանել են վավերագրական ֆիլմ։  Նա համարվում էր Իրանի ամենահայտնի և սիրելի փոփ կատարողը։ Սակայն  1979 թվականի հեղափոխությունից հետո նա ստիպված եղավ որոշ ժամանակ լռել, քանի որ նոր իշխանությունը նրա Googooshարվեստը համարում է «գայթակղիչ» և  արգելում հանրային ելույթներ ունենալ տղամարդկանց առջև ու թողարկել ցանկացած ոճի երաժշտություն։ Googoosh –Iran’s Daughter վավերագրական ֆիլմում, որն արժանացել է մի քանի կինոմրցանակների, իրանցի ռեժիսոր  Farhad Zamani-ն կատարում է մանրամասն վերլուծություն այն ֆենոմենալ երաժշտական աշխարհի, Googooshորն հենց հանդիսանում էր Գուգուշը։ Նկարահանված հենց այն ժամանակ, երբ Գուգուշին արգելված էր հարցազրույցներ տալ և ելույթներ ունենալ, ֆիլմը բաղկացած է երգչուհու ստեղագործական կյանքի տարբեր շրջաններից, որոնք ներկայացվում են մեկ ամբողջությամբ։ Ռեժիսորը ֆիլմում ստեղծել մի կնոջ դիմանկար, ով հանդիսանում է  իր երկրի մշակութային նվաճումը և ով հայտնվել է ավանդույթների և մոդեռնիզացիայի արանքում։
Գուգուշը ամուսնացած է եղել երեք անգամ։ Ունի մեկ որդի՝ առաջին ամուսնությունից։